Category: Infocom

  • Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. Մարս…

    💬 Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. Մարսելի «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում այս մասին հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
    🗣 «Մեր հայրենիքն ու հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Դեռևս արնահոսում են ազգիս զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման ու չընդհատվող մշակութային ցեղասպաննությունը կասեցնելու հարցերը: Եկեղեցին է, որ զորացնում է ամենքիս դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում։ Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է։ Եկեղեցին դուք եք, սիրելի՛ հավատավոր զավակներ՝ բարեպաշտ ձեր կյանքով ու աստվածահաճո ձեր գործերով»,- նշել է Վեհափառ Հայրապետը։
    🔸 Ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել է՝ լիահույս է՝ ժողովրդի միասնությամբ ու հավատքի շնորհիվ կհաղթահարվի այս փորձությունն ու կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները։ |news.am|

  • Իսպանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները և Սլովենիան հայտարարել են, որ բոյկոտում են 2…

    🎙 Իսպանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները և Սլովենիան հայտարարել են, որ բոյկոտում են 2026թ. «Եվրատեսիլ» երգի մրցույթը, քանի որ Իսրայելին թույլատրվել է մասնակցել դրան:
    Ժնևում կայացած հանդիպման ժամանակ իսպանական RTVE հեռարձակող ընկերությունը կոչ է արել գաղտնի քվեարկություն անցկացնել այս հարցի շուրջ։ Ըստ հեռարձակողի, սակայն, կազմակերպիչները մերժել են դիմումը:
    🇪🇸 Նշենք, որ Իսպանիան Եվրատեսիլի 5 հիմնադիր երկրներից մեկն է, որոնք ամենամեծ ներդրումն են կատարում մրցույթում։
    🇮🇱 Իսրայելի մասնակցությունը մրցույթին արգելելու պահանջը ձևավորվել է այն բանից հետո, երբ երկրի դեմ մեղադրանքներ էին ներկայացվել մրցույթում իր մասնակցին անարդար կերպով աջակցելու ու առաջ մղելու համար։ Բոյկոտած 5 երկրները, սակայն, նշում են, որ Իսրայելի մասնակցությունը պետք է արգելվի Գազայում իր գործողությունների պատճառով: |armenpress.am|

  • Ի՞նչ ենք շնչում, ի՞նչ ենք ուտում և ինչպիսի՞ն է մեր կյանքի որակը․ դեկտեմբերի 8-ի …

    Ի՞նչ ենք շնչում, ի՞նչ ենք ուտում և ինչպիսի՞ն է մեր կյանքի որակը․ դեկտեմբերի 8-ի գիտարբուքը «Շրջակա միջավայրի որակը՝ կյանքի որակի ցուցիչ» թեմայով է։
    Աշխարհագրական գիտությունների դոկտոր Լիլիթ Սահակյանի հետ կքննարկենք հետևյալ թեմաները՝
    — Հայաստանի և հատկապես Երևանի օդի աղտոտվածությունն ու միջավայրային այլ խնդիրները,
    — շրջակա միջավայրի գիտություններից մինչև սննդի անվտանգություն և տիեզերական տեխնոլոգիաների կիրառում,
    — առողջ հողի կոնցեպտը Հայաստանում և աշխարհում
    Հանդիպում ենք երկուշաբթի՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, «Էպոս» ակումբում՝ զրուցելու, քննարկելու և, դե իհարկե, մի-մի բաժակ խմելու։
    Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։

  • Արշակ սրբազանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչութ…

    ❗️ Արշակ սրբազանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ 📌 ՀՀ քննչական կոմիտեից «Ինֆոքոմին» հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական…

  • ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և ա…

    🇦🇲🇭🇺 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։
    🫱🏽‍🫲🏾Նախարարները կարևորել են պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակական աշխատանքները՝ միտված երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը:
    🇪🇺 Վերջինիս համատեքստում ընդգծվել է ԵՄ առկա գործիքակազմի միջոցով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • «Քի Վեսթից դուք ինքներդ եք հրաժարվել, Քի Վեսթը պաշտոնական թղթերի մեջ չկա, որովհ…

    ❗️ «Քի Վեսթից դուք ինքներդ եք հրաժարվել, Քի Վեսթը պաշտոնական թղթերի մեջ չկա, որովհետև դա ոչ թե բանակցային բովանդակություն ա, դա դավադրություն ա, որի համատեքստում տեղի ա ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ…

  • Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝ Պարտադիր…

    Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝
    🔻 Պարտադիր զինծառայությունը 2026թ. հունվարից 24-ից 18 ամիս դարձնելու նախագիծը.
    🔻 «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը.
    🔻 «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը.
    🔻 Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման համար քաղաքացիների, ֆիզիկական և իրավաբանական անձանց ԱԱՀ-ից ազատման արտոնությունը ևս մեկ տարով երկարաձգելու նախագիծը:

  • Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գ…

    🗣 Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) անունը չի հնչում. Նիկոլ Փաշինյան
    📌 Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը այսօր հայտնել է, որ ԱԱԾ աշխատակիցներն իր հետ զրուցել են Փաշինյանի մասնակցությամբ առաջիկա պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չհնչեցնելու մասին, իսկ ինքը բացառել է դա՝ նշելով. «Ես 25 տարի տվել եմ Վեհափառի անունը և պիտի տամ, քանի գործող Հայրապետ է, ինչպես նաև Սրբազանի անունը (խմբ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի)»:
    💬 Հարցին, թե ինչու են ԱԱԾ աշխատակիցները զբաղվում այս հարցով, Փաշինյանը պատասխանել է, որ ինքը ուր գնում է պատարագի, ով ծանոթ ունի այնտեղ, ասում են, որ հաշվի առնվի այն փաստը, որ Գարեգին Բ-ին իրենք չեն համարում Կաթողիկոս՝ միաժամանակ ընդգծելով, որ ցանկացած տեղ, ուր ՀՀ վարչապետը գնում է, այդ պահից սկսած՝ համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ, և այնտեղ իրականացվում են գործողություններ, վերլուծություններ՝ մարդկանց մոտեցումների, հայացքների, ծայրահեղ և ոչ ծայրահեղ մոտեցումների՝ անվտանգությունն ապահովելու համար:
    Հարցին, թե Կաթողիկոսի անունը պատարագի ընթացքում հնչեցնելը ինչով է վտանգում Նիկոլ Փաշինյանին և մյուսներին, որ ԱԱԾ-ն է զբաղվում այդ հարցով, Փաշինյանը պատասխանել է. «Որովհետև Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) սպառնալիք է Հայաստանի պետական սնվտանգությանը»:

  • Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուք…

    ⚖️ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
    📌 Ձերբակալված բոլոր ուսանողներն ազատ են արձակվել։ Թե որն է եղել վիճաբանության պատճառը, իրավապահ կառույցները չեն հայտնում։ |factor.am|

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Դոհա…

    🇦🇲✈️ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Դոհա:
    ‼️ ԱԽ քարտուղարը «Դոհա ֆորում»-ի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կմասնակցի «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։
    [ՀՀ անվտանգության խորհուրդ]