Category: Infocom

  • Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ-ն ոչ միայն չի պատ…

    🇦🇲🇷🇺 Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
    🗣 «ՀՀ-ն ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է 2 բարձրագույն կառավարման մարմնի։ Այդ լծակները պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ։ Այդ սին հայտարարություններն անողները չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը»,-նշել է նա։ |tert.am|

  • Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաք…

    🗳 Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները, պարզաբանում են ՆԳՆ-ից։
    📣 «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, ս.թ. հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է՝ ընտրական իրավունքի ձևավորման շրջանակում ՀՀ քաղաքացի լինելու առանցքային չափանիշը բավարարելու համար»,- նշված է հաղորդագրությունում։

  • «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական…

    ❗️ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։
    🗣 «Դանիել Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ դիմումին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ նա, հիմնվելով «Սունկ» կայքով հրապարակված նյութի վրա, կոնկրետ թիրախավորել և հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ։ Հիշյալ հրապարակումները դիտել են հարյուր հազարից ավելի օգտատերեր։
    🔸 Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները»,- նշված է ԼՀԿ-ի հաղորդագրությունում։

  • ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Գագիկ Ծառուկ…

    🗣 ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Գագիկ Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր․
    🏘 Մասնավորապես, կամրացվեն Ծաղկաձորի Տանձաղբյուրի փողոցի և Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի անշարժ գույքերը։ Բացի այդ, ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ- 2000 հատ բաժնետոմսերի նկատմամբ, ինչպես նաև ՀՀ-ին է փոխանցվել 2021 թ. «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը։
    👮🏼‍♂️Նշվում է նաև, որ Առինջ գյուղի վերոնշյալ շենք-շինությունների նկատմամբ կիրականացվի պահառություն։
    ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից եւ նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից (Գագիկ Ծառուկյանի դուստերից եւ վերջինիս ամուսնուց – խմբ. ) բռնագանձված առանձնատան, հողամասի և բաժնետոմսերի նկատմամբ։

  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել է վաղը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել է վաղը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը։
    🗣 «Խոսքը պայմանագրի փոփոխման մասին չէ։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար կոնսենսուս է անհրաժեշտ, և Հայաստանը, ինչպես գիտենք, ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում: Այնտեղ շատ լավ գիտակցում են ինչպես արտոնությունների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
    📌 Օվերչուկը միաժամանակ պնդել է, թե Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը զգալի անորոշություն է ստեղծում, այդ թվում՝ ռուս ներդրողների համար։ |azatutyun.am|

  • Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցո…

    ⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում այսօր գործողությունների վերաբերյալ։
    📌 Ըստ հաղորդագրության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։

  • «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «զահլեն տանելու» ակցիա է իրականացրել Հայաստանի…

    📣 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «զահլեն տանելու» ակցիա է իրականացրել Հայաստանի հանրային ռադիոընկերության դիմաց. նրանք «ժողովրդի զահլայի» 500 կիլոգրամանոց արձան տեղադրեցին Ռադիոտան մոտ։
    🗣 Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը հայտարարեց, որ իրենց արձանի ծանրությունը ցույց է տալիս, թե գործող իշխանություններն ու ընդդիմությունը որքան են տարել ժողովրդի «զահլեն»։

    📌 «Սա է այն ծանրակշիռ, հասարակության համար զզվեցնող, թթվի քար դարձած զահլեն։ Հասարակությանն ուզում ենք ասել` սա վերջին զահլեն է լինելու, եթե անգամ գան, վերցնեն ու տանեն, ապա սա կլինի վերջին զահլեն, որ կտանեն։ Պետական բյուջեով որ զահլեքս տարել են, թող հավաքեն այս զահլեն էլ տանեն»,– ընդգծեց Կարապետյանցը։ |arm.sputniknews.ru|

  • Ժողովուրդն ինքն է որոշելու՝ լինել ԵՄ, թե ԵԱՏՄ կազմում՝ հայտարարել է Նիկոլ Փաշին…

    📌 Ժողովուրդն ինքն է որոշելու՝ լինել ԵՄ, թե ԵԱՏՄ կազմում՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Գառնիում քարոզարշավի ժամանակ։
    💬 Փաշինյանի խոսքով՝ անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ։ Ըստ նրա՝ նման սպառնալիքին կա պատասխան՝ մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ համար շատ թանկ չթվա։
    🗣 «Հայաստանն այսօր դառնում է խաղաղության խաչմերուկ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է լինելու, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր։ Մենք այլևս կուչ եկած, պլեճին կակա ասող պետությունն ու ժողովուրդը չենք։ Մենք այսօր պետություն ենք, որն ի վիճակի է կառուցելու իր բարեկեցությունը»,- ընդծել է Փաշինյանը։ |arm.sputniknews.ru|

  • Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունն անդրադարձել է Хроника Кавка…

    💬 Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունն անդրադարձել է Хроника Кавказа անունով կայքի հրապարակմանը, որում անդրադարձ կա նաև «Նոր ուժ»-ին։
    🔸 «Միակ «փաստաթուղթը», որը դրված է հոդվածի հիմքում, ռուսալեզու մի PDF է, որտեղ երևում է՝ ինչ-որ անհայտ կազմակերպություն մեզ համար իբր սոցհարցում է կատարել ապրիլի 29-ից մայիսի 1-ը, և էդ «հարցման» մասնակիցներին ցույց են տրվել մեր նախընտրական պաստառների էսքիզները, որպեսզի նրանք գնահատեն դրանք։ Էսքիզների վրա երևում է մեր քվեաթերթիկի համարը՝ 5: Իսկ մեր քվեաթերթիկի համարը ԿԸՀ նիստում հայտնի է դարձել մայիսի 3-ին։ (…)
    🔸 Զրպարտագրում նշվում է, թե իբր ինչ-որ ռուսական կազմակերպության փող են տվել, որ Հայկ Մարությանի նախընտրական PR-ստրատեգիան։ Պատկերացնում եք, չէ՞՝ ինչ-որ մեկը պետք է խորհուրդ տար Մարությանին Կարգին հաղորդման ոճի մեջ ռիլեր նկարել»,- գրել է կուսակցության ներկայացուցիչ, խոսնակ Հակոբ Կարապետյանը։

  • Արցախի ներկայացուցչության շենքը արցախցիների համար վայր է, որը խորհրդանշում է ագ…

    📌 Արցախի ներկայացուցչության շենքը արցախցիների համար վայր է, որը խորհրդանշում է ագրեսիայի ու բռնազավթման ենթարկված Արցախի պետականությունը և նվազագույն հնարավորություն է տալիս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված արցախցիներին (…) իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ջանքերի համատեղման ու համակարգման համար։ Այն չի կարող դառնալ տարատեսակ կեղտոտ պայմանավորվածությունների ու քաղաքական առևտրի առարկա։
    📌 Ակնկալում ենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ, Հայաստանում և Սփյուռքում գտնվող հաստատություններն ու հայրենակիցները կարձագանքեն ՀՀ իշխանությունների այս հերթական ամոթալի քայլին։
    [Արցախի ազգային ժողով]
    Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը