Category: Infocom

  • Արդյունավետ քննարկում ունեցանք ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի և կոնգրեսականներ Էնդի Հ…

    🇦🇲🇺🇸Արդյունավետ քննարկում ունեցանք ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի և կոնգրեսականներ Էնդի Հարրիսի, Ֆրենկ Փալոնի ու Ռիչարդ Հադսոնի հետ:
    [Նիկոլ Փաշինյան]

  • Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խն…

    🇦🇲🇷🇺 Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
    🗣 Իհարկե, Ռուսաստանը չի կարող մտահոգություն չհայտնել արտաքին ուժերի կողմից լրացուցիչ լարվածություն առաջացնելու փորձերի վերաբերյալ։ Դիվանագետի կարծիքով` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ որ ուժեր փորձում են ներմուծել դրսից:
    🔸 Հարաբերությունների ամրության կարևոր գործոններից մեկը դեսպանը համարում է վստահությունը։ Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունները պետք է զգան, որ կողմերը ծածուկ օրակարգ չունեն։

  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները հինգ օր է՝ դադարեցված են. «…

    👷‍♂️ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները հինգ օր է՝ դադարեցված են. «Հիմնական արտադրական հատվածները կանգնած են, արտադրություն չկա», — այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Կոմբինատի լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը։ ❗️ Հարցին…

  • Անկարայում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի անցումա…

    🇹🇷🇸🇾 Անկարայում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հանդիպումը, հայտնում է Anadolu-ն։
    🤝 Բանակցություններն ընթանում են փակ դռների հետևում։

  • Կարեն Առստամյանի նկատմամբ Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով քրեական հե…

    Կարեն Առստամյանի նկատմամբ Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով քրեական հետապնդում է հարուցվել, ապա դադարեցվել 📑 44-օրյա պատերազմի ժամանակ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Առստամյանը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել Հադրութում…

    Գոռ Իշխանյանը խոստովանել է, որ Կարեն Առստամյանին չի հայտնել 73-հոգանոց վաշտի շարժի մասին․ զոհվածի հոր ցուցմունքը

  • 2448 «այո» . պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին կողմ է քվեա…

    📝 2448 «այո» . պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին կողմ է քվեարկել աշխատանքային պայմանների բարելավմանը: 🔸 Կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։ |azatutyun.am|

  • «Չենք վճարելու» նախաձեռնությունը իրազեկման ակցիա է իրականացնում համալսարաններու…

    ❗️ «Չենք վճարելու» նախաձեռնությունը իրազեկման ակցիա է իրականացնում համալսարաններում՝ կոչ անելով ուսանողներին միանալու բոյկոտին և չվճարելու 150 դրամ: Նրանք նշում են, որ դեմ են տրանսպորտի անհիմն թանկացմանը: 🔸 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները…

  • Փետրվարի 6-ին Երևանում հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներո…

    ❄️ Փետրվարի 6-ին Երևանում հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։ Մարզերում փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
    🌡 Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել վարժական հավաքների նկատմամբ վերահսկողությունը։ E-d…

    🪖 ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել վարժական հավաքների նկատմամբ վերահսկողությունը։
    📃 E-draft-ում հրապարակված նախագծի համաձայն՝ կհստակեցվեն վարժական հավաքներից խուսափելու ձևերը։ Ըստ հիմնավորման՝ ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում հավաքից խուսափելու տարբեր ձևերը, և շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը և, նմանատիպ առիթներով պայմանավորված, ներառյալ՝ քաղաքացիների և նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ձևական պատճառաբանությունների օգտագործմամբ, վարժական հավաքներին որոշակի թվով քաղաքացիների չներգրավման:
    ⚖️ Նշվում է նաև, որ պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով։ Վարքագիծը կանխելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել խստացնել նման միջոցներով հավաքներից խուսափելու պատասխանատվությունը՝ սահմաննելով երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում։

  • Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը նախատեսում է…

    🇵🇦 Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը նախատեսում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար:
    🗣 Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։
    🇺🇸 Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ ընտրվելը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կարող է պահանջել վերադարձնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, եթե դրա օգտագործման ընթացիկ պայմանները չվերանայվեն։
    📌 Պանամայի ջրանցքը, որը շահագործման է հանձնվել է 1914թ., կառուցվել է ԱՄՆ կողմից և գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977թ. Տորիխոսի-Քարտերի պայմանագրով որոշվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվել է 1999-ին: Այդ պայմանագիրը նախատեսել է ջրանցքի չեզոքությունը և դրա հասանելիությունը համաշխարհային առևտրի համար։