Category: Infocom

  • Որպես անհետ կորած որոնվում է 1991թ. ծնված (34-ամյա) Սերգեյ Մանկոն։ Նրա գտնվելու …

    Որպես անհետ կորած որոնվում է 1991թ. ծնված (34-ամյա) Սերգեյ Մանկոն։
    🔸 Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նա…

    🇦🇲🇬🇪 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։
    🤝 Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է զբաղվածության խթանման, սոցիալական աջակցության համակարգերի կատարելագործման, սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։
    [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

  • Պատարագը մատուցում է Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը։…

    Պատարագը մատուցում է Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը։

  • Լրատվամիջոցներում տարածվում է «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մ…

    ❗️ Լրատվամիջոցներում տարածվում է «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով:
    ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում:
    📌 Նշենք, որ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ դեկտեմբերի 7-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը․ «Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- նշել են ՆԳՆ-ից։

  • Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել հանրա…

    ❗️Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։
    🗣 «Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ»,- նշել է փաստաբանը։

  • «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը» Գարեգին …

    ⛪️ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը» Գարեգին Բ-ին հեռացնելուց հետո՝ ըստ Նիկոլ Փաշինյանի.
    «1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։
    2․ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում, որը պետք է անդրադառնա հոգևորականի բարեվարքության կանոններին և դրանց ապահովման երաշխիքներին, Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը և դրա ապահովման երաշխիքներին, և այլն:
    3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի»,- ասվում է հաղորդագրությունում:
    Փաշինյանը հայտնում է նաև, թե Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։
    🔗 Կարդալ ավելին

  • Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պատարագից առաջ հնչեցնել օրհներգը, և եկեղեցու մոտ կ…

    Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պատարագից առաջ հնչեցնել օրհներգը, և եկեղեցու մոտ կամ ներսում ՀՀ դրոշ տեղադրել:
    💬 Ի պատասխան քննադատություններին, որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը և պետության մեջ եկեղեցի հիմնադրելը տարբեր են, Փաշինյանը պարզաբանում է տարածել՝ մեջբերելով պատարագի տեքստի մի հատված. «Խորհուրդ խորին անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը, հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր»։
    🗣 «Այսինքն՝ խոսք է գնում վերին պետության մասին, պետության մասին։ Եվ պատարագից առաջ պետական օրհներգը հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև»,- ասել է Փաշինյանը:

  • Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանի շուրջ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունք…

    Ուկրաինայում խաղաղության ամերիկյան պլանի շուրջ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների արդյունքները հուսադրող չեն:

  • Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի միջպետական և հանրապետական նշանակության բ…

    ❗️Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

    ❄️
    Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18:10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արագածի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
    🔸 Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 2-5 մետր։
    Արտաշատի, Թալինի տարածաշրջաններում և Սպիտակի, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
    📌 Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։

  • Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների …

    ⛪️ Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։
    [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]