Category: Infocom

  • Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավո…

    Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը, գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
    🔸 Փաստաբանը որոշումը «պատմական խայտառակություն» է որակել։
    🗣 «Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»,– նշել է նա։

  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնած…

    📄 «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 131 մլն 986 հազար դրամ եկամուտ և 34 մլն 460 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայտվել, 2 անձ կալանավորվե…

    ⚖️ Ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայտվել, 2 անձ կալանավորվել է, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։
    📌 Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք, ԱԺ ընտրություններին նույն կուսակցության օգտին քվեարկելու և նախընտրական քարոզչություն իրականացնելու պայմանով մի շարք քաղաքացիների տվել են ընտրակաշառք` գործընթացը քողարկելով կուսակցության տարածքային գրասենյակներում նշված անձանց կաշառք–գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ:

  • Պաշտպանության և անվտանգության ոլորտում կողմերը մտադիր են՝ ամրապնդել իրենց համագ…

    🤝 Պաշտպանության և անվտանգության ոլորտում կողմերը մտադիր են՝
    🔹 ամրապնդել իրենց համագործակցությունը,
    🔹 անցկացնել երկկողմ կանոնավոր պաշտպանական խորհրդակցություններ,
    🔹 ուսումնասիրել համագործակցության ընդլայնման հնարավորությունը,
    🔹 իրականացնել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի ուղղությամբ նախաձեռնություններ,
    🔹 խթանել համագործակցությունը՝ Հայաստանի անկախ ու արդյունավետ անվտանգային գործակալությունների ամրապնդման և բարելավման ուղղությամբ՝ այդ գործակալությունների կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ամբողջական պատասխանատվությունը ստանձնելու նպատակով,
    🔹 աշխատել նորարարական, անվտանգ և դիամակայուն թվային միջավայրի ուղղությամբ,
    🔹 ստեղծել անվտանգ և գործուն մեխանիզմներ զգայուն տեղեկատվության փոխանակման համար։
    📌 Նշվում է, որ ԱՄՆ-ն խրախուսում է Հայաստանի ջանքերը՝ զարգացնելու ներքին ռազմաարդյունաբերական կարողությունները և համագործակցությունը ԱՄՆ և Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրների միջև։
    📌 Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության համաձայն՝ տնտեսական, էներգետիկ եւ այլ ոլորտներում կողմերը մտադիր են՝ 🔸 ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության ու մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները, 🔸 ամրապնդել էներգետիկ…

  • Ըստ ԹՐԻՓՓԻ վերաբերյալ համաձայնագրի «Արտակարգ իրավիճակներին արձագանքումը և ենթակ…

    📌 Ըստ ԹՐԻՓՓԻ վերաբերյալ համաձայնագրի «Արտակարգ իրավիճակներին արձագանքումը և ենթակառուցվածքների անվտանգությունը» հոդվածի՝
    🔸 Կողմերը հաստատում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար իշխանություն Հայաստանի ինքնիշխան տարածքում, և որ Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում։
    🔸 Կողմերը մտադիր են, որ Հայաստանն ունենա ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների ենթակառուցվածքների անվտանգության պլանները հաստատելու իրավունք։ Եթե այդ պլանները ներառեն մասնավոր անվտանգության աշխատակիցներին աշխատանքի ընդունում, ապա այդ աշխատակիցները պետք է ենթակա լինեն Հայաստանի կողմից լիցենզավորման։
    📌 Ըստ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրի՝ կողմերը մտադիր են ԹՐԻՓԻԻ զարգացման ընկերություն (ԹԶԸ) ԱՄՆ-ի և Հայաստանի կողմից հիմնադրել համատեղ ձեռնարկություն՝ ԹԶԸ անվանմամբ, որում ԹԶԸ ԱՄՆ-ին պատկանում է 74% վերահսկող բաժնեմասնակցություն, իսկ Հայաստանին՝ 26% բաժն…

  • ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է այսօր ստորագրված փաստաթղթերի տեքստերը: Ըստ ԹՐԻՓՓ-ի վերաբե…

    📄 ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է այսօր ստորագրված փաստաթղթերի տեքստերը:
    📌 Ըստ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրի՝ կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ։
    📌 Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության համաձայն՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցությունը։ Կողմերը մտադիր են ուսումնասիրել համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ Հայաստանի փոխգործակցելիությունը զարգացնելու ու պաշտպանական կարողությունները ամրապնդելու ուղղությամբ։
    📌 Ըստ կարևորագույն հանքանյութերի արդյունահանման վերաբերյալ հուշագրի՝ մասնակիցները մտադիր են ուսումնասիրել համագործակցության խորացման ուղիները, որպեսզի արագացնեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության համար անհրաժեշտ կարևորագույն հանքանյութերի ապահով մատակարարումը իրենց համապատասխան արդյունաբերական բազաների համար։
    🇦🇲🇺🇸 Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն նախաստորագրեցին «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը»: ✍️ Ստորագրվեցին նաև «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության…

  • ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթե…

    ⚖️ ՀՀ Կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. տրիբունալը մերժել է «Սանիթեք» ընկերության հայցը և բոլոր պահանջները։
    📣 ««Սանիթեք»-ը Երևանում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։ Հայցվորները 2021 թվականին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։
    🗣 Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ ՀՀ-ի՝ ամբողջությամբ մերժելով Հայցվորների պահանջները։ Տրիբունալը արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։

  • Ավարտվեց Մարկո Ռուբիոյի Հայաստան այցը։ Կարճատև այցով Երևանում գտնվող ԱՄՆ պետքար…

    🇺🇸 Ավարտվեց Մարկո Ռուբիոյի Հայաստան այցը։
    📣 Կարճատև այցով Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարը փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարեց․ «Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով: Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով: Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները։ Եթե պարզ ասեմ, մենք այն հիմնարար աշխատանքներն ենք անում, որոնք հիմք կհանդիսանան, որ հայերն ու ամերիկացիները տնտեսական հիմքեր ունենան միասին աշխատելու»։
    📣 Մենք քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն․ Արարատ Միրզոյան 🗣 Նրա խոսքով՝ նոր փաստաթղթում նոր հնարավորություններ կան՝ արհեստական բանականությանը, այլ շատ ոլորտների…

  • Մենք քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վեր…

    📣 Մենք քիչ առաջ մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն․ Արարատ Միրզոյան
    🗣 Նրա խոսքով՝ նոր փաստաթղթում նոր հնարավորություններ կան՝ արհեստական բանականությանը, այլ շատ ոլլորտների վերաբերող։ Միրզոյանը բարձր գնահատեց Թրամփի և նրա վարչակազմի նվիրվածությունը «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հարցում»։
    📌 «Բոլոր պայմանավորվածությունները, որոնք մենք հիմա կյանքի ենք կոչում ստորագրությամբ, հետո նաև կտեսնենք գետնի վրա որպես իրականություն միանշանակ շահեկան են ՀՀ ահամար և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար», — նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
    🇦🇲🇺🇸 Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն նախաստորագրեցին «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը»: ✍️ Ստորագրվեցին նաև «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության…

  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան…

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան։
    🤝 Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։