Category: Infocom

  • Նոյեմբերի 28-ին քաղաքացին հաղորդում է ներկայացնել, որ իր հարևան՝ Ալավերդու Ակներ…

    ❗️Նոյեմբերի 28-ին քաղաքացին հաղորդում է ներկայացնել, որ իր հարևան՝ Ալավերդու Ակներ թաղամասի բնակիչ 74-ամյա Լյովիկ Շ․-ն նախորդ օրվանից տուն չի վերադարձել։
    📌 Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն այցելել է իր հարևան 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի արդյունքում հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:
    🔸 75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող փայտե ձողը:Նախաձեռնվել է քրեական վարույթ։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Ուրբաթ օրը պայթյուններ են որոտացել Սև ծովում՝ Թուրքիայի Բոսֆորի նեղուցի մոտ, գտն…

    ❗️Ուրբաթ օրը պայթյուններ են որոտացել Սև ծովում՝ Թուրքիայի Բոսֆորի նեղուցի մոտ, գտնվող երկու լցանավերի վրա. ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել:
    «274 մետր երկարությամբ Kairos-ը ուղևորվում էր Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ, երբ հաղորդվել է «արտաքին հարվածի» մասին, որի հետևանքոv հրդեհ է բռնկել թուրքական ափից 28 ծովային մղոն հեռավորության վրա», – հայտնել է Թուրքիայի ծովային գործերի վարչությունը։
    🔸 Հայտնում են, որ Virat անունով մեկ այլ տանկեր ևս ենթադրաբար հարվածի է ենթարկվել՝ ափից 35 ծովային մղոն հեռավորության վրա, և դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ստորաբաժանումներ ու առևտրային մի նավ։
    LSEG-ի տվյալներով՝ Kairos-ը և Virat-ը ներառված են այն նավերի ցանկում, որոնց վրա կիրառվել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: |azatutyun.am|

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարդապետաց դասը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, ո…

    ❗️Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարդապետաց դասը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ եկեղեցու ներսում ծագած վարդապետական, կարգապահական ու կառավարման հարցերը պետք է լուծվեն բացառապես Սուրբ Հոգու ներշնչմամբ և Հայ Եկեղեցու կանոնական ընթացակարգերով, միաժամանակ հորդորելով հավատացյալներին չտրվել արտաքին ճնշումներին ու պահպանել միասնությունը։
    🗣 «Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները։
    📌 Անհանդուրժելի ենք նկատում իշխանական մեքենայությունների միջոցով բարձրաստիճան հոգևորականներին և քահանաներին թիրախավորելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը», — ասված է հայտարարությունում։

  • Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգա…

    ❗️Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։ 🗣 «‎Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել…

  • Աստղագիտությունը, ազգագրությունն ու քիչ դիմորդներ ունեցող մասնագիտությունները Այ…

    Աստղագիտությունը, ազգագրությունն ու քիչ դիմորդներ ունեցող մասնագիտությունները
    🔸 Այս տարի բուհերին հատկացվել է 12 126 տեղ:
    🔸 Երկրորդ փուլից հետո 1174 տեղ թափուր է մնացել, որը կազմում է հատկացված տեղերի 9,6%-ը, ինչը մոտ 5 անգամ քիչ է անցած տարվա ցուցանիշից:
    🔸 Մյուս կողմից՝ կարևոր է նշել, որ անցած տարի հատկացված տեղերն անհամեմատ շատ էին՝ 16 038:
    🔸 Թե որոնք են բուհերի՝ ամենից քիչ պահանջված մասնագիտությունները, ինչպիսին է պատկերը հումանիտար և ԲՏՃՄ ուղղություններում, բակալավրի ամեն 100 ուսանողից քանիսն է հասնում ասպիրանտուրա և ավարտում այն՝ կարդացեք «Ինֆոքոմի» նյութում։

  • Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկում…

    🇦🇲🇹🇷 Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլն է անցկացվել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև։
    📣 «Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում», — գրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցով ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
  • ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շ…

    ❗️ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1.2 անգամ։ Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը։
    📌 Շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի հարուցիչները։
    ☝️ Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿԱԿ-ը հորդորում է՝
    — պատվաստվել սեզոնային գրիպի դեմ,
    — խուսափել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
    — հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ,
    — չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
    — օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ [․․․․]։
    [Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն]

  • ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը։ Համաձայնագիրը…

    🇪🇺 ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը։
    📣 Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ գործընկերության օրակարգը համալրվել է նաեւ անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությամբ` համաձայնագիրը հնարավորություն կստեղծի նշյալ ուղղություններով եւս համագործակցության խորացման եւ հետագա ընդլայնման համար:

  • Քոլեջի ուսանողին բռնության և նվաստացման ենթարկած 5 դեռահասներն այս պահին ազատու…

    ‼️ Քոլեջի ուսանողին բռնության և նվաստացման ենթարկած 5 դեռահասներն այս պահին ազատության մեջ են։ 🔸 Քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Առաջին ատյանի դատարանը նրանցից 4-ի նկատմամբ բավարարել է միջնորդությունը և…

  • Բևեռացումն անհերքելի երևույթ է, բայց այն չի սպառնում ժողովրդավարությանը Տիգրան …

    Բևեռացումն անհերքելի երևույթ է, բայց այն չի սպառնում ժողովրդավարությանը
    Տիգրան Գրիգորյանի հյուրը Ադամ Պրժևորսկին է, ով Նյու Յորքի Համալսարանի քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր է և աշխարհում ժողովրդավարությունների ուսումնասիրության առաջատար։
    Թողարկման ընթացքում նրանք քննարկում են այն պայմանները, որոնք օգնում են նոր ժողովրդավարություններին գոյատևել, և մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը ժողովրդավարության կայացման ճանապարհին։ Անդրադարձ է կատարվում նաև արդարության ու կայունության միջև երկընտրանքին, բևեռացման դերին և ժողովրդավարության գլոբալ ճգնաժամի վերաբերյալ բանավեճին։

    Բևեռացումը անհերքելի երևույթ է, բայց այն չի սպառնում ժողովրդավարությանը

    #infocom #ինֆոքոմ
    Տիգրան Գրիգորյանի հյուրը Ադամ Պրժևորսկին է, ով Նյու Յորքի Համալսարանի քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր է և աշխարհում ժողովրդավարությունների ուսումնասիրության առաջատար։
    Թողարկման ընթացքում նրանք քննարկում են այն պայմանները, որոնք օգնում…