Category: Infocom

  • Հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տար…

    🔥 Հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։
    👨‍🚒 Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մի խումբ եպիսկոպոսների հետ։…

    Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մի խումբ եպիսկոպոսների հետ։

  • Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտես…

    🇦🇲🇹🇷 Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։
    🔸 Կողմերը քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIPP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար:
    🔸 Անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։
    🔗 Կարդալ ավելին

  • Թբիլիսիում ձերբակալվել է «Լելո՝ ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը…

    🇬🇪 Թբիլիսիում ձերբակալվել է «Լելո՝ ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին։
    🗣 «Էլիսաշվիլիի ձերբակալման պատճառը դեռևս անհայտ է», — այս մասին հայտնել է նրա փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին։ Վերջինիս խոսքով՝ քաղաքական գործիչը տեղափոխվել է Թբիլիսիի ՆԳՆ գլխավոր գրասենյակ։ 
    🔸Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոյեմբերի 28-ին Ալեկո Էլիսաշվիլին մասնակցել է Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիային։ Նա նաև հետաքննվում է 2024 թվականի դեկտեմբերի 2-ին «Վրացական երազանք» կուսակցության համահիմնադիր Ալի Բաբաևի ծեծի գործով։ |armenpress.am|

  • Նոյեմբերի 28-ին քաղաքացին հաղորդում է ներկայացնել, որ իր հարևան՝ Ալավերդու Ակներ…

    ❗️Նոյեմբերի 28-ին քաղաքացին հաղորդում է ներկայացնել, որ իր հարևան՝ Ալավերդու Ակներ թաղամասի բնակիչ 74-ամյա Լյովիկ Շ․-ն նախորդ օրվանից տուն չի վերադարձել։
    📌 Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն այցելել է իր հարևան 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի արդյունքում հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:
    🔸 75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող փայտե ձողը:Նախաձեռնվել է քրեական վարույթ։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Ուրբաթ օրը պայթյուններ են որոտացել Սև ծովում՝ Թուրքիայի Բոսֆորի նեղուցի մոտ, գտն…

    ❗️Ուրբաթ օրը պայթյուններ են որոտացել Սև ծովում՝ Թուրքիայի Բոսֆորի նեղուցի մոտ, գտնվող երկու լցանավերի վրա. ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել:
    «274 մետր երկարությամբ Kairos-ը ուղևորվում էր Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ, երբ հաղորդվել է «արտաքին հարվածի» մասին, որի հետևանքոv հրդեհ է բռնկել թուրքական ափից 28 ծովային մղոն հեռավորության վրա», – հայտնել է Թուրքիայի ծովային գործերի վարչությունը։
    🔸 Հայտնում են, որ Virat անունով մեկ այլ տանկեր ևս ենթադրաբար հարվածի է ենթարկվել՝ ափից 35 ծովային մղոն հեռավորության վրա, և դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ստորաբաժանումներ ու առևտրային մի նավ։
    LSEG-ի տվյալներով՝ Kairos-ը և Virat-ը ներառված են այն նավերի ցանկում, որոնց վրա կիրառվել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: |azatutyun.am|

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարդապետաց դասը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, ո…

    ❗️Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարդապետաց դասը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ եկեղեցու ներսում ծագած վարդապետական, կարգապահական ու կառավարման հարցերը պետք է լուծվեն բացառապես Սուրբ Հոգու ներշնչմամբ և Հայ Եկեղեցու կանոնական ընթացակարգերով, միաժամանակ հորդորելով հավատացյալներին չտրվել արտաքին ճնշումներին ու պահպանել միասնությունը։
    🗣 «Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանությունների միջամտություններն ու սպառնալիքները։
    📌 Անհանդուրժելի ենք նկատում իշխանական մեքենայությունների միջոցով բարձրաստիճան հոգևորականներին և քահանաներին թիրախավորելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականությունը պառակտելու ակնհայտ փորձերը», — ասված է հայտարարությունում։

  • Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգա…

    ❗️Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։ 🗣 «‎Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել…

  • Աստղագիտությունը, ազգագրությունն ու քիչ դիմորդներ ունեցող մասնագիտությունները Այ…

    Աստղագիտությունը, ազգագրությունն ու քիչ դիմորդներ ունեցող մասնագիտությունները
    🔸 Այս տարի բուհերին հատկացվել է 12 126 տեղ:
    🔸 Երկրորդ փուլից հետո 1174 տեղ թափուր է մնացել, որը կազմում է հատկացված տեղերի 9,6%-ը, ինչը մոտ 5 անգամ քիչ է անցած տարվա ցուցանիշից:
    🔸 Մյուս կողմից՝ կարևոր է նշել, որ անցած տարի հատկացված տեղերն անհամեմատ շատ էին՝ 16 038:
    🔸 Թե որոնք են բուհերի՝ ամենից քիչ պահանջված մասնագիտությունները, ինչպիսին է պատկերը հումանիտար և ԲՏՃՄ ուղղություններում, բակալավրի ամեն 100 ուսանողից քանիսն է հասնում ասպիրանտուրա և ավարտում այն՝ կարդացեք «Ինֆոքոմի» նյութում։

  • Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկում…

    🇦🇲🇹🇷 Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլն է անցկացվել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև։
    📣 «Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում», — գրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման հարցով ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: