Category: Infocom

  • Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասի…

    🇷🇺🗳 Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասին. Զախարովա
    📣 «Ռուսաստանցի դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել էին հավատարմագրման գործընթացի համար, ինչպես պահանջում էր հայկական կողմը։ Ցավոք, հայ գործընկերները ոչ պաշտոնական ձևաչափով իսկապես տեղեկացրել են առաքելության կազմում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկման անցանկալիության մասին։ Խոսքը Պետդումայի երեք պատգամավորի և Կարաչայ-Չերքեզիայի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասին է։
    🗣 Ռուսաստանցիներին հավատարմագրումից հրաժարվելու որոշումն առաջացնում է խորը ափսոսանք և շփոթություն։ Մենք պատրաստ չենք ընդունել այդ տրամաբանությունը և ստիպված կլինենք դա հաշվի առնել Երևանի հետ մեր հետագա աշխատանքում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչու են նրանց նկատմամբ կիրառվել նման ոչ բարեկամական գործողություններ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ |hetq.am|

  • Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-…

    🏅 Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
    📌 Նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարին շքանշանը շնորհվել է առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար։

  • Պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել…

    🏅 Պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։
    [ՀՀ ՊՆ]
  • Հանրապետության օրվա առթիվ 4 զինվորականների գեներալ-մայորի կոչում է շնորհվել։ Նր…

    📣 Հանրապետության օրվա առթիվ 4 զինվորականների գեներալ-մայորի կոչում է շնորհվել։ Նրանք են՝
    🔸 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանը․ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը։
    📌 ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին էլ շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

  • Արթուր Օսիպյանը պետք է ներողություն խնդրի․ գիտեք՝ չգիտե՞նք իր և Ղարաբաղի իշխանո…

    💬 Արթուր Օսիպյանը պետք է ներողություն խնդրի․ գիտեք՝ չգիտե՞նք իր և Ղարաբաղի իշխանության կապերի մասին․ Նիկոլ Փաշինյան
    🔻 «Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել ա, Ղարաբաղի հարց ա առաջ տանում, որտեղ ա եղել ինքը պատերազմի ժամանակ։ (․․․)
    🔻 Ինքը և իր նմանները, խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտային, նրանք փախածներն են, որոնք պատանդ են պահել մի հատ Ղարաբաղում Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ պատանդ են պահում Հայաստանում»,- նշեց Փաշինյանը։
    Օսիպյանը շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի

  • Պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի ա…

    🗣 Պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ։
    💬 Այսպես արձագանքեց Փաշինյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ եթե չապացուցեն իր լրտես լինելը, «թող գան, իրենց ոտով մտնեն առյուծի բունը, էն էլ որձ առյուծի»։

    🔸 «Ծառուկյանն օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով ա Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ: Գործակալ ա: Էդ ժարգոնին էլ ասում եմ՝ մի հատ խելքդ գլուխդ հավաքի, քեզ հաշիվ տուր՝ ով ես և ում հետ ես խոսում: Հանցագործ: Քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ: Պատրաստվիր, «Արարատցեմենտը» պետականացնում ենք, և էդ հանցավոր գործարքի համար դու ու խնամիդ պատասխան եք կրելու՝ Հայաստանի ժողովրդին թալանելու համար…
    🔸 Պատրաստվիր՝ դղյակդ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2030 թվականը։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»- հայտարարեց Փաշինյանը:

  • «Անկախ դիտորդ» դաշինքը դատապարտում է դիտորդական առաքելության թիրախավորումը։ «Ա…

    💬 «Անկախ դիտորդ» դաշինքը դատապարտում է դիտորդական առաքելության թիրախավորումը։
    🔻 «Անկախ դիտորդը կոչ է անում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին Դանիել Իոաննիսյանի կողմից հնչեցրած հարցի հիման վրա նրա անաչառությունը կասկածի տակ դնելու փոխարեն նպաստել իրականության բացահայտմանը,
    🔻 հորդորում է «Միասնության թևեր»-ի ղեկավար Արման Թաթոյանին չնենգափոխել իր քաղաքական ուժի ֆինանսական միջոցների աղբյուրների վերաբերյալ հարցապնդումները, բացահայտել իր ուժի ֆինանսավորման աղբյուրները և ապացուցել, որ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է հայտարարության մեջ։
    «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։

  • Սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրությունից հետո զորհանդեսն ավարտվեց խա…

    Սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրությունից հետո զորհանդեսն ավարտվեց խաղաղություն խորհրդանշող աղավնիները երկիրնք բաց թողնելով։
    Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում մեկնարկել է տոնական զորահանդեսը

  • Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ,…

    🔻 Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ, այցելել է Սարդարապատի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել։
    🔻 Նույն ընթացքում Սարդարապատի հուշահամալիրում էին նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները։ |arm.sputniknews.ru|

  • Մինչև կեսգիշերն անց՝ 01։00-ն, փակ է լինելու Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ …

    🚫 Մինչև կեսգիշերն անց՝ 01։00-ն, փակ է լինելու Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափոր խաչմերուկ հատվածը։
    Մինչև 15։00 սահմանափակվելու է երթևեկությունը՝
    🔸 Աթենքի փողոց — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց հատվածում,
    🔸 Տիգրան Մեծի պողոտա — Մհեր Մկրտչյանի փողոց — Խորենացու փողոց — Իտալիայի փողոց — նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածում,
    🔸 Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — Աթենքի փողոց հատվածում։
    🚇 Մետրոյի կայարանները այս պահին ծանրաբեռնված են։
    🚍 Հանրապետության հրապարակով ու հարակից փողոցներով անցնող թիվ 22, 33, 44, 97, 54, 58, 67, 7, 11, 16, 20, 23, 27, 34, 43, 61, 47 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները շրջանցելու են նշված հատվածները: