Category: Infocom

  • Հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի թռիչքների արգելքը ԵՄ տարածքում պահպանվու…

    🇪🇺🚫✈️ Հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի թռիչքների արգելքը ԵՄ տարածքում պահպանվում է տեխնիկական, ոչ թե քաղաքական գործընթացների պատճառով: ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալու համար Հայաստանը որոշ քայլեր դեռ չի կատարել։
    🗣 Այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարը Մարթա Կոսը՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ կապի մեւջ են այս հարցով: |azatutyun.am|

  • Այսօր Բրյուսելում կստորագրվի համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմա…

    🇦🇲🇪🇺 Այսօր Բրյուսելում կստորագրվի համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։
    ✍️ Այն կստորագրեն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը:
    💬 ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ստորագրվելիք փաստաթուղթը մի քանի կարևոր, այդ թվում՝ անվտանգային, պաշտպանական բաղադրիչներ է ներառում, ինչպես նաև կողմերն ընդլայնելու են համագործացկությունը այլ ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական. ԵՄ-ն աջակցելու է Երևանին տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու ներդրումների հարցում։ |azatutyun.am|

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով․ Մայր Աթոռ «Գարեգ…

    ⛪️ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով․ Մայր Աթոռ
    🗣 «Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պա…

    🇦🇲🇪🇬 Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:
    🤝 Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Մագիդ Սակրի հետ: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:
    [ՀՀ ՊՆ]
  • Նոր քրեական գործ է հարուցվել երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներա…

    ❗️Նոր քրեական գործ է հարուցվել երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ․ հայտարարվել է միջպետական հետախուզում։
    📌 Գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով:
    🔸 Քննչականը գեներալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է: Այսինքն՝ Հայաստան վերադառնալուց հետո նրան չեն կալանավորի: Դատախազությունը կբողոքարկի այս որոշումը: |azatutyun.am|

  • Պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախ…

    ❗️Պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է. ՔԿ
    🔸Պարզվել է, որ Ն.Գ.-ն չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ.-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և բացառապես վերջինիս ազդեցությամբ ու հեղինակությամբ պայմանավորված խոստումը, ինչի հետևանքով Ա.Ղ.-ն նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը: Արդձունքում զինծառայողը ինքնասպանություն է գործել՝ կախվելու եղանակով:
    🔸Բացի այդ, Ա.Ղ.-ն մարտական հերթապահության ընթացքում թույլ տրված թերացումների համար պարտադիր ժամկետային մի քանի զինծառայողներից պարզաբանումներ է պահանջել, կատարված կարգապահական խախտումների համար բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ:
    📌 Պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

  • ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց փակել Մինսկի խումբը։…

    ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց փակել Մինսկի խումբը։

  • Ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Շիրակի փողոցում գտնվող դաշնամուրի չգործ…

    📌 Ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Շիրակի փողոցում գտնվող դաշնամուրի չգործող գործարանի արտաքին պատը։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը [տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը]․ կա տուժած։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ՝ ձյուն է տեղում Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տար…

    ❄️ Առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ՝ ձյուն է տեղում Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում:
    🌫 Ապարանի, Սպիտակի, Մասիսի, Արմավիրի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100մ:
    🔸 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    [Ճանապարհային դեպարտամենտ]

  • Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է …

    📌 Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, 45 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: 279 մարդ անհետ կորած է համարվում, իսկ 900-ը տեղափոխվել են ութ տարբեր ապաստարաններ։ 🏢 Համալիրը ներառում է 8 շենք, որտեղ ապրում է ավելի քան…