Category: Infocom

  • Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տ…

    👮 Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը։
    🔻 Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ։ Նախաքննությունը շարունակվում է։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • «Այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում»,- այս մասին Ֆեյսբուքում գրել է …

    💨 «Այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում»,- այս մասին Ֆեյսբուքում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և տեսանյութ է հրապարակել։

  • Ֆրանսիական Kissani Films ընկերության կողմից ներկայացվել են պնդումներ հայկական կ…

    🎦 Ֆրանսիական Kissani Films ընկերության կողմից ներկայացվել են պնդումներ հայկական կինոժառանգության կազմում ընդգրկված մոտ 250 ֆիլմերի նկատմամբ բացառիկ իրավունքների առկայության վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունը հղում է անում դեռևս 1990-ականներին կնքված պայմանագրի։
    📣 «Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա շուրջ առաջացած իրավական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես հետաձգել Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի Classics բաժնում նախատեսված հայկական ծրագիրը»,- նշված է հայտարարությունում։
    📌 Հիմնադրամն ընդգծում է՝ կիրականացվի համապարփակ ուսումնասիրություն և կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ և հայկական կինոժառանգության պահպանության ու պետական շահի պաշտպանության սկզբունքներով։

  • Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Բախվել են «Merced…

    🚙 👮 Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
    🔻 Բախվել են «Mercedes-Benz» մակնիշի մարդատար և «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։
    🏥 5 տուժած հոսպիտալացվել է։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վարչական դատարանն ուշ գիշեր մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դ…

    🗳 Վարչական դատարանն ուշ գիշեր մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, «սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն»,- հայտնում է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
    📌 2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր էր ներկայացրել Վարչական դատարան:
    🔸 ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը երեկվա նիստում նշել էր, որ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով՝ ԲՀԿ-ի համար 4 տոկոսի շեմի հաղթահարման խնդիր է առաջանում: |azatutyun.am|

  • ALT SHIFT 4 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. դրամա, զվարճանք, գործիք և վերահսկողությունALT SH…

    ALT SHIFT 4 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. դրամա, զվարճանք, գործիք և վերահսկողություն
    ALT SHIFT-ի չորրորդ քննարկման թեման քաղաքականությունն է։

    ALT SHIFT 4 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. դրամա, զվարճանք, գործիք և վերահսկողություն

    #infocom #ինֆոքոմ #altshift
    ALT SHIFT 4 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. դրամա, զվարճանք, գործիք և վերահսկողություն
    ALT SHIFT-ի չորրորդ քննարկման թեման քաղաքականությունն է։
    Անվտանգային հարցերով մասնագետ Դավիթ Պետրոսյանը, լրագրող Հայարփի Բաղդասարյանը եւ stand-up կոմիկ…

  • «[Իրանի հետ] Գործարքի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հ…

    🇺🇸 «[Իրանի հետ] Գործարքի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի»,- Truth social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ։
    🇮🇷 Ավելի վաղ՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին հայտարարել է, որ «Իսլամաբադի հուշագրի» ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն և դրա ստորագրումը առաջիկա 1-2 օրվա ընթացքում չի ակնկալվում։
    🇮🇷🇺🇸 Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը։ Այս մասին հունիսի 12-ի երեկոյան հայտարարել է բանակցություններում գլխավոր միջնորդ համարվող Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ 📌 Շարիֆի խոսքով՝ Պակիստանը ներկայումս սերտ համագործակցում…

  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հավանություն է տվել 139 բանտարկյալներ…

    🇮🇷 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հավանություն է տվել 139 բանտարկյալներին ներում շնորհելուն և պատիժը մեղմացնելուն, որոնք երկրի տարբեր դատարանների կողմից նախկինում դատապարտվել էին մահապատժի, հաղորդել է Mehr-ը։
    📌 Ինչպես հայտնել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը, սա առաջին դեպքն է, երբ ներումն անմիջապես տարածվում է բարձրագույն պատժաչափի դատապարտված այսքան մեծ թվով անձանց վրա։ |news.am|

  • Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ով սպանվել էր փետրվարի վերջին Իսր…

    🇮🇷 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ով սպանվել էր փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից, կհուղարկավորվի հաջորդ ամիս՝ հուլիսի 9-ին, այսօր հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
    🔸 Իրանի գրեթե 37 տարվա առաջնորդին հրաժեշտ կտան նրա հայրենի քաղաքում՝ հյուսիսարևելյան սուրբ Մաշհադում նախատեսված սգո արարողությամբ, որն ի սկզբանե պետք է տեղի ունենար մարտին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր։ |azatutyun.am|

  • Եվրամիությունը պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես Ուկրաինայի և Մոլդովայի հետ …

    🇺🇦 🇲🇩 Եվրամիությունը պատրաստվում է երկուշաբթի պաշտոնապես Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ սկսել անդամակցության շուրջ, X-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահը։
    🇪🇺 Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ Եվրամիության անդամ բոլոր պետությունները համաձայնել են կանաչ լույս վառել այդ ճանապարհին, այդ թվում՝ Հունգարիան, որը երկու տարի առաջ վետոյի իրավունքով արգելափակել էր գործընթացը:
    🗣 «Մենք անցնում ենք անդամակցության բուն պրոցեսին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ |azatutyun.am|