Category: Infocom

  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում խոսել է…

    ‼️ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում խոսել է այսօր անցկացվող զորահանդեսի մասին՝ նշելով․
    🔻 «Սա անբարո քաղաքական հնարք է առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը, մոռացության տալու դրա համար պատասխանատվությունը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդի տեսարաններ ապահովելու։ Այս ամենի ֆոնին անիմաստ է անգամ խոսել այդ շոուի բովանդակության մասին։
    🔻 Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը: Առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են»։

  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության տոնի …

    🎉 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ․
    🔸 «Կենաց-մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում` մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան և սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը:
    🔸 Նույն անվեհեր ոգով ազգիս նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին, շատեր իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։
    🔸 Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը»։

  • Դոնալդ Թրամփն իր «լիակատար և բացարձակ աջակցությունն« է հայտնել Հայաստանի վարչապ…

    🇺🇸 Դոնալդ Թրամփն իր «լիակատար և բացարձակ աջակցությունն« է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում:
    💬 «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հրաշալի բարեկամ և առաջնորդ է, իր Երկիրը հզոր, հարուստ և շատ անվտանգ է դարձնում։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը։
    ‼️ 2026թ․ հունիսի 7-ի վերընտրության համար Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԲԱՑԱՐՁԱԿ աջակցությունը։ Նիկոլի աջակցությամբ Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան երբևէ չարձանագրված բարձունքների կհասցնենք»,- իր Truth Social սոցցանցում գրել է Թրամփը։
    🇦🇲 Հայաստանի վարչապետն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ ֆեյսբուքում գրելով. «Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»:
    Ռուբիոն Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները։

  • ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տ…

    🇦🇲🇷🇺 ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, «Լուրեր»-ին հայտնել են ԱԳՆ-ից։
    🗣 «Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»,- տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
    🇷🇺 Հնարավոր է՝ ՌԴ-ն միակողմանի կասեցնի կամ չեղյալ հայտարարի 2013թ․ դեկտեմբերին ստորագրված՝ Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ 📄 Այս մասին գրում է…

  • Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ-ն ոչ միայն չի պատ…

    🇦🇲🇷🇺 Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
    🗣 «ՀՀ-ն ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է 2 բարձրագույն կառավարման մարմնի։ Այդ լծակները պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ։ Այդ սին հայտարարություններն անողները չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը»,-նշել է նա։ |tert.am|

  • Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաք…

    🗳 Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները, պարզաբանում են ՆԳՆ-ից։
    📣 «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, ս.թ. հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է՝ ընտրական իրավունքի ձևավորման շրջանակում ՀՀ քաղաքացի լինելու առանցքային չափանիշը բավարարելու համար»,- նշված է հաղորդագրությունում։

  • «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական…

    ❗️ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։
    🗣 «Դանիել Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ դիմումին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ նա, հիմնվելով «Սունկ» կայքով հրապարակված նյութի վրա, կոնկրետ թիրախավորել և հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ։ Հիշյալ հրապարակումները դիտել են հարյուր հազարից ավելի օգտատերեր։
    🔸 Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները»,- նշված է ԼՀԿ-ի հաղորդագրությունում։

  • ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Գագիկ Ծառուկ…

    🗣 ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Գագիկ Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր․
    🏘 Մասնավորապես, կամրացվեն Ծաղկաձորի Տանձաղբյուրի փողոցի և Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի անշարժ գույքերը։ Բացի այդ, ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ- 2000 հատ բաժնետոմսերի նկատմամբ, ինչպես նաև ՀՀ-ին է փոխանցվել 2021 թ. «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը։
    👮🏼‍♂️Նշվում է նաև, որ Առինջ գյուղի վերոնշյալ շենք-շինությունների նկատմամբ կիրականացվի պահառություն։
    ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից եւ նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից (Գագիկ Ծառուկյանի դուստերից եւ վերջինիս ամուսնուց – խմբ. ) բռնագանձված առանձնատան, հողամասի և բաժնետոմսերի նկատմամբ։

  • ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել է վաղը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել է վաղը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը։
    🗣 «Խոսքը պայմանագրի փոփոխման մասին չէ։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար կոնսենսուս է անհրաժեշտ, և Հայաստանը, ինչպես գիտենք, ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում: Այնտեղ շատ լավ գիտակցում են ինչպես արտոնությունների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
    📌 Օվերչուկը միաժամանակ պնդել է, թե Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը զգալի անորոշություն է ստեղծում, այդ թվում՝ ռուս ներդրողների համար։ |azatutyun.am|

  • Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցո…

    ⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում այսօր գործողությունների վերաբերյալ։
    📌 Ըստ հաղորդագրության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։