Category: Infocom

  • «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից։ Այս մասին «Լուրեր»-ին հայտ…

    ❗️«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են ԿԸՀ-ից։
    📌 Հանձնաժողովը տեղեկացրել է, որ կուսակցությունը ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, որը քննարկվելու է դռնբաց։

  • ՌԴ ԱԳՆ կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը՝ զգուշացն…

    🇷🇺🇺🇦 ՌԴ ԱԳՆ կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը՝ զգուշացնելով, որ նախատեսում է ավելի շատ հարվածներ հասցնել Ուկրաինայի մայրաքաղաքին, այդ թվում՝ «որոշումների կայացման կենտրոններին»։
    📌 Մոսկվան պնդում է, թե սա պատասխանն է Ուկրաինայի կողմից անցած ուրբաթ իրականացված անօդաչուների հարձակմանը, որի թիրախում է եղել ուսանողական հանրակացարաններից մեկը: |azatutyun.am|

  • Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Ուժեղ Հայաստան» կուսակց…

    📣 Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ՝ կապված վերջինիս այն հայտարարության հետ, որ Փաշինյանը Կանադայում տուն ունի․
    🗣 «Այդ անհեթեթ հայտարարության համար ես նրան դատի եմ տալու, և նա ներողություն է խնդրելու»,- իր հրապարակած տեսանյութում ասել է Փաշինյանը։

  • Դոնալդ Թրամփը Իրանի հետ համաձայնագրի կնքումը կապել է մերձավորարևելյան երկրների …

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը Իրանի հետ համաձայնագրի կնքումը կապել է մերձավորարևելյան երկրների կողմից Աբրահամյան համաձայնագրերի ստորագրման հետ։
    📣 Թրամփը գրել է, որ կա՛մ կլինի «հրաշալի գործարք բոլորի համար», կա՛մ ընդհանրապես ոչ մի գործարք, և նորից կսկսվեն կրակոցներ՝ «ավելի մեծ ու ուժեղ, քան երբևէ»։
    🔸 ԱՄՆ նախագահը հայտնել է, որ զրուցել է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի ղեկավարների հետ և նշել, որ բոլոր երկրները պետք է առնվազն միաժամանակ ստորագրեն Աբրահամյան համաձայնագրերը։ |armenpress.am|

  • «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտար…

    📄 «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 308 մլն 47 հազ. դրամ եկամուտ և 424 մլն 626 հազ. դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը Երևանում ռազմական տեխնիկայի տեղաշարժ…

    Մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը Երևանում ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։
    📣 Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։ Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության։
    [ՀՀ ՊՆ]

  • Արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կա…

    ⚖️ Արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով ՌԴ-ում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել ՀՀ՝ հարկադրելով մասնակցել ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։

    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի …

    🇷🇺🔥 Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից. Դմիտրի Պեսկով
    📣 «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի գրավիչ, առավել քան արտոնյալ գին ռուսական գազի համար, ռուսական էներգակիրների համար։ Դա իսկապես այդպես է, Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես մտերիմ դաշնակիցների և գործընկերների համար։ Այդպիսի ռեժիմ, սակայն, հնարավոր չէ այլ ինտեգրացիաների, այդ թվում Եվրամիության մասնակից երկրների համար։ Այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է, այն շուկայական է։ Սրա մասին շատ լավ գիտեն Երևանում մեր բարեկամները»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ |armenpress.am|

  • Սևան-Ծափաթաղ ճանապարհին օրեր առաջ մահացած հայտնաբերված հղի կնոջ ամուսինը կալանա…

    ‼️ Սևան-Ծափաթաղ ճանապարհին օրեր առաջ մահացած հայտնաբերված հղի կնոջ ամուսինը կալանավորվել է:
    ⚖️ Քրեական վարույթ է հարուցվել երկու հոդվածով՝
    🔻 Քր. օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (ինքնասպանության հասցնելը՝ հղի կնոջ նկատմամբ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից),
    🔻 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):
    📌 Ավելի վաղ իրավապահները պարզել էին, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ 22-ամյա Մարիաննա Բ․-ի հետ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել:

  • Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կու…

    🔍 Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները և համակիրների տները:
    💬 «Ձերբակալվել է հինգ անձ: Խուզարկություններն իրականացվում եմ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ |arm.sputniknews.ru|