Category: Infocom

  • Նոյեմբերի 27-ին ՀՀ տարբեր մարզերում գրանցվել է տերևների և խոզանների այրման 10 դ…

    🍂🔥 Նոյեմբերի 27-ին ՀՀ տարբեր մարզերում գրանցվել է տերևների և խոզանների այրման 10 դեպք։
    🔸 Երևանի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի և Լոռու մարզերի տարբեր բնակավայրերում այրման օջախները հայտնաբերվել են ինչպես տեսուչների տեղերում կատարված ստուգայցերի, այնպես էլ ԱԹՍ-ների դիտարկումների արդյունքում։
    ⚖️ Բոլոր դեպքերի առթիվ հարուցված վարչական վարույթների շրջանակներում իրավախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
    [ԲԸՏՄ]

  • Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանները միջնորդել են դատարանին արդարացնել նրանց…

    🇦🇿⚖️ Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանները միջնորդել են դատարանին արդարացնել նրանց:
    📌 Շինծու դատական նիստը կայացել է նոյեմբերի 27-ին: Դատական հոջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին։ |hetq.am|
    ‼️ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։

  • Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։ Վարույթի շրջանակո…

    Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։ Վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

  • Համացանցում օգտատերերից Լուսինե Պողոսյանը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, …

    🎞 Համացանցում օգտատերերից Լուսինե Պողոսյանը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժանորեն ծեծում և նվաստացնում մեկ այլ տղայի։ Օգտատերը տեսանյութին կից նշել է, որ բռնություն ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող։ Մոտ 2 րոպե տևողությամբ տեսանյութում տղաները հարվածում և հայհոյում են ուսանողին։
    👮‍♂️💬 ՆԳՆ-ից FactorTV-ին հայտնել են, որ hամայնքային ոստիկանները տեսանյութում երևացող բոլոր անձանց հայտնաբերել են, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին։ Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։ Վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ |factor.am|

  • Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանի հարավի ութ շրջա…

    🇮🇱 🇱🇧 Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանի հարավի ութ շրջաններում գտնվող «Հըզբոլլահի» ռազմական թիրախների վրա, հաղորդում է Lebanon 24-ը։
    🔸 Իսրայելական բանակի խոսնակը հայտարարել է, որ ավիահարվածները կանխարգելիչ բնույթ են կրել.
    📌 «Գործողության ընթացքում ոչնչացվել են Լիտան գետի հարավում հայտնաբերված ստորգետնյա թաքստոցներ, զինամթերքի պահեստներ և հրթիռային կայանքներ»,- գրել է նա։ |1lurer.am|

  • ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշումն այն է, որ աջակցում են ՀԱՊԿ բոլոր որոշումն…

    🇷🇺 ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշումն այն է, որ աջակցում են ՀԱՊԿ բոլոր որոշումներին և մնում են անդամ, բայց ձեռնպահ են մնում նիստերին մասնակցելուց․ դե դա նրանց ընտրությունն է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
    📣 Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ խորհրդի նիստից հետո ևս հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցում քննարկումներին, բայց նաև չի խոչընդոտում փաստաթղթերի սահմանափակ ձևաչափով ընդունմանը։

  • Երբ այդ դիմումը ստորագրողները դա կհաստատեն, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ….

    📣 Երբ այդ դիմումը ստորագրողները դա կհաստատեն, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
    🗣 Այս մասին Արշակ Սրբազանն ասել է՝ մեկնաբանելով մերձիշխանական ԶԼՄ-ներում տարածված նամակը, որը վերագրվում է 13 եպիսկոպոսների։
    📃 Ըստ հրապարակման՝ Մայր աթոռում հանձնախումբ է ստեղծվել Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Նամակում նշվում է, որ ՔԿ-ն տրամադրել է եզրակացություն, որով հաստատվել է
    տեսանյութերի իսկությունը, սակայն Կաթողիկոսն «առ ոչինչ» է համարել այն, ու եպիսկոպոսները դատապարտում են կաթողիկոսի որոշումը։ Նամակի առանձին էջում 13 եպիսկոպոսների անուններ են և նրանցից 9-ի ստորագրությունները։
    ⚖️ Արշակ արքեպիսկոպոսի պաշտպան Արսեն Բաբայանը նշում է՝ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, ուստի ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ։

  • ՌԴ ԱԴԾ-ն հայտնում է, որ «Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրե…

    🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԴԾ-ն հայտնում է, որ «Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով» ձերբակալվել են ՌԴ հինգ քաղաքացի և Ուկրաինայի ու Հայաստանի երեք քաղաքացիներ։ 🔸 «Հաստատվել է, որ կամրջի վրա իրականացված ահաբեկչության կազմակերպիչները եղել են Ուկրաինայի…

  • Հունվարի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետ…

    💰 Հունվարի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարը կդառնա 20%, գումարի առավելագույն չափը՝ 10 000 դրամ: Մինչ այս հետվճարը կազմում էր 12%, վերադարձվող գումարի չափը՝ 6000 դրամ:
    Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
    📌 Կառավարությունը, ըստ նախագծի հիմնավորման, ավելի արդյունավետ է համարում հետվճարի չափերի փոփոխության միջոցով «բարձրացնել կենսաթոշակները»:
    📣 «Այդ նպատակի համար հարկ կլինի 2026թ. լրացուցիչ հատկացնել շուրջ 14 մլրդ դրամ, մինչդեռ նույն չափով ընդհանուր կենսաթոշակների չափերն ավելացնելու դեպքում պետք է հատկացվեին կրկնակի անգամ ավելի շատ միջոցներ»,- նշվում է հիմնավորման մեջ:

  • Կառավարությունը որոշեց ավելի քան 3 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ մ…

    💰Կառավարությունը որոշեց ավելի քան 3 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի բյուջեում առաջացած ճեղքվածքը փակելու և տրանսպորտային համակարգի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով։
    📉 Ըստ նախագծի հիմնավորման՝ քաղաքի 2025-ի բյուջեում առկա է թերհավաքագրում, որը հատկապես վերաբերում է հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարմանը: Տարեկան բյուջեով նախատեսվել էր հավաքագրել շուրջ 21,3 միլիարդ դրամ, սակայն ընթացիկ կանխատեսումներով սպասվում է շուրջ 5,5 միլիարդ դրամի պակաս:
    🚎 Միևնույն ժամանակ նշվում է, որ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս, որի պայմանագրային արժեքի 30%-ն արդեն վճարվել է կառավարության աջակցությամբ։ Ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է վճարել մնացած 70%-ը:|civilnet.am|