Category: Infocom

  • Հրդեհներ Հայաստանում. որտեղ է հաջողվել մարել՝ ըստ ՆԳՆ-ի. Գեղարքունիքի մարզի Մար…

    🔥 Հրդեհներ Հայաստանում. որտեղ է հաջողվել մարել՝ ըստ ՆԳՆ-ի.
    🔻 Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Լճաշենի բնակավայրի մոտակայքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում,
    🔻 Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Արևաշող բնակավայրի հարակից սարում, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան և Սարալանջ բնակավայրերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում,
    🔻 Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Քաջարանի Վերին Հանդ բնակավայրի մոտակայքում,
    🔻 Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում,
    🔻 Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։

  • Վերջին մեկ շաբաթվա ընթացքում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է մինչ…

    ‼️ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է մինչև 4 անգամ Երևանի Կենտրոնում:
    🔸 «Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 17-25-ը մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-4 անգամ: Հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին և 25-ին՝ համապատասխանաբար 4 և 3.5 անգամ գերազանցելով թույլատրեի չափը:
    🔸 Արաբկիր վարչական շրջանում՝ 1.1-1.6 անգամ,
    🔸 Շենգավիթում միայն նոյեմբերի 25-ին՝ 1.2 անգամ,
    🔸 Նոր Նորք վարչական շրջանում չի գերազանցվել»,- ասուլիսի ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

  • Դիլիջանի անտառային տարածքներում բռնկված հրդեհը մարելու փորձերը շարունակվել են նա…

    Դիլիջանի անտառային տարածքներում բռնկված հրդեհը մարելու փորձերը շարունակվել են նաեւ գիշերը։
    📌 Դիլիջանի համայնքապետարանը երեկ ուշ երեկոյան տարածված հաղորդագրությամբ հայտնել է, որ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ ու համապատասխան տեխնիկական միջոցներ են ներգրավված հրդեհաշիջման գործողություններում։
    Սոցցանցերում դիլիջանցի տարբեր օգտատերեր գրել են, թե կրակը մոտենում է «Լեռնային Հայաստան» առողջարանին, մինչդեռ համայնքապետ Դավիթ Սարգսյանն ուշ գիշերին հրդեհվող տարածքներից տեսանյութով հայտարարել է, թե «չկա այն չափազանցված իրավիճակը, որ ներկայացվում է»։ Ըստ նրա՝ առավոտյան նոր ուժեր են միանալու աշխատանքներին։
    Լուսանկարները՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից
  • Ծափաթաղում անհետացած և մահացած հայտնաբերված 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանու…

    🔸 Ծափաթաղում անհետացած և մահացած հայտնաբերված 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 🔸 Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ…

  • Ներկայումս Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաների մուտքն արգելելու որոշ…

    🚙 Ներկայումս Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաների մուտքն արգելելու որոշում Երևանի քաղաքապետարանը չունի։
    📣 Այս մասին հայտնել են քաղաքապետարանից՝ արձագանքելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հայտարարությանը, թե քաղաքային իշխանությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ արգելել սեփական ավտոմեքենաների մուտքը Կենտրոն վարչական շրջան։ |armenpress.am|

  • Ուկրաինայի կարմիր գծերը խաղաղության շուրջ բանակցություններում՝ Չի կարող լինել…

    🇺🇦 Ուկրաինայի կարմիր գծերը խաղաղության շուրջ բանակցություններում՝ 🚩 Չի կարող լինել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքների օրինական ճանաչում. 🚩 Չեն կարող լինել Ուկրաինայի պաշտպանական ուժերի սահմանափակումներ. 🚩 Չի կարող վետո դրվել ապագայում դաշինքների…

  • Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել է, մյուս օջախնե…

    🔥 Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել է, մյուս օջախներում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

    🌳👨‍🚒 Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են նաև Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Պետությունը ՀԷՑ-ի հետագա կառավարման վերաբերյալ երկու տարբերակ ունի։ Այս մասին Հ…

    🗣 Պետությունը ՀԷՑ-ի հետագա կառավարման վերաբերյալ երկու տարբերակ ունի։ Այս մասին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🔸Ըստ Փաշինյանի՝ առաջին տարբերակն է՝ սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, որից հետո հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ:
    🔸Երկրորդ տարբերակը նոր ներդրող գտնելն է: Սա կկիրառվի այն դեպքում, եթե հնարավոր չլինի առաջինը: Վարչապետը նշեց, որ այնուամենայնիվ ընկերությունը վերցնելու համար պետք է վճարեն:
    ❗️Փաշինյանը, սակայն, հավելեց՝ ինքն առաջին տարբերակին է կողմնակից: | azatutyun.am|

  • «Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկ…

    ‼️ «Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել. fip.am
    🗣 ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ՀԸ-ում հայտարարել էր, թե 2025թ. հունվարի 2-ին ինչ-որ սերվերի վրա ծրագրային գործողություններ անելու ժամանակ անհասկանալի պատճառներով կամ իրավիճակում 2018-2024-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսն ընկած ինֆորմացիան ջնջվել է, և այն այդ պահի դրությամբ դեռ վերականգնված չէ և նույնիսկ հնարավոր չէ վերականգնել։
    🔍 FIP.am-ի լրագրողը դիմել է ՀԷՑ ու խնդրել իր բնակարանի օգտագործած էլեկտրաէներգիայի վերջին տարիների ցուցմունքները՝ ներկայացնելով բաժանորդային համարն ու անձնագիրը: ՀԷՑ-ում հաշված րոպեների ընթացքում ներկայացրել են 2019-2025թ. նոյեմբեր ժամանակահատվածում նրա ամսական ծախսերի գրաֆիկը։
    💬 Քիչ առաջ էլ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել, որ ջնջվել է ՀԷՑ-ի 2018-2024թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան. «Երևույթը թաքցվել է թե՛ իրավապահներից, թե՛ ՀԾԿՀ-ից, որը արդեն իսկ լրջագույն խախտում է»։

  • Գյումրու ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել ԱԺ նախագահի տեղակա…

    ⚖️ Գյումրու ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ-ի դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համալրվող տեղեկությունները, այլև ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը և վճարել փոխհատուցում։
    📌 Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տարբեր գրառումներով «կաշառակեր սրիկա» է անվանել Ղուկասյանին այն բանից հետո, երբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։ |hetq.am|
    🔗 Կարդալ ավելին