Category: Infocom

  • Խոսելով համընդհանուր հայտարարագրման համատեքստում սոցիալական որոշակի ծախսերի՝ մի…

    💬 Խոսելով համընդհանուր հայտարարագրման համատեքստում սոցիալական որոշակի ծախսերի՝ մինչեւ 100 հազար դրամ վերադարձի հնարավորության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերադարձի ենթակա ծախսեր են, օրինակ, ատամնաբուժական ծառայությունը, երգի, պարի, լեզվի, ֆուտբոլի եւ այլ սպորտաձեւերի վճարովի դասերը։
    Հարկ է նշել, սակայն, որ ՀՀ-ում գործող իրավակարգավորումների համաձայն՝ առանձին բժշկական ծառայությունների ծախսերը վերադարձի ենթակա չեն։
    📄 Ինչ վերաբերում է արվեստի, սպորտի տարբեր ուղղությունների եւ լեզվի դասընթացներին, այդ ծախսերը ինքնին վերադարձի ենթակա չեն, դրանք կփոխհատուցվեն միայն, եթե երեխան հաճախում է հատուկ ուղղվածություն ունեցող հանրակրթական որեւէ քոլեջ կամ ուսումնարան, այսինքն՝ արվեստի կամ սպորտի դասաժամերը հանդիսանում են նրա բուն հանրակրթական դասընթացի մի մասը, այլ ոչ թե արտալսարանական պարապմունք մասնավոր որեւէ հաստատությունում։
    📎 Կարդալ ավելին

    Սոցիալական ծախսերի փոխհատուցման ուղղությունների մասին վարչապետի խոսքերը շփոթեցնող են

  • Հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանվի նոյեմբերի 1-ը։[ՀՀ վարչապետ Նիկոլ …

    ❗️ Հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանվի նոյեմբերի 1-ը։
    [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

  • Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիությունում, և՛ ԵԱՏՄ-ում․ …

    🇷🇺 Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել և՛ Եվրամիությունում, և՛ ԵԱՏՄ-ում․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով 🗣 «Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, եթե հարցը դիտարկենք հիպոթետիկ հարթության մեջ, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ…

  • Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. Լ…

    📣 Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. Լեմկինի ինստիտուտ 🔸 «Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են, ի թիվս այլոց, թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների…

  • Ավագանու 33 անդամների մասնակցությամբ մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ նիստը, …

    ❗️ Ավագանու 33 անդամների մասնակցությամբ մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ 🔸 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությունը սահմանել 150 դրամ ամբողջ 2025թ. ընթացքում, 🔸 2025թ. հունվարի 1-ից 2025թ. փետրվարի…

  • Խաղաղության պայմանագրի նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, 2 չ…

    🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, 2 չհամաձայնեցված կետ կա, երկուսի մասով էլ ՀՀ-ն առաջարկել է լուծումներ:
    🔸 Մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանազատված հատվածների նկատմամբ:
    🔸 [2-րդը հայցերը] միջազգային ատյաններից հետ կանչելու թեման է, որը որոշակի հանգամանքներում և պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել:
    [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]

  • ՀՀ կառավարության կողմից որդեգրված իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքային…

    🔸 ՀՀ կառավարության կողմից որդեգրված իրական Հայաստանի գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկն այն է, որ պետությունը բարեկեցություն կառուցելու գործիք է քաղաքացիների համար։
    🔸 Այդ գաղափարախոսության համաձայն՝ բարեկեցությունը կարող է կառուցվել միայն աշխատանքի և կրթության, այսինքն՝ կրթության միջոցով ավելի արդյունավետ ու արտադրողական դարձող աշխատանքի, ինչպես նաև անհատական ջանքի միջոցով: Եվ մեր քաղաքականությունները ուղղված են գաղափարական այս թեզի իրագործմանը:
    🔸 Այս թեզը լրացուցիչ պարզաբանելով՝ ուզում եմ ընդգծել հետևյալը, որ բարեկեցությունը հնարավոր է, եթե մի քանի գործոններ հանդիպում են իրար և համընկնում են: Դրանցից 1-ը աշխատանքն է, մյուսը կրթությունն է, հաջորդը անհատական ջանքն է և մյուսը պետական քաղաքականություններն են։ Այսինքն՝ մեր տեսությունն այն է, որ երբ-որ այս 4 գործոնները կհամընկնեն և կփոխգործակցեն, այդ ժամանակ հնարավոր կլինի հաստատել բարեկեցություն։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ասուլիսի մեկնարկի ելույթում]

  • Ավագանու արտահերթ նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, և Տիգրան Ավինյանն ընդմիջում…

    🔸 Ավագանու արտահերթ նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, և Տիգրան Ավինյանն ընդմիջում հայտարարեց:
    📍 Ավագանու անդամները սկսեցին տեղից բղավել այն ժամանակ, երբ Ավինյանը նրանց մեղադրեց մեկ տարի շարունակ քաղաքացիներին մանիպուլացնելու և ուղետոմսի գինը 300 դրամ ներկայացնելու մեջ:
    📍 Այնուհետև քաղաքապետը պնդում էր, որ նիստը չեն շարունակի, մինչ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը չհեռանա նիստերի դահլիճից: Ապա Ավինյանը հրավիրեց Ոստիկանությանը՝ Հակոբյանին դուրս հրավիրելու և իրավիճակը հանդարտեցնելու համար, այնուհետև ընդմիջում հայտարարեց:

  • Վաշինգտոնում քաղաքացիական ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով ոչ ոք…

    🇺🇸 Վաշինգտոնում քաղաքացիական ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել: 🔸Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: |factor.am|

  • Էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար անհրաժեշտ է՝ Ունենալ վավեր նույնակ…

    Էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար անհրաժեշտ է՝
    🔸 Ունենալ վավեր նույնականացման քարտ (ID Card)` չիպով և առանց չիպի, իսկ չունենալու դեպքում ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
    🔸 Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ Ձեր գործող բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով։
    🔸 Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ստանալ էլեկտրոնային ստորագրություն և նույնականացում։
    🔸 Այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը` նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով։
    📌 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած 2025 թվականի փետրվարի 1-ից: [Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ]