Category: Infocom

  • Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ժամանել է Բաքու, հ…

    🇪🇺🇦🇿 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ժամանել է Բաքու, հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
    🗣 Ալիևը շեշտել է, որ Բաքուն շարունակում է ջանքերը՝ «Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար» և ընդգծել, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։
    🔸 Ադրբեջանական կողմի հայտարարության համաձայն` եվրոպացի դիվանագետն իր հերթին ընդգծել է «Եվրամիության և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը»՝ հավելելով, որ «Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»:
    📌 Պաշտոնական Բրյուսելը հանդիպման մասին առայժմ չի հաղորդել։ Նշենք, որ այս պաշտոնում Գրոնոն փոխարինել է Տոյվո Կլաարին։ |azatutyun.am|

  • Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հու…

    🇦🇲🇮🇷 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հունվարի 8-ին կժամանի Հայաստան:
    🗣 Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական, մամուլի հարցերով պատասխանատու Տաթևիկ Պետրոսյանը։
    🇦🇿 Նշենք, որ Ալի Աքբար Ահմադիանն մեկնել է Ադրբեջան: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում կհանդիպի նաև Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։

  • Քանի որ նախատեսված ժամանակահատվածում [Սնուփ Դոգի] համերգը չի կայացել, մենք արդե…

    💬 Քանի որ նախատեսված ժամանակահատվածում [Սնուփ Դոգի] համերգը չի կայացել, մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի բյուջե, ինչպես և նախատեսված էր։
    [ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան] |1lurer.am|

  • Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար։ Այս մասին ասուլիսի…

    ❗️Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար։
    🗣 Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
    📌 Ավելի վաղ Գիլոյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել էր, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ է ընտրվել և հունվարի 1-ից անցելու է իր պարտականությունների կատարմանը ու չգիտի՝ հնարավոր կլինի փոխնախարարի աշխատանքի հետ համատեղել, թե ոչ։

  • Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար։ Այս մասին ասուլիսի…

    ❗️Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար։
    🗣 Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
    📌 Ավելի վաղ Գիլոյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել էր, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ է ընտրվել և հունվարի 1-ից անցելու է իր պարտականությունների կատարմանը ու չգիտի՝ հնարավոր կլինի փոխնախարարի աշխատանքի հետ համատեղել, թե ոչ։

  • Իլհամ Ալիևը պնդում է՝ Հայաստանին զինելը միայն նոր «լարվածության կբերի»: Այս …

    🇦🇲🇦🇿 Իլհամ Ալիևը պնդում է՝ Հայաստանին զինելը միայն նոր «լարվածության կբերի»: 🗣 Այս մասին Ալիևն ասել է հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ հավելելով․ «Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում» 🔸 Նրա խոսքով Հայաստանը «սպառնալիքի…

  • Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյանը…

    Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյանը արձագանքել է Ալիևի հայտարարություններին
    🔸 «Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար:
    🔸 Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու»,- ասել է Փաշինյանը։ |armenpress.am|

  • ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյան…

    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել՝
    🏘 3 անշարժ գույք Երևան քաղաքում, 4 անշարժ գույք Վանաձոր քաղաքում.
    🚙 1 տրանսպորտային միջոց.
    📄 3 իրավաբանական անձանցում մասնակցություններ.
    💰 165 միլիոն 664 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

  • ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհներ են։ Դրանց տարածմանը նպաստում է ուժե…

    🇺🇸🔥 ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհներ են։ Դրանց տարածմանը նպաստում է ուժեղ փոթորիկը:
    👤 Տարհանվել է առնվազն 30 000 բնակիչ: Կրակի ոչնչացրած շինությունների թիվը դեռևս անհայտ է:
    🔸 Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։ Նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ հետևում է զարգացումներին և առաջարկել է ցանկացած դաշնային օգնություն, որն անհրաժեշտ է սարսափելի հրդեհը մարելու համար: |tert.am|
  • Խոր ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է…

    🇦🇲🇨🇳 Խոր ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է զոհերի և ավերածությունների: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար:
    [ՀՀ ԱԳՆ]