Category: Infocom

  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 17 անձանց գործով մեղադրյալ Լիդիա Մանթաշյան…

    ⚖️ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 17 անձանց գործով մեղադրյալ Լիդիա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ |arm.sputniknews.ru|

  • Սիրիայի Հոմս քաղաքում զինված խմբավորումների հարձակման թիրախ են դարձել ալավիների…

    🇸🇾 Սիրիայի Հոմս քաղաքում զինված խմբավորումների հարձակման թիրախ են դարձել ալավիների և հայերի թաղամասերը։
    📣 Ալավիական Ալ-Մուհաջիրին թաղամասում արձանագրվել են սպանությունների, կողոպուտների, ինչպես նաև գույքի, ներառյալ դպրոցների ու հիվանդանոցների վնասման դեպքեր։ Ըստ տելեգրամյան ալիքների՝ անկարգություններն ալավիական թաղամասերից անցել են նաև հայկական թաղամաս, որտեղ զինյալները հրդեհել են տեղի հայերին պատկանող մեքենաներ, խանութներ և բնակելի տներ։
    📌 Տարբեր վարկածներ կան, թե ինչն է հրահրել բռնությունը, սակայն հիմնական պատճառներից է համարվում Հոմսից հարավ գտնվող Զեյդել բնակավայրում սուննի ամուսնական զույգի սպանությունը սեփական տանը։ Իրավիճակը վերահսկողության տակ առնելու և բռնության ալիքը դադարեցնելու նպատակով Սիրիայի «Անվտանգության ուժերը» ժամանել են դեպքի վայր։ |civilnet.am|

  • Չորացած տերևներն այրելու դեպքում քաղաքացիների նկատմամբ կարող է կիրառվել նախազգո…

    🍂 Չորացած տերևներն այրելու դեպքում քաղաքացիների նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում կամ 50.000 դրամ տուգանք, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 200.000 դրամ տուգանք:
    📣 Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ չոր տերևները այրվելիս մթնոլորտ են արտանետում թունավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել գլխացավ, շնչահեղձություն, հազ, ալերգիա և ծանրացնել ասթմայի և սրտանոթային հիվանդությունների ընթացքը։ Տերևների այրումը նույնիսկ փոքր տարածքներում կարող է բարձրացնել օդում վտանգավոր միկրոմասնիկների քանակը։
    💭 ՇՄՆ-ն առաջարկում է տերևներն օգտագործել հումուս կամ կոմպոստ պատրաստելու համար, թողնել ծառերի տակ՝ որպես բնական պարարտանյութ, տեղափոխել համայնքային աղբավայր կամ թափոնների վերամշակման տարածքներ։

  • Նոյեմբերի 2-ից հայտնաբերվել է 167 տրանսպորտային միջոց, որտեղ տեղադրված են եղել …

    👮🎶 Նոյեմբերի 2-ից հայտնաբերվել է 167 տրանսպորտային միջոց, որտեղ տեղադրված են եղել նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ։
    🚔 Իրավախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք և նորմերին չհամապատասխանող խլացուցիչների, բարձրախոսների և լրացուցիչ ուժեղացուցիչների բռնագրավում՝ տուգանային 2 միավորի կիրառմամբ:
    [
    ՆԳՆ ոստիկանություն]

  • Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

    Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը:

  • Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել է Ադրբեջանում, սակայն հ…

    ‼️ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը բարձրաձայնվել է Ադրբեջանում, սակայն հստակ որևէ թվային տվյալներ, անուններ չեն ստացվել։
    🗣 Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Բաքու այցելած հայկական պատվիրակության անդամ Նաիրա Սուլթանյանը՝ հավելելով, որ այդ հարցը բարձրաձայնել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։
    💬 «Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից մեզ վրա որևէ սահմանափակում չի եղել, որ այս հարցը չբարձրաձայնենք։ Միջազգային ատյաններում ու կառույցներում էլ այս հարցը բարձրաձայնել ենք ու շարունակում ենք բարձրաձայնել, և Կարմիր խաչի բացակայության հանգամանքով պայմանավորված՝ ևս մի ալիք նամակներ են գնացել»,- հայտարարել է Սուլթանյանը՝ նշելով, որ թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ Հաջիևը վստահեցրել են, որ գերիների հարցով ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում: |pastinfo.am|

  • Իսրայելական ուժերի կողմից Բեյրութի բնակարաններից մեկի թիրախավորման հետևանքով զո…

    🇮🇱 Իսրայելական ուժերի կողմից Բեյրութի բնակարաններից մեկի թիրախավորման հետևանքով զոհվել է «Հեզբոլլահ» շարժման ամենաակնառու ռազմական հրամանատարներից Հայթամ Ալի Տաբտաբային։ Տեղեկությունը հաստատել է «Հեզբոլլահը»:
    💬 Ըստ իսրայելական կողմի՝ նա «ղեկավարում էր «Հեզբոլլահի» կարողությունների զարգացման և վերազինման աշխատանքները»:
    📌 Իսրայելի կողմից շուրջ մեկ տարի առաջ ձեռք բերված հրադադարի խախտման հետևանքով Բեյրութի հարավային արվարձաններում 5 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել՝ ըստ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների: |armenpress.am|

  • Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքում կողմերը պատրաստել են «խաղաղու…

    🇺🇸🇺🇦 Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների արդյունքում կողմերը պատրաստել են «խաղաղության թարմացված և լրամշակված աշխատանքային փաստաթուղթ»։
    📣 Սպիտակ տունը հայտարարությամբ նշել է, որ խաղաղության պլանի նոր տարբերակը ներառում է «անվտանգության ուժեղացված երաշխիքներ», իսկ ուկրաինական պատվիրակությունը հայտարարել է, որ այն «արտացոլում է Կիևի ազգային շահերը»։
    📑 Reuters-ի երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ կարող է ժամանել ԱՄՆ ու Թրամփի հետ քննարկել խաղաղության պլանի այնպիսի «զգայուն հարցեր», ինչպիսին Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցն է։ |hetq.am|

  • 99 տարեկանում մահացել է օլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լա…

    ▪️ 99 տարեկանում մահացել է օլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը:
    Այդ մասին «Матч ТВ»-ին հայտնել է ՌԴ ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։

  • Նոյեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 17:35-ին Գառնի գյուղից 4 կմ հյուսիս-արևե…

    ❗️Նոյեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 17:35-ին Գառնի գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.2 մագնիտուդով գրանցվել է երկրաշարժ:
    📌 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ:
    🔸 Երկրաշարժը զգացվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]