Category: Infocom

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Իրանի վրա հարձակումները՝ դիվանագիտության…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Իրանի վրա հարձակումները՝ դիվանագիտությանը տեղ թողնելու համար, Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։
    🗣 «Նա բանակցություններին որոշակի տեղ է տալիս, նա մի փոքր հնարավորություն է ընձեռում», – ասել է Մայք Ուոլցը։
    📌 Բանակցությունների բնույթի վերաբերյալ դիվանագետը մանրամասներ չի փոխանցել, սակայն շաբաթավերջին Իրանի և Միացյալ Նահանգների փոխհրաձգությունը կանգ առավ։ |azatutyun.am|
    🇮🇷 Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է իր հարձակումները։ 📌 Իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ հակամարտության այս շրջանում Իրանի վարքագիծը հիմնված է «փոխադարձության» վրա…

  • Հուլիսի 26-ին Սևանա լճում միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները…

    💧 Հուլիսի 26-ին Սևանա լճում միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում։
    📌 Ջրափրկարարները լճից դուրս են բերել երկու քաղաքացու․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Հուլիսի 25-ին Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում ոչ սահմանված և ոչ նախատեսված…

    🔶 Հուլիսի 25-ին Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առեւտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ կազմակերպելով առգրավման գործընթաց։
    📌 Ավան վարչական շրջանում առգրավվել է մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև թվով 300 ծաղիկ, իսկ Դավթաշեն վարչական շրջանում՝ մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։
    🔹Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Հրշեջները պայքարում են վերահսկողության տակ պահել ֆրանսիական Բորդո քաղաքին սպառնա…

    🇫🇷Հրշեջները պայքարում են վերահսկողության տակ պահել ֆրանսիական Բորդո քաղաքին սպառնացող անտառային հրդեհները, մինչ իշխանությունները քաղաքի արվարձաններից ավելի մեծ թվով բնակիչների են տարհանում, գրում է Reuters-ը։
    🔥 Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջանը ևս տուժել է անտառային հրդեհներից՝ Եվրոպայի մի շարք հատվածներ պատած ամառային սաստիկ տապի պատճառով։
    🇪🇸Իսպանիան ազգային արտակարգ դրություն է հայտարարել, իսկ Վալենսիայի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը տարեց տղամարդու մահվան պատճառ է դարձել։ |azatutyun.am|

  • Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դա…

    🇮🇷 Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է իր հարձակումները։
    📌 Իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ հակամարտության այս շրջանում Իրանի վարքագիծը հիմնված է «փոխադարձության» վրա, և որ տեղում իրավիճակի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Թեհրանի համաչափ պատասխանին։ |news.am|

  • Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի կմեկնի Վաշինգտոն և երեքշաբթի …

    🇺🇸🇮🇱 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի կմեկնի Վաշինգտոն և երեքշաբթի կհանդիպի Թրամփի հետ։ Նա նաև կմասնակցի ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը, հայտնել է նրա գրասենյակը։
    📌 Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կքննարկեն «օրակարգում գտնվող բոլոր հարցերը, այդ թվում՝ Իրանում տիրող իրավիճակը»: |azatutyun.am|

  • Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի …

    🔥 Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
    🔹 Երևան քաղաքում հուլիսի 27-28-ին 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
    🔸 Հանրապետության տարածքում հուլիսի 27-28-ին, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հ…

    🇮🇷🇺🇦 Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է հանձնել Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից կատարված հարվածի կապակցությամբ։  |shantnews.am|
    🇮🇷🇺🇦 Ուկրաինայի զինված ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավի և Իրանի հետ փոխկապակցվող ռազմական բեռներ փոխադրող նավերի են հարվածել։ 📌 Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Կիևի տեղեկություններով, Ռուսաստանը Մերձավոր Արևելքում իր արբանյակային դիտարկումների…

  • Հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԵՄ արտ…

    🇪🇺 🇮🇷 Հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
    🔸 Նրանք քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։ |azatutyun.am|

  • Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է՝ հաշվի առնելով Կիևի դիրքորոշու…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է՝ հաշվի առնելով Կիևի դիրքորոշումը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը։
    🗣 «Մեզ համար կա գլխավոր պայմանը՝ մենք պետք է հասնենք մեր նպատակներին», — ընդգծել է նա։ |news.am|
    🇰🇿 Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է դադարեցվի, քանի որ այն, ինչ տեղի է ունենում ձեռնտու է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հակառակորդներին։