Category: Infocom

  • Իրանում քննարկվել է Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցը․ ՏԿԵ…

    🇦🇲🇮🇷 Իրանում քննարկվել է Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցը․ ՏԿԵՆ
    📌 «Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ հանդիպման Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։
    📌 Փաքնեժադին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ առկա տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակում, ինչպես նաև աջակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի արդյունավետ իրականացմանը»,- հայտնում են ՏԿԵՆ-ից։
    Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով՝ հայտնում է Mehr-ը:

  • Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարակա…

    🇦🇲🇫🇷 Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր։
    🔸 Փաշինյանն ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
    🔸 Անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 4 բալլանոց 3.2 մագնիտ…

    ‼️ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 4 բալլանոց 3.2 մագնիտուդով երկրաշարժ։
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Տաշիր քաղաքում և Պաղաղբյուր, Մեծավան, Սարչապետ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ…

    🇦🇲🇮🇷 Հայաստանն ու Իրանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով՝ հայտնում է Mehr-ը:
    📣 Այդ մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո:
    📌 Կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը և Հայաստան նավթամթերքի մատակարարումները: |news.am|

  • Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձա…

    🇦🇲 Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել»:
    🗣 Այս մասին «Ազատությանը» հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:
    📌 Իրավապաշտպանը նշել է, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն, ըստ նրա, դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:
    Կարդալ ավելին

  • Վրաստանում 2 օրվա մեջ 2-րդ մասշտաբային բլեքաութն է տեղի ունեցել. հուլիսի 24-ի լ…

    🇬🇪 Վրաստանում 2 օրվա մեջ 2-րդ մասշտաբային բլեքաութն է տեղի ունեցել. հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերն առանց լույսի է մնացել ամբողջ երկիրը։
    📣 Երկրի պետական էլեկտրահամակարգի տարածած հայտարարության համաձայն՝ էլեկտրամատակարարման վթարային անջատումից կարճ ժամանակ անց Թբիլիսիի և տարածաշրջանների մեծ մասում էլեկտրամատակարարումն աստիճանաբար վերականգնվել է։ Աշխատանքներ են տարվում վթարի հստակ պատճառները պարզելու ուղղությամբ։ |arm.sputniknews.ru|
     Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։ Խափանման պատճառները դեռ հայտնի չեն։ Հոսանքազրկումներ են գրանցվել Բաթումում, Գուրիայի, Սամեգրելոյի, Ռաչայի շրջաններում և Դուշեթի քաղաքում:

  • Եկատերինբուրգում հրդեհ է բռնկվել Wildberries-ի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ուկ…

    🔥 Եկատերինբուրգում հրդեհ է բռնկվել Wildberries-ի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից հետո։
    ℹ️ Տուժածներ չկան։ Լոգիստիկ կենտրոնի աձնակազմը տարհանվել է, իսկ կենտրոնի աշխատանքը կասեցվել է։
    💬 Մարզպետ Դենիս Պասլերի տվյալներով՝ տնտեսության և ենթակառուցվածքների օբյեկտները չեն վնասվել։ |arm.sputniknews.ru|

  • Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեղադրանքով հայտնաբերվել, ձերբակա…

    ‼️ Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեղադրանքով հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
    📣 Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
    ℹ️ Ոստիկանությունից մանրամասնում են, որ ավելի վաղ Դիլիջանում հայտնաբերվել և ձերբակալվել են Աբովյանի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։
    Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են օրեր առաջ մայրաքաղաքի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի:

  • 2026թ․ առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ԶՊՄԿ-ն՝ վճար…

    💰 2026թ․ առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ԶՊՄԿ-ն՝ վճարված 41 մլրդ 613 մլն դրամ հարկով։
    🔸 Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր» ընկերությունն է (38 մլրդ 155 մլն դրամ), որը նախորդ եռամսյակում գլխավորում էր ցանկը, իսկ երրորդ տեղում «Արդշինբանկն» է (33 մլրդ 600 մլն դրամ):
    🔸 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 4-րդ հորիզոնականում է (31 մլրդ 500 մլն դրամ), 5-րդում՝ «Գրանդ Տոբակոն» (28 մլրդ 951 մլն դրամ): |arm.sputniknews.ru|

  • Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաք…

    🇸🇦 Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքի տարբեր շրջանների ուղղությամբ:
    📌 Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Կարմիր ծովում ևս մեկ լցանավ է հարձակման ենթարկվել։ |arm.sputniknews.ru|
    🇺🇸 Հութիների կողմից նախօրեին սաուդյան երկու նավթատարի թիրախավորումից հետո Թրամփը սպառնացել է՝ զինյալների կողմից հետագա հարձակումների դեպքում պատասխանատվության կենթարկի նաև Իրանին. «Եթե նրանք կրկին դա անեն, ԱՄՆ-ն Իրանին պատասխանատու կհամարի, քանի որ հութիները…