Category: Infocom

  • Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դա…

    🇮🇷 Թեհրանը դադարեցրել է իր ռազմական գործողություններն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրել է իր հարձակումները։
    📌 Իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ հակամարտության այս շրջանում Իրանի վարքագիծը հիմնված է «փոխադարձության» վրա, և որ տեղում իրավիճակի ցանկացած փոփոխություն կհանգեցնի Թեհրանի համաչափ պատասխանին։ |news.am|

  • Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի կմեկնի Վաշինգտոն և երեքշաբթի …

    🇺🇸🇮🇱 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի կմեկնի Վաշինգտոն և երեքշաբթի կհանդիպի Թրամփի հետ։ Նա նաև կմասնակցի ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը, հայտնել է նրա գրասենյակը։
    📌 Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կքննարկեն «օրակարգում գտնվող բոլոր հարցերը, այդ թվում՝ Իրանում տիրող իրավիճակը»: |azatutyun.am|

  • Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի …

    🔥 Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
    🔹 Երևան քաղաքում հուլիսի 27-28-ին 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
    🔸 Հանրապետության տարածքում հուլիսի 27-28-ին, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հ…

    🇮🇷🇺🇦 Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է հանձնել Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից կատարված հարվածի կապակցությամբ։  |shantnews.am|
    🇮🇷🇺🇦 Ուկրաինայի զինված ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավի և Իրանի հետ փոխկապակցվող ռազմական բեռներ փոխադրող նավերի են հարվածել։ 📌 Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Կիևի տեղեկություններով, Ռուսաստանը Մերձավոր Արևելքում իր արբանյակային դիտարկումների…

  • Հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԵՄ արտ…

    🇪🇺 🇮🇷 Հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
    🔸 Նրանք քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։ |azatutyun.am|

  • Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է՝ հաշվի առնելով Կիևի դիրքորոշու…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայում հակամարտության «սառեցումն» անհնար է՝ հաշվի առնելով Կիևի դիրքորոշումը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը։
    🗣 «Մեզ համար կա գլխավոր պայմանը՝ մենք պետք է հասնենք մեր նպատակներին», — ընդգծել է նա։ |news.am|
    🇰🇿 Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է դադարեցվի, քանի որ այն, ինչ տեղի է ունենում ձեռնտու է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հակառակորդներին։

  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրան կատ…

    🇮🇷🇦🇲 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։
    🔹 Հանդիպման ընթացքում ճանապարհաշինության ոլորտին վերաբերող հարցերից բացի քննարկվել են նաև տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
    📌 Քննարկվել է նաև Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցը։ Նշվել է, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։
    [ՀՀ ՏԿԵՆ]
    🇦🇲🇮🇷 Իրանում քննարկվել է Հայաստան մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցը․ ՏԿԵՆ 📌 «Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ հանդիպման Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով…

  • Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանակա…

    🇦🇿 Կասպից ծովում 3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
    📈 Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 03:04-ին։ Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ |news.am|

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամ…

    🇦🇲 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ։
    [ՀՀ պաշտպանության նախարարություն]

  • Ուկրաինայի զինված ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավի և Իրանի հետ փոխկապակց…

    🇮🇷🇺🇦 Ուկրաինայի զինված ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավի և Իրանի հետ փոխկապակցվող ռազմական բեռներ փոխադրող նավերի են հարվածել։
    📌 Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Կիևի տեղեկություններով, Ռուսաստանը Մերձավոր Արևելքում իր արբանյակային դիտարկումների տվյալները փոխանցում է Իրանին՝ այդպես նպաստելով տարածաշրջանի պետություններին հասցվող ավիահարվածներին։
    🔸 Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ |azatutyun.am|