Category: Infocom

  • Սպանվել է ԻՀՊՀ խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղ…

    ‼️ Սպանվել է ԻՀՊՀ խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին։
    📣 Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ նշելով, որ նա «նահատակվել է լուսաբացին իրականացված հանցավոր և վախկոտ ահաբեկչական հարձակման ժամանակ»։ |azatutyun.am|

  • Քննչական կոմիտեն ստացել է Գարեգին Բ կաթողիկոսի բացակայելու արգելք խափանման միջո…

    ‼️ Քննչական կոմիտեն ստացել է Գարեգին Բ կաթողիկոսի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:
    💬 «Օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
    Գարեգին Բ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը։

  • Infocom pinned «Հայաստանում սննդամթերքի սպառումն ու սննդային շղթաների ռիսկի գնահ…

    Infocom pinned «Հայաստանում սննդամթերքի սպառումն ու սննդային շղթաների ռիսկի գնահատումը | Հանրագիտ 🫑🍟🥤 Էկոկենտրոնի Սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է՝ 🔸 Հայաստանում տարբեր սննդատեսակների…»

  • Գարեգին Բ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Վրաստանի կաթողիկոսի հուղարկա…

    🔸 Գարեգին Բ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը։
    🗣 Քննչական կոմիտեից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել։
    📌 Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելված է նրա ելքը Հայաստանից: |arm.sputniknews.ru|
    Հարցին, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ևս ներկա կլինի՞ հուղարկավորությանը, Փաշինյանն պատասխանել է. «Ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես Հայոց կաթողիկոս»։

  • Մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության մինչև տեխնիկական խափանմա…

    🚇 Մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության մինչև տեխնիկական խափանման պատճառով առաջացած խնդիրը կարգավորելը:
    🔸 «Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար»,- հայտնում են Մետրոպոլիտենից:

  • ՔԿ-ն բավարարել է Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ թ…

    ⚖️ ՔԿ-ն բավարարել է Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ թույլատրել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ սոցիալական ցանցում։
    🔸 «Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին՝ թույլատրելով մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում «Facebook» սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ»,- այս մասին Iravaban.net-ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավո…

    📣 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։
    🇪🇺🇦🇲 Մարթա Կոսը նշել է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները։
    🔸 Զուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։
    🫱🏼‍🫲🏽 Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Կոսը շեշտել է ԵՄ աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերին:
    [ՀՀ կառավարություն]

  • ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանում ազատություն…

    📣 ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանում ազատությունից զրկված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանին։
    🔸 Հանդիպման ընթացքում բարձրացվել են առողջության պահպանման, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:
    📌 Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այդ հարցերը ՄԻՊ աշխատակազմում կդառնան ուսումնասիրության առարկա և կցուցաբերվի հետևողականություն դրանց լուծումներ գտնելու հարցում:
    [ՀՀ ՄԻՊ]

  • ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ուղ…

    🇪🇺💰 ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ուղղված բարեփոխումների իրականացմանը և վիզաների ազատականացման գործընթացին։
    🗣 Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
    🤝 Նա նշել է, որ Հայաստանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ գտնվում է վիզաների ազատականացման շուրջ ակտիվ երկխոսության մեջ, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների խորությունը։
    📌 «ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային կապուղիների մեջ՝ խթանելու կայուն խաղաղությունն ու բարգավաճումը, քանի որ սահմանների բացումն ու ենթակառուցվածքների զարգացումը նվազեցնում են հակամարտությունների ռիսկը»,- նշել է նա։ |civilnet.am|

  • Infocom pinned «CTRL Z` Գուրգեն Սիմոնյանի հետ | Episode 9 Ctrl Z-ի իններորդ թո…

    Infocom pinned «CTRL Z` Գուրգեն Սիմոնյանի հետ | Episode 9 Ctrl Z-ի իններորդ թողարկման հյուրը Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանն է։ Դիտել Infocom-ի Youtube-ի ալիքում»