Category: Infocom

  • Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան …

    Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր:
    🔹 Էմինը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

  • Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյա…

    🇺🇦 🇦🇲 Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիևում մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարություններին:
    📌 Միջոցառումների շրջանակներում Վահան Կոստանյանը կարճատև զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վար…

    🏥 Օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ հոսպիտալացված անձանց վերաբերյալ։
    📌 Բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին:
    🔸 6 անձինք հոսպիտալացված են։
    [ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]

  • Եվրոպական միությունը երեք ուղղաթիռ և երկու հրշեջ օդանավ է ուղարկել Բելգիա՝ երկր…

    🇧🇪 Եվրոպական միությունը երեք ուղղաթիռ և երկու հրշեջ օդանավ է ուղարկել Բելգիա՝ երկրի արևելքում մոլեգնող անտառային հրդեհի դեմ պայքարելու համար, հայտնել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը։
    🔥 Բելգիայի ամենամեծ արգելոցում՝ High Fens-ում, հրդեհը բռնկվում է ուրբաթ օրվանից։
    🇪🇺 Այս շաբաթ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելգիան, բախվել են ամռան հինգերորդ շոգի ալիքին, ինչ էլ նպաստում է անտառային հրդեհների առաջացմանն ու տարածմանը։ |azatutyun.am|

  • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպո…

    🔶 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները ժամկետային զինծառայող սերժանտների, բանակային դիրքերի ավագների հետ:
    📌Օրակարգում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանը, բանակ թափանցող արատավոր բարքերն արմատախիլ անելուն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցերն են։
    [ՀՀ ՊՆ]

  • Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյան…

    🇺🇦🇦🇲 Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Օլեկսանդր Մերեժկոյի հետ:
    📌 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:
    [ՀՀ ԱԳՆ]
    🇦🇲🇺🇦 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալ Օլենա Կոնդրատյուկի հետ: 📌 Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի առավել սերտացման, ինչպես նաև բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության…

  • Լիբանանի հարավում գտնվող Անսար քաղաքի վրա Իսրայելի բանակի ավիահարվածների հետևա…

    🇮🇱 🇱🇧 Լիբանանի հարավում գտնվող Անսար քաղաքի վրա Իսրայելի բանակի ավիահարվածների հետևանքով 7 մարդ է զոհվել, հայտնում է երկրի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
    📌 Ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության՝ ևս 3 մարդ վիրավորվել է, երբ իսրայելական ռազմական ինքնաթիռները լուսաբացին հարվածել են Անսարի ծայրամասում գտնվող Զրարիեհի ուղղությամբ գտնվող մի տան՝ ավերելով շենքը։ |azatutyun.am|
    🇺🇸🇱🇧 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կօգնի կանխել Լիբանանի և Իսրայելի միջև նախօրեին ձեռք բերված համաձայնագրի խախտումները՝ ապահովելով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։…

  • Օգոստոսի 15-ի երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը Երևանի առանձին հատվածներու…

    💨 Օգոստոսի 15-ի երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։
    ☔️ Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին կեսօրից հետո, 16-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:
    📌 Օգոստոսի 15-20-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Աս…

    🇦🇲 🇷🇼 Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային։
    🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները։
    🔹 Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։
    [ՀՀ պաշտպանության նախարարություն]

  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելա…

    👩‍💻 Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը։
    📌 Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։
    🔸 Նոր կարգավորմամբ՝ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի՝ որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։
    [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]