Category: Infocom

  • Խստորեն դատապարտում եմ Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակում…

    💬 Խստորեն դատապարտում եմ Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը. Նիկոլ Փաշինյան
    📍 «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
    📍 Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։
    📍 Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»,- գրել է Փաշինյանը՝ նաև նշելով, որ վիրավորված անձը ծայրահեղ ծանր վիճակում է։

  • Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավի…

    Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
    Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
    ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Թրամփը Նյու Յորքում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկ…

    🇺🇸🇷🇺 Թրամփը Նյու Յորքում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները, եթե դրանք խախտեն իրենց օդային տարածքը:
    🗣 Թրամփն ասել է, որ Ռուսաստանը ռազմական գերտերություն է, սակայն նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունն այժմ սարսափելի վիճակում է, այն փլուզվում է։
    📌ԱՄՆ նախագահը՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին խոսելիս նշել է. «Դեռ վաղ է պատասխանել այդ հարցին»։ |tert.am|

  • Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի հեղինակային մոնո-օպերաները ներկայացվել են «Գրեմմի» …

    🇦🇲 Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի հեղինակային մոնո-օպերաները ներկայացվել են «Գրեմմի» մրցանակաբաշխության (2026 թ.)՝ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում։
    [ԿԳՄՍՆ]

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի՝ համաշխարհային առաջնորդների հետ…

    🗣 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի՝ համաշխարհային առաջնորդների հետ ամենամյա հանդիպման իր ելույթում ասել է, որ «այս տարին հույսի նշույլներ է բերել ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքմամբ և Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարի հաստատմամբ»։
    📣 «Չափազանց շատ ճգնաժամեր շարունակում են մնալ անվերահսկելի։ Անպատժելիությունը գերակշռում է։ Անօրինությունը վարակ է։ Այն հրահրում է քաոս, խթանում է ահաբեկչությունը և վտանգում ապամիջուկայնացումը», — նշել է նա։

  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճիռը կհրապարակվի վաղը՝ 17։30-ին: Այս մա…

    ⚖️ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճիռը կհրապարակվի վաղը՝ 17։30-ին: Այս մասին հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ 
    📣 Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը հայտնեց՝ չեն կարծում, որ սա իրական արդարադատության հարթակ է։ Զոհրաբյանի խոսքով՝ մեղադրական վերդիկտի նախանշաններ կան։
    🗣 Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, օգտվելով դատարանում եզրափակիչ խոսքի իրավունքից, մեղադրող կողմին ու դատավորին ասաց․ «Ոչ մեկիդ նկատմամբ չարություն չունեմ, միայն խղճահարություն»։ Դիմելով դատավորին՝ Աջապահյանն ասաց, որ չնայած դատավորը համոզված է, որ ինքն անմեղ է, բայց մեղադրական վերդիկտ է կայացնելու:

  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին աստիճանաբար կբարձրանա՝ 2-4 աս…

    🌤 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին աստիճանաբար կբարձրանա՝ 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։
    🌆 Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի մինչև +25 աստիճանի։ Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Այսօր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար ն…

    🚀 📊Այսօր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար նախատեսված՝ տվյալների հավաքագրման, վերլուծության և վիզուալացման դասընթացի մասնակցության հայտերի ներկայացման վերջին օրն է։
    Եթե ցանկանում եք՝
    🟣ձեր որոշումների կայացման հիմքում ունենալ տվյալահեն մոտեցում,
    🟣ձեր հետազոտությունները և ուսումնասիրությունները դարձնել առավել տվյալահեն,
    🟣չխուսափել մեծաքանակ տվյալներ հավաքագրելուց և վերլուծելուց,
    🟣տվյալների վերլուծության արդյունքում դուրս բերել հետաքրքիր փաստեր և օրինաչափություններ՝ դիտարկելով դրանք համատեքստում,
    🟣ձեր աշխատանքի արդյունքները և հաշվետվությունները ներկայացնել գրավիչ վիզուալներով,
    ապա անցեք հղումով՝ ծանոթանալու մանրամասներին՝
    https://infocom.am/data-course-for-cso-representatives/
    Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 23՝ ժամը 23:59։

  • Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին…

    Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

  • Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: Համապատասխան որոշումը …

    Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ:
    ✍️ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: