Category: Infocom

  • ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ-ում առկա…

    🔸 ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ: 🔸 Նիստերի դահլիճում Կառավարության ներկայացուցիչների համար նախատեսված աթոռներին…

  • Իջևանում պայթյուն է տեղի ունեցել․ 2 անձ շտապօգնության միջոցով տեղափոխվել է հիվա…

    📣 Իջևանում պայթյուն է տեղի ունեցել․ 2 անձ շտապօգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։
    📌 Նախնական վարկածով պայթյունն առաջացել է հավաքած աղբն այրելու հետևանքով։ ՆԳՆ-ից հայտնել են, որ հաղորդումը ստացվել է ժամը 13։53-ին՝ հավելելով, որ կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական ուղարկելու համար։ |pastinfo.am|

  • Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեութ…

    Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը
    «Ինֆոքոմը» ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2024 թվականի հաշվետվությունը և պարզել, որ այդ տարի կառավարող ուժի գործունեությունը ֆինանսավորել են մի շարք պետական և ՏԻՄ մարմինների հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքած, պետական արտոնություններից օգտված, ինչպես նաև կառավարող ուժի ներկայացուցիչներին փոխկապակցվող բիզնեսների ներկայացուցիչներ, կառուցապատողներ և այլք։
    Ընդհանուր առմամբ 2024 թվականին նվիրատվություններից ստացված 139 միլիոն դրամի ավելի քան 80%-ը ձևավորվել է 1 միլիոն և ավելի դրամ նվիրաբերած 54 անձանց փոխանցումներից, որոնցից 31-ը նվիրաբերել են առավելագույն սահմանաչափով՝ 2․5 միլիոն դրամ։

  • Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպո…

    🎓 Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ամբիոնի վարիչ։
    ⚖️ Եվս 2 անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:
    [Հակակոռուպցիոն կոմիտե] |1lurer.am|

  • Հրդեհներ Հայաստանում. որտեղ է հաջողվել մարել՝ ըստ ՆԳՆ-ի. Գեղարքունիքի մարզի Մար…

    🔥 Հրդեհներ Հայաստանում. որտեղ է հաջողվել մարել՝ ըստ ՆԳՆ-ի.
    🔻 Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Լճաշենի բնակավայրի մոտակայքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում,
    🔻 Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Արևաշող բնակավայրի հարակից սարում, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան և Սարալանջ բնակավայրերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում,
    🔻 Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Քաջարանի Վերին Հանդ բնակավայրի մոտակայքում,
    🔻 Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում,
    🔻 Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։

  • Վերջին մեկ շաբաթվա ընթացքում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է մինչ…

    ‼️ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է մինչև 4 անգամ Երևանի Կենտրոնում:
    🔸 «Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 17-25-ը մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-4 անգամ: Հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին և 25-ին՝ համապատասխանաբար 4 և 3.5 անգամ գերազանցելով թույլատրեի չափը:
    🔸 Արաբկիր վարչական շրջանում՝ 1.1-1.6 անգամ,
    🔸 Շենգավիթում միայն նոյեմբերի 25-ին՝ 1.2 անգամ,
    🔸 Նոր Նորք վարչական շրջանում չի գերազանցվել»,- ասուլիսի ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

  • Դիլիջանի անտառային տարածքներում բռնկված հրդեհը մարելու փորձերը շարունակվել են նա…

    Դիլիջանի անտառային տարածքներում բռնկված հրդեհը մարելու փորձերը շարունակվել են նաեւ գիշերը։
    📌 Դիլիջանի համայնքապետարանը երեկ ուշ երեկոյան տարածված հաղորդագրությամբ հայտնել է, որ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ ու համապատասխան տեխնիկական միջոցներ են ներգրավված հրդեհաշիջման գործողություններում։
    Սոցցանցերում դիլիջանցի տարբեր օգտատերեր գրել են, թե կրակը մոտենում է «Լեռնային Հայաստան» առողջարանին, մինչդեռ համայնքապետ Դավիթ Սարգսյանն ուշ գիշերին հրդեհվող տարածքներից տեսանյութով հայտարարել է, թե «չկա այն չափազանցված իրավիճակը, որ ներկայացվում է»։ Ըստ նրա՝ առավոտյան նոր ուժեր են միանալու աշխատանքներին։
    Լուսանկարները՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից
  • Ծափաթաղում անհետացած և մահացած հայտնաբերված 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանու…

    🔸 Ծափաթաղում անհետացած և մահացած հայտնաբերված 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 🔸 Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ…

  • Ներկայումս Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաների մուտքն արգելելու որոշ…

    🚙 Ներկայումս Կենտրոն վարչական շրջան անձնական ավտոմեքենաների մուտքն արգելելու որոշում Երևանի քաղաքապետարանը չունի։
    📣 Այս մասին հայտնել են քաղաքապետարանից՝ արձագանքելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հայտարարությանը, թե քաղաքային իշխանությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ արգելել սեփական ավտոմեքենաների մուտքը Կենտրոն վարչական շրջան։ |armenpress.am|

  • Ուկրաինայի կարմիր գծերը խաղաղության շուրջ բանակցություններում՝ Չի կարող լինել…

    🇺🇦 Ուկրաինայի կարմիր գծերը խաղաղության շուրջ բանակցություններում՝ 🚩 Չի կարող լինել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքների օրինական ճանաչում. 🚩 Չեն կարող լինել Ուկրաինայի պաշտպանական ուժերի սահմանափակումներ. 🚩 Չի կարող վետո դրվել ապագայում դաշինքների…