Category: Infocom

  • Երբ այդ դիմումը ստորագրողները դա կհաստատեն, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ….

    📣 Երբ այդ դիմումը ստորագրողները դա կհաստատեն, այդ ժամանակ ես իմ ասելիքները կասեմ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
    🗣 Այս մասին Արշակ Սրբազանն ասել է՝ մեկնաբանելով մերձիշխանական ԶԼՄ-ներում տարածված նամակը, որը վերագրվում է 13 եպիսկոպոսների։
    📃 Ըստ հրապարակման՝ Մայր աթոռում հանձնախումբ է ստեղծվել Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձագիտական եզրակացություն իրականացնելու համար։ Նամակում նշվում է, որ ՔԿ-ն տրամադրել է եզրակացություն, որով հաստատվել է
    տեսանյութերի իսկությունը, սակայն Կաթողիկոսն «առ ոչինչ» է համարել այն, ու եպիսկոպոսները դատապարտում են կաթողիկոսի որոշումը։ Նամակի առանձին էջում 13 եպիսկոպոսների անուններ են և նրանցից 9-ի ստորագրությունները։
    ⚖️ Արշակ արքեպիսկոպոսի պաշտպան Արսեն Բաբայանը նշում է՝ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, ուստի ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ։

  • ՌԴ ԱԴԾ-ն հայտնում է, որ «Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրե…

    🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԴԾ-ն հայտնում է, որ «Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակման քրեական գործով» ձերբակալվել են ՌԴ հինգ քաղաքացի և Ուկրաինայի ու Հայաստանի երեք քաղաքացիներ։ 🔸 «Հաստատվել է, որ կամրջի վրա իրականացված ահաբեկչության կազմակերպիչները եղել են Ուկրաինայի…

  • Հունվարի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետ…

    💰 Հունվարի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարը կդառնա 20%, գումարի առավելագույն չափը՝ 10 000 դրամ: Մինչ այս հետվճարը կազմում էր 12%, վերադարձվող գումարի չափը՝ 6000 դրամ:
    Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
    📌 Կառավարությունը, ըստ նախագծի հիմնավորման, ավելի արդյունավետ է համարում հետվճարի չափերի փոփոխության միջոցով «բարձրացնել կենսաթոշակները»:
    📣 «Այդ նպատակի համար հարկ կլինի 2026թ. լրացուցիչ հատկացնել շուրջ 14 մլրդ դրամ, մինչդեռ նույն չափով ընդհանուր կենսաթոշակների չափերն ավելացնելու դեպքում պետք է հատկացվեին կրկնակի անգամ ավելի շատ միջոցներ»,- նշվում է հիմնավորման մեջ:

  • Կառավարությունը որոշեց ավելի քան 3 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ մ…

    💰Կառավարությունը որոշեց ավելի քան 3 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի բյուջեում առաջացած ճեղքվածքը փակելու և տրանսպորտային համակարգի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով։
    📉 Ըստ նախագծի հիմնավորման՝ քաղաքի 2025-ի բյուջեում առկա է թերհավաքագրում, որը հատկապես վերաբերում է հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարմանը: Տարեկան բյուջեով նախատեսվել էր հավաքագրել շուրջ 21,3 միլիարդ դրամ, սակայն ընթացիկ կանխատեսումներով սպասվում է շուրջ 5,5 միլիարդ դրամի պակաս:
    🚎 Միևնույն ժամանակ նշվում է, որ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս, որի պայմանագրային արժեքի 30%-ն արդեն վճարվել է կառավարության աջակցությամբ։ Ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է վճարել մնացած 70%-ը:|civilnet.am|

  • Երեկ Սպիտակ տնից 300 մետր հեռավորությունից անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի…

    🇺🇸 Երեկ Սպիտակ տնից 300 մետր հեռավորությունից անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է Ազգային գվարդիայի երկու ներկայացուցիչ։ Ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի, որը Աֆղանստանի քաղաքացի է։

    💬 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս հարձակումն անվանել է ահաբեկչական գործողություն:
    Նա հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ստուգելու են Աֆղանստանի բոլոր քաղաքացիներին, որոնք ԱՄՆ են եկել նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում։ Նա ընդգծել է, որ երկրից արտաքսվելու են բոլոր այն օտարերկրացիները, որոնք չեն սիրում երկիրը կամ չեն գործում ի շահ ԱՄՆ-ի։ |armenpress.am|

  • Ամբողջությամբ մարվել են հետեւյալ տարածքների հրդեհները՝ — Շիրակի մարզի Ձորաշեն …

    🔥 Ամբողջությամբ մարվել են հետեւյալ տարածքների հրդեհները՝ — Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայր, — Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր ճանապարհահատված, — Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայր, — Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատված։ 📌 Տավուշի մարզի Նավուր…

  • Սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվում են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի …

    Սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվում են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութեր։
    ℹ️ Նշված համայնքի հարակից Կազաչի (Տավուշի և Լոռու մարզերի միջև) տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ մարվել է, և այս պահին նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • 99 տարեկանում մահացել է ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստ, օլիմպիական չեմպիոն, մոսկովյան…

    ▪️ 99 տարեկանում մահացել է ԽՍՀՄ լեգենդար ֆուտբոլիստ, օլիմպիական չեմպիոն, մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու, «Արարատ 73-ի» մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Այդ մասին «Матч ТВ»-ին հայտնել է ՌԴ ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։

  • Հոնկոնգի հյուսիսային Թայ Պո շրջանում կեսօրին բնակելի համալիրwum բռնկված զանգված…

    🔥 Հոնկոնգի հյուսիսային Թայ Պո շրջանում կեսօրին բնակելի համալիրwum բռնկված զանգվածային հրդեհի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել։ 📌 2000 բնակարան ունեցող Վան Ֆուկ Քորթ բնակելի համալիրում բռնկված հրդեհը դասակարգվել է հրդեհի տագնապի թիվ 5՝ ամենաբարձր մակարդակի։…

  • Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում Լոռու մարզային փ…

    ❗️Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի, զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։ 📌 Պատահարի հետևանքով…