Category: Infocom

  • «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրու…

    ‼️ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
    🗣 Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ շուրջ 6 ամիս իրենք ամեն ինչ արել են, որ ընդդիմությունն այս ընտրություններին մասնակցի մեկ ճակատով, սակայն դա չի ստացվել:

  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն…

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։
    🔸 Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։
    🔸 Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ:

  • Հունգարիայի պատմական ընտրությունների արդյունքները՝ թվերով Քվեների գրեթե 99%-ի մ…

    🇭🇺 Հունգարիայի պատմական ընտրությունների արդյունքները՝ թվերով
    🗳 Քվեների գրեթե 99%-ի մշակումից հետո 199-տեղանոց խորհրդարանում մանդատների բաշխվածությունը հետևյալն է.
    🔻 Պետեր Մադյարի ղեկավարությամբ «Տիսա» կուսակցություն՝ 138 տեղ (53.6%). սա կուսակցությանը տալիս է սահմանադրական մեծամասնություն:
    🔻 Վիկտոր Օրբանի ղեկավարած դաշինք՝ 55 տեղ (37,8%). նախորդ գումարման խորհրդարանում ուներ 135 տեղ։
    🔻 «Մեր հայրենիք» շարժում՝ 6 տեղ (5,8%):
    🇦🇲 Նշենք, որ Օրբանն էր Հունգարիայի վարչապետը, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ինչի պատճառով Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Այդ հարաբերությունները վերականգնվել են միայն վերջերս:
    Վիկտոր Օրբանը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում 16 տարվա իշխանությունից հետո։ 

  • Վաշինգտոնում այսօր կկայանա ԱՄՆ-ում Լիբանանի և Իսրայելի դեսպանների հանդիպում, որ…

    🇱🇧🇮🇱 Վաշինգտոնում այսօր կկայանա ԱՄՆ-ում Լիբանանի և Իսրայելի դեսպանների հանդիպում, որի նպատակը բանակցություններին մեկնարկ տալն է:
    🇺🇸 Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմիանա երկու դեսպանների հետ «աշխատանքային մակարդակով» բանակցություններին։ Նախատեսվում է, որ քննարկումը կկենտրոնանա Լիբանանում հրադադարի ապահովման, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի զինաթափման և խաղաղության պայմանավորվածության վրա։
    💬 «Հեզբոլլահ»-ը մերժել է նախատեսված բանակցությունները՝ դրանք անվանելով «անօգուտ» և կոչ անելով Լիբանանի կառավարությանը կենտրոնանալ Իսրայելի «ագրեսիայի» դեմ պայքարի վրա։ |armenpress.am|

  • Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չի քննարկվի ԱԺ լիագումա…

    Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չի քննարկվի ԱԺ լիագումար նիստում:
    🗳 Այն օրակարգում ներառելու հարցին կողմ էր 3, դեմ՝ 57 պատգամավոր:
    🔸 Թե՛ գլխադասային հանձնաժողովը, թե՛ Կառավարությունը բացասական եզրակացություն էին տվել նախագծին: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից առաջ հայտնեց, որ դեմ են քվեարկելու:
    💬 Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն էլ քվեարկությունից հետո հայտնեց, որ առաջիկայում քննարկումները շարունակվելու են, և վստահություն հայտեց, որ մեխանիզմներ կներդրվեն, որ «ծառայությունից խուսափելը չլինի հեշտ և չլինեն այսօր գործող օրինական մեխանիզմները»:
    ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կրկին մերժել է դեռևս անցյալ տարի ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի հեղինակած գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը:

  • Դավիթ Մինասյանին անվասայլակով են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, ծանր վիճակո…

    ❗️ Դավիթ Մինասյանին անվասայլակով են տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, ծանր վիճակում։ Այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը։
    🗣 «Էդպես ծանր վիճակում տեղափոխեցին կալանավայր, ափալ-թափալ տարան, հայտնի էլ չի այս պահին, թե որ կալանավայր են տեղափոխել։
    🔸 Մեզ միայն էպիկրիզը տվեցին, որ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ, հատկապես նյարդաբանի, բայց ես չգիտեմ՝ Հայաստանում չկա նման կալանավայր, որտեղ կարող են նման բուժօգնություն ցուցաբերել»,- նշել պաշտպանը։ |news.am|
    ❗️Հենց նոր Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տարան բանտ։ 📌 Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

  • Իսրայելն աջակցում է Թրամփի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակմանը: Այս մասին …

    🇮🇱🇺🇸🇮🇷 Իսրայելն աջակցում է Թրամփի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակմանը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
    🗣 «Համաձայնությունն այն էր, որ նրանք կդադարեցնեն կրակը, և իրանցիներն անմիջապես կբացեն Հորմուզի նեղուցը, նրանք դա չարեցին։ Ամերիկացիները չէին կարող հաշտվել դրա հետ»,- ասել է նա։ |factor.am|
    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը սպառնացել է անմիջապես ոչնչացել իրանական ցանկացած նավ, որը կմոտենա ծովային շրջափակման գոտուն։ Այս մասին նա գրել է Truth Social-ի իր էջում։ 🗣 «Ցանկացած նավ անմիջապես կոչնչացվի նույն համակարգով, որը կիրառվում է ծովային ճանապարհով թմրանյութերի…

  • Դոնալդ Թրամփը սպառնացել է անմիջապես ոչնչացել իրանական ցանկացած նավ, որը կմոտենա…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը սպառնացել է անմիջապես ոչնչացել իրանական ցանկացած նավ, որը կմոտենա ծովային շրջափակման գոտուն։ Այս մասին նա գրել է Truth Social-ի իր էջում։
    🗣 «Ցանկացած նավ անմիջապես կոչնչացվի նույն համակարգով, որը կիրառվում է ծովային ճանապարհով թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նավակների նկատմամբ»,- հայտարարել է Թրամփը։ |armenpress.am|

  • Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան սահման ունի Կովկասում, և այնտեղ…

    🇹🇷 Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան սահման ունի Կովկասում, և այնտեղ պատերազմներն ու անկայունությունը ազդում են նաև իրենց երկրի վրա։
    🇦🇲🇦🇿 «Հետևաբար, մենք շատ լուրջ ջանք ենք գործադրում այնտեղ կարգուկանոնի, անվտանգության ապահովման և անվտանգային համակարգի հետ կապված։ Մենք հսկայական ջանքեր ենք գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն», — նշել է Հաքան Ֆիդանը։ |factor.am|

  • ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանմ…

    ⚖️ ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ որոշումը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
    📌 Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել է խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու բողոքը, ուստի այդ արգելքը ենթակա է վերացման:
    ⛪️ Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։ 🗣 «Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը…