Ֆիդանը կրկին նշել է, որ պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր։
🇦🇲🇬🇪 Վահագն Խաչատուրյանը Վրաստան այցի շրջանակում հանդիպել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ 📣 Նախագահները քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության խորացման ուղղությունները, մտքեր փոխանակել «TRIPP» նախագծի շուրջ։ 🗣 Անդրադարձ է եղել նաև Վրաստանի համար դեպի Պարսից ծոց հասանելիություն ապահովող կապուղիների և Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման հնարավոր եղանակներին, որոնք կարող են ամրապնդել Եվրոպա-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հանգույցը։ [ՀՀ նախագահի աշխատակազմ]
🇺🇸 ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ Երևան է այցելել քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ 📣 Պետքարտուղարի…
🇹🇷 Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե «գլխավոր պատճառը, որի համար Հայաստանն այդքան ձգտում է տարածաշրջանում խաղաղության, այն է, որ Թուրքիայից հայտարարություններ է լսում միմյանց միջև հարաբերությունների կարգավորման մտադրության մասին»։ 📣 Ֆիդանը կրկին նշել է, որ պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր։ 🗣 «Եթե մենք հիմա կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք ամենակարևոր պատճառը, որի համար Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի: Հետևաբար, կա հավանականություն, որ մենք տարածաշրջանում կբախվենք սառեցված պատերազմի: Մենք դա չենք ուզում»,- ասել է Հաքան Ֆիդանը։ |factor.am|
🇮🇱🇱🇧 Իսրայելի օդային հարձակման հետևանքով Լիբանանի հարավում գտնվող Պաղեստինի փախստականների ճամբարում առնվազն 13 մարդ է զոհվել: 📣 Իսրայելը հայտարարել է, թե թիրախավորել է պաղեստինյան զինված խմբավորում «Համասի» այն անդամներին, որոնք, ինչպես պնդում է իսրայելական կողմը, գործել են ճամբարում գտնվող մարզավարժական կենտրոնում։ 💬 «Համասը» հերքել է Իսրայելի պնդումները՝ դրանք որակելով «կեղծիք» և ընդգծելով, որ կազմակերպությունը Լիբանանի փախստականային ճամբարներում ուսումնական կենտրոններ չունի։ |civilnet.am|
🇬🇧Միացյալ Թագավորությունը հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված կացությանը․ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութի 📣 Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նիստի ժամանակ, պատասխանելով Շոտլանդիայից ընտրված պատգամավոր Բրենդան Օ՛Հարայի հարցին, նա նշել է, թե ակնկալում են, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի Սահմանադրությանն ու օրենսդրությանը` պատշաճ դատավարության ընթացք և արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար։ 🗣 «Ակնկալում ենք նաև, որ դատական գործընթացները կմնան թափանցիկության և անաչառության շրջանակներում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության իրավունքի խթանմանն ու պաշտպանությանը»: |azatutyun.am|
🇷🇺⚖️ Դատախազությունն առաջիկայում կրկին միջնորդություն կուղարկի ՌԴ՝ «Մարտի 1»-ի գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին արտահանձնելու հարցով։ 📌 Գևորգ Կոստանյանն ու Վահագն Հարությունյանը գտնվում են Ռուսաստանում, ՀՀ դատախազությունը մեկ անգամ նրանց արտահանձնելու միջնորդություն ներկայացրել է, սակայն ռուսական կողմը մերժել է այն։ [ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան]