Category: Infocom

  • Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումնե…

    🗳 Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումների փուլը։
    📌 Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշիքներն արդեն կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: |azatutyun.am|

  • Կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց …

    📣 Կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին․ Մայր Աթոռ
    📃 Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։
    🗣«Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռի և Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։
    📌 Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։ Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը»։

  • ՌԴ-ում վերաբացել են «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված քրեական գործը։ Այս մասին …

    💧🇷🇺 ՌԴ-ում վերաբացել են «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված քրեական գործը։
    🗣 Այս մասին ռուսական Lenta.ru-ին հայտնել է Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Քննչական կոմիտեն։
    📣 Հիշեցնենք, որ գործը հարուցվել էր 65-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ։ Նրա մահը, ինչպես ասվում է, վրա է հասել հանքային ջուր խմելուց հետո։ |factor.am|
    💧 ՍԱՏՄ-ն, ՌԴ-ում արձանագրված ցավալի դեպքի հանգամանքների բացահայտմանը նպաստելու նպատակով, ստուգում է իրականացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում: 🔸 «Ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Ակնհայտ է դարձել, որ չի արտադրվում…

  • Փաշինյանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գո…

    🔸 Փաշինյանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։
    🗣 Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչն իհարկե կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։ «Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ ՀՀ-ն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից»,– ասել է վարչապետը։
    [ՀՀ կառավարություն]
  • Իսրայելը չի կարող ապրել առանց թշնամու․ մենք տեսնում ենք, որ նրանք ձգտում են Թու…

    🇹🇷🇮🇱 Իսրայելը չի կարող ապրել առանց թշնամու․ մենք տեսնում ենք, որ նրանք ձգտում են Թուրքիան ներկայացնել որպես նոր թշնամի Իրանից հետո։
    🗣 Այս մասին թուրքական պետական «Անադոլու» գործակալության եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

  • Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին և հունգար ժողովրդին՝ հունգարական ընտրո…

    🇦🇲🇭🇺 Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին և հունգար ժողովրդին՝ հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
    🗣️ «Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,- գրել է Փաշինյանը X-ում։
    Օրբանը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում 16 տարվա իշխանությունից հետո։ 

  • 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի …

    ⚖️ 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
    🗣 Այս մասին Factor TV-ին հայտնել են ՔԿ-ից։
    📌 «Հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում»,- հայտնել են ՔԿ-ից:
    Շիրակի մարզում ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված):

  • Մի խումբ մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց՝ Սուրբ Աննա եկեղ…

    ❗️ Մի խումբ մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով:
    Գլխավոր դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ լիազորությունն ու փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը:

  • Տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-30%-ով՝ տարբեր օրերի՝…

    🚌📈 Տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-30%-ով՝ տարբեր օրերի՝ հայտնել է Տիգրան Ավինյանը:
    🗣 Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարորդներից՝ նշելով.
    💬 «Ունեցել ենք մի քանի միջադեպեր, մեկ կոնկրետ շատ տհաճ միջադեպ վերածվել է կռվի, և հարձակում է եղել վարորդի վրա: 3 անձ ձերբակալվել է, 4-րդն էլ անցնում է համապատասխան գործով: Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս:
    📌 Վարորդի նկատմամբ ոտնձգությունը ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, այս ամբողջ համակարգի նկատմամբ: Ուզում եմ բոլորն իմանան, որ մենք մեր վարորդների հետ ենք, իրենց կողքին: Չվճարող մարդը, աչքերը կախ գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ է ունենում»,- հայտնել է նա: |aravot.am|

  • Քաղհասարակության ներկայացուցիչները Ադրբեջանում խոսել են գերիների և պահվող անձան…

    🇦🇲🇦🇿 Քաղհասարակության ներկայացուցիչները Ադրբեջանում խոսել են գերիների և պահվող անձանց խնդրի մասին:
    🔸 «Հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որ ավելի երաշխավորված լինի պրոցեսի առաջընթացը:
    🔸 Բարձրացրել ենք նաև անհայտ կորածների խնդիրը: Հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողվի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը:
    Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։