Category: Infocom

  • Տեղի է ունեցել առաջին Աղոթքի նախաճաշը. վարչապետի աշխատակազմ Նիկոլ Փաշինյանն ը…

    🇦🇲🍽 Տեղի է ունեցել առաջին Աղոթքի նախաճաշը. վարչապետի աշխատակազմ 🗣 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ապրում է խաղաղության մեջ: Վարչապետի խոսքով՝ սա մի երկար ճանապարհ է, որն անցել ենք՝ գուցե շատ հաճախ լսելով…

  • Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վ…

    🇦🇲🇬🇪 Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ Միխայիլ Կավելաշվիլի հետ։
    🤝 Միրզոյանն ու Կոբախիձեն քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները։ Գործարար կապերի խթանման համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների տարանցիկ ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
    🗣 ԱԳ նախարարը նախագահի հետ հանդիպմանը, անդրադառնալով տարածաշրջանային հարցերին, նշել է. «Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն ու ընդհանուր տարածաշրջանը: Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»: Միրզոյանը հավելել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումը, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այս տեսլականին:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ռուսական հարվածների հետևանքով տուժել է Կիևում Ադրբեջանի դեսպանության շենքը: Ո…

    🇷🇺🇺🇦 Ռուսական հարվածների հետևանքով տուժել է Կիևում Ադրբեջանի դեսպանության շենքը: 🗣 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնում է, որ շենքի վրա ընկել են ռուսական «Իսկանդեր» հրթիռի բերկորներ: Նրա խոսքով՝ հարձակման հիմնական թիրախը Կիևն է եղել, հարվածներ են…

  • Ձերբակալվել է «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը: Այդ մասին հայ…

    👮 Ձերբակալվել է «Անտիֆեյք» լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանը: 🗣 Այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Մինչ այդ նա գրել էր, որ գործընկերները չեն կարողանում կապ հաստատել Խոսրովյանի հետ։ 💬 «Քիչ առաջ քաղաքային համարով զանգ ստացա Իշխան Խոսրովյանից։…

  • Այսօր և վաղը Հայաստանում անցկացվում է «Աղոթք-նախաճաշ» միջոցառումը, որը, ըստ պաշ…

    📣 Այսօր և վաղը Հայաստանում անցկացվում է «Աղոթք-նախաճաշ» միջոցառումը, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության, կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ և մասնակցությամբ:
    📍 Միջոցառման շրջանակում այժմ Ազգային պատկերասրահում պանելային քննարկումներ են ընթանում, վաղը նախատեսվում է բուն աղոթքի նախաճաշը «Մարիոթ» հյուրանոցում, ինչպես նաև այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
    💬 Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը, 24news-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Մայր Աթոռը ևս ստացել է միջոցառման հրավեր, և դրան մասնակցելու է Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը՝ «նեկայացնելու խղճի ազատության Հայ Եկեղեցու տեսակետներն ու ընկալումները»:
    Հարցին, թե տեղյա՞կ են, որ Մայր աթոռ այց է նախատեսվում, պատասխանել են. «Այո, տեղյակ ենք։ Մասնակիցները կայցելեն Մայր Տաճար, Մայր Աթոռի թանգարաններ, իսկ մի խումբ մասնակիցների կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոսը»:

  • «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում վաճառվող խաղալիքներում հայտնաբերվել ե…

    🧸 «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետներում վաճառվող խաղալիքներում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
    🔸 «Մասնավորապես՝ «Սլայմեր» տեսակի «Արջուկ», «Հրեշ» և «Միաեղջյուր» անվանումներով վաճառվող խաղալիքների բաղադրության մեջ առկա են եղել երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր:
    📌 Համապատասխան հանձնարարականներ են տրվել արտադրանքի իրացման կասեցման, վաճառքից հետկանչման, և ոչնչացման վերաբերյալ»,- ասվում է տեսչական մարմնի հաղորդագրությունում:

  • TRIPP նախագծի իրագործման առաջին գործողությունը կանոնակարգման գրավոր բազա ստեղծե…

    🛣 TRIPP նախագծի իրագործման առաջին գործողությունը կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է: Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է: Հաջորդիվ՝ ԱՄՆ-ի ու ՀՀ-ի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումն է լինելու, որը կլինի ՀՀ-ԱՄՆ համատեղ հիմնադրված ընկերություն, տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը, որում ներկայացված կլինեն Հայաստանը և Նահանգները: Ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք
    🗣 Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    Նա նշեց, որ փորձագիտական շրջանում քննարկվում է հարցը, թե արդյոք ՀՀ որևէ ինստիտուտ որևէ սահմանափակում ունենալու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այդ տարածքների վերաբերյալ, որով անցնելու է TRIPP-ը, և ինքն էլ պատասխանեց այդ հարցին՝ ոչ: |azatutyun.am|

  • Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատական նիստի ընթացքում մեղ…

    🇦🇿⚖️ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։
    🔸 Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի ու Փաշայան Մելիքսեթի համար դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկում։
    🔸 Մեղադրողը Գարիկ Մարտիրոսյանի համար պահանջել է 19, Դավիթ Ալավերդյանի համար 18, Լևոն Բաբայանի համար 17, իսկ Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ստեփանյանի ու Էդիկ Ղազարյանի համար՝ 16 տարվա ազատազրկում։ |armenpress.am|

  • 2 ամսով կալանավորվեց նաեւ Նարեկ Սամսոնյանը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Ռու…

    2 ամսով կալանավորվեց նաեւ Նարեկ Սամսոնյանը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
    🔸 Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։

  • Ալեն Սիմոնյանը դատական հայցով պահանջում է, որ Վազգեն Սաղաթելյանը հրապարակային ն…

    ⚖️ Ալեն Սիմոնյանը դատական հայցով պահանջում է, որ Վազգեն Սաղաթելյանը հրապարակային ներողություն խնդրի, վիրավորանքի համար փոխհատուցի 2 միլիոն դրամ, դատական ծախսերի համար՝ 530 հազար դրամ: 📍 Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: Ըստ…