Category: Infocom

  • ՊԵԿ-ը ներկայացրել է եկամտային հարկի վերադարձի դեպքում սպասվող փոփոխությունները։…

    🏘📣 ՊԵԿ-ը ներկայացրել է եկամտային հարկի վերադարձի դեպքում սպասվող փոփոխությունները։
    ❗️ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանում եկամտային հարկի վերադարձի հնարավորությամբ հիփոթեքային վարկ կարող է ձեռք բերել այն շահառուն, որի գնած բնակարանի շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։
    💰 Մեկ այլ փոփոխությամբ՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրի շահառուներին հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի գծով եռամսյակային պարբերականությամբ վերադարձվող եկամտային հարկի գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը։

    📌 Փոփոխությունները չեն վերաբերի մինչ 2025 թվականի հունվարի 1-ը հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։

  • Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ա…

    ‼️ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը:
    🗣 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Պենտագոնին արագացված տեմպերով շարունակել զ…

    🇺🇸🇺🇦 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Պենտագոնին արագացված տեմպերով շարունակել զենքի մատակարարումներն Ուկրաինային:
    💬 Բայդենն այս հայտարարությունն արել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա դեկտեմբերի 25-ի առավոտյան Մոսկվայի զանգվածային հարձակումների ֆոնին։ |azatutyun.am|

  • Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մին…

    🚇 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025թ. հունվարի 1-ի ժամը 02:00-ն:

  • Վերջերս լրացավ Գյումրու բնակիչ, 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության 10 տարին։ …

    ⚖️ Վերջերս լրացավ Գյումրու բնակիչ, 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության 10 տարին։ Արտյոմը սպանվել է 2014 թ․ իր իսկ տանը։ Ըստ քրեական գործի՝ ճաշկերույթի ժամանակ կենացները ձգձգելու համար նա հորը դիտողություն է արել, ինչին միջամտել է ներկաներից 28-ամյա Արթուր Մարտիրոսյանը՝ նրան անվանելով «Արտյոմիկ»։ Արտյոմը նույն կերպ է պատասխանել՝ Մարտիրոսյանին անվանելով «Արթուրիկ»։ Կողմերի միջեւ վիճաբանություն է սկսվել, որն էլ ողբերգական ավարտ է ունեցել։
    📄10 տարվա ընթացքում փոխվել է 5 դատարան, 7 դատախազ, գործի նյութերը 10 հատորից հասել են 60-ի, բայց որդեկորույս մայրը՝ Ռուզան Ադանալյանը, շարունակում է վճռականորեն դատական մի ատյանից մյուսը գնալ, մի միջնորդության հետեւից մյուսը ներկայացնել։ Ադանալյանը նաեւ հասարակական կազմակերպություն է հիմնել, զբաղվում է սպանություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությամբ՝ հավատով, որ արդարադատությունը հիվանդանում, բայց չի մահանում։
    ➡️Մանրամասներին ծանոթանալու համար կարդացե՛ք Ինֆոքոմի լրագրող Միլենա Խաչիկյանի հոդվածը այս թեմայով։

    Արտյոմ Ադանալյանի սպանությունից 10 տարի անց գործը դեռ դատարանում է

    #infocom #ինֆոքոմ
    Գյումրեցի Ռուզան Ադանալյանը 55 տարեկանում համալսարան է ընդունվել՝ իրավաբանություն սովորելու։ Երբեմնի երազանքը չէ, որ մանկավարժ կնոջը ստիպել է թողնել իր աշխատանքն ու նոր մասնագիտություն ձեռք բերել։ 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանությունն…

  • #ինֆոքարտ Դպրոցներում ուսուցիչների քանի՞ տոկոսն է տղամարդ 12 նախարարներից քանի՞ս…

    #ինֆոքարտ
    🔸 Դպրոցներում ուսուցիչների քանի՞ տոկոսն է տղամարդ
    🔸 12 նախարարներից քանի՞սն են կին
    🔸 Ովքե՞ր են ավելի երկար ապրում՝ տղամարդի՞կ թե՞ կանայք
    📊 Այս անգամ մեր թվերը կանանց ու տղամարդկանց մասին են։
    ➡️ Ամբողջական տվյալները կարող ես գտնել մեր Instagram-ի էջում:
  • ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավո…

    🇷🇺🇦🇲🇦🇿 ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի ստեղծած Մինսկի խմբի համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը։
    📌 «Դա սկսվեց Արևմուտքի կողմից այս ձևաչափի աշխատանքի արգելափակումից, հետո իրական կյանքում եղան փոփոխություններ: Հետևաբար Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԼՂ-ի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։
    🔸 Կարծում ենք, որ այդ հարցում համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը լուծարման վերաբերյալ Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է»,- նշել է Զախարովան։ |1lurer.am|

  • Հանրապետական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյ…

    ❗️ Հանրապետական նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 14 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը պատվիրելու և կազմակերպելու…

  • Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու մասին քնն…

    🏘 Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու մասին քննարկումներ են սկսվել: 🔸 «Հետք»-ի աղբյուրից ստացված աշխատանքային փաստաթղթում նման գաղափար է առաջարկում Ֆինանսների նախարարությունը։ Փաստաթուղթը ստորագրված չէ, դեռևս հանրային քննարկման…

  • Կրեմլն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը, որը չի կարողացել ժամանել Սանկտ Պետերբու…

    🇷🇺 Կրեմլն ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը, որը չի կարողացել ժամանել Սանկտ Պետերբուրգ Covid-ի դրական թեստի պատճառով, դեկտեմբերի 26-ին տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
    🔸Նա նշել է նաև, որ Հայաստանի աշխատանքն ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է. դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ ԱՊՀ-ին․ «Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, նրանք դադարեցրել են մասնակցությունը: Այնուհանդերձ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում: Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այնպես որ, սա երկկողմանի ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները»։