Category: Infocom

  • ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ բանաձևի նախա…

    🇺🇳 ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ բանաձևի նախագիծը:
    📄 Բանաձևի տեքստում նշվում է, որ անդամ երկրները կարող են մասնակցել Թրամփի նախագահությամբ ստեղծվելիք Խաղաղության խորհրդին, որը նախատեսվում է որպես անցումային իշխանություն՝ վերահսկելու Գազայի վերակառուցումն ու տնտեսական վերականգնումը։
    📌 Այն նաև արտոնում է միջազգային կայունացման ուժի գործունեությունը, որը պետք է ապահովի Գազայի ապառազմականացման գործընթացը, այդ թվում՝ զինատեսակների դուրսբերումն ու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։ |azatutyun.am|

  • Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելո…

    ⚖️🪧 Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի աջակիցները։
    📣 Կարապետյանի պաշտպաններից Արմեն Ֆերոյանը նշեց՝ քրեական գործը Սամվել Կարապետյանին ընդհանրապես չի վերաբերում․ «Շինծու, ապօրինի, անհիմն գործ է։ Գործը բաղկացած է 18 հատորից, բայց որ էջը, ասում ենք՝ բացեք, ցույց տվեք՝ ինչ կապ ունի դա Սամվել Կարապետյանի հետ, որևէ ձրով չեն կարողանում հիմնավորել, լրիվ երրորդական, չորրորդական հիւմնավորումներ են ներկայացնում»։
    📌 Նրա խոսքով՝ եթե դատարանների վրա ճնշում չլինի, ապա այս գործը շատ արագ կկարճվի, քանի որ որևէ ապացույց, հիմնավորում առկա չէ։
    📃 Նշենք, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել նաև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։
  • ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել Շինարարների փողոցի բանկերից մեկի վրա հար…

    🏦❗️ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել Շինարարների փողոցի բանկերից մեկի վրա հարձակման մասին։
    📣 Ոստիկանության լրատվական վարչությունից «Ինֆոքոմ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ հաղորդումը ստացվել է ժամը 15։57-ին, ՀՀ ոստիկանության տարբեր ծառայություններից խմբեր են մեկնել դեպքի վայր։ Հաղորդումը փոխանցվել է քննչական մարմին։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեռ վարույթ չի նախաձեռնվել։

    ❗️ Նշենք, որ մեր տեղեկություններով՝ խոսքը VTB բանկի մասին է։

  • Գալիք տարի հայկական ատոմակայանը 5 ամիս է վերանորոգման գործընթացում լինելու 2 ամ…

    💡 Գալիք տարի հայկական ատոմակայանը 5 ամիս է վերանորոգման գործընթացում լինելու 2 ամսվա փոխարեն, ինչը բացասական ազդեցություն է ունենալու էլեկտրաէներգիայի ընդհանուր սակագնի վրա, բայց քանի որ ունենք այլ կետերով օգուտներ ու ֆինանսական բարձիկներ, դրանցով կփորձենք մեղմել։
    📌 Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
    📣 «Հիմա մենք էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի մեջ ենք, 80 օրվա ընթացքում տարեվերջին մենք վերանայում ենք սակագները և տարբեր գործոնների ազդեցությունը հաշվի առնելով՝ որոշում՝ սակագին կթանկանա, թե ոչ: Այս պահին զերծ կմնամ արդյունքի մասին գնահատական տալուց։ Համենայն դեպս, լավատես եմ, ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան».- նշեց է Մեսրոպյանը:

  • Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ։ Զրուցակի…

    🇦🇲🇺🇸 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ։ 📣 Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման պ…

  • Հայտնաբերվել է հոկտեմբերի 17-ից որպես անհայտ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուր…

    Հայտնաբերվել է հոկտեմբերի 17-ից որպես անհայտ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դին

  • Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում համայնքի ղեկավար ընտրվեց «Դավիթ Համբար…

    Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում համայնքի ղեկավար ընտրվեց «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը։
    📌 Հիշեցնենք, որ Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին, ինչպես նաև «Վաղարշապատի ընտրո…

    💬 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին, ինչպես նաև «Վաղարշապատի ընտրողներին՝ ժողովրդավարական ընտրությունների առիթով»:
    📌 Ըստ ՔՊ կուսակցության նախագահի՝ այս ընտրությամբ քաղաքացիները հաստատել են, որ «խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը»:
    ⛪️ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձել է նաև Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, թե ընտրությամբ քաղաքացիները «կարևոր լիցք են տվել» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կաթողիկոսից «ազատելու գործընթացին»:

  • Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները՝ 30 ընտրատեղա…

    Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները՝ 30 ընտրատեղամասի հաշվարկով՝ ըստ ոչ պաշտոնական բաց աղբյուրների տվյալների։

  • «Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է իր արձանագրած խախտումները։ Դի…

    «Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է իր արձանագրած խախտումները։ Դիտորդները տարբեր տեղամասերում արձանագրել են՝
    🔸 ընտրողների քվեարկության իրավունքի խոչընդոտման երկու դեպք,
    🔸14/46 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք,
    🔸ուղղորդման ռիսկ երկու ընտրատեղամասերում,
    🔸14/01 տեղամասում կողմնակի անձանց ներկայություն,
    🔸 մարդկանց և մեքենաների կուտակումներ մի քանի տեղամասերում։
    Կարդալ ավելին