Category: Infocom

  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է, այս մասին լ…

    🔸 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ԲՀԿ-ի մասնակցությամբ «Առաջարկ Հայաստան» նախաձեռնության անդամ Սուրեն Սուրենյանցը։
    📌 Նա նշել է, որ չեն պատրաստվում համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա «արբանյակների» հետ, բայց այլ ուժերի հետ պատրաստ են։|arm.sputniknews.ru|

  • Հայաստանում է Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը։ Նա նախ հանդիպել է ՀՀ ԱԳ նա…

    🇦🇲🇰🇿 Հայաստանում է Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը։
    📌 Նա նախ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ապա տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում:
    🗣 «Համոզված եմ, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»,- նշել է Միրզոյանը։
    📌 Քննարկվել են ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ միտված առևտրատնտեսական հարաբերությունների ու գործարար կապերի խթանմանը:
    [ՀՀ ԱԳՆ]
  • Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու…

    💬 Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը։
    🔻 Ըստ հայտարարության՝ դա «սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է»։
    📣 «Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը։
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան»,- ասվում է հայտարարության մեջ:
    Կուսակցությունն առաջարկում է ճանապարհային քարտեզ, որի առաջին կետն է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում)», որին պետք է հաջորդի նոր կանոնադրության ընդունումը և նոր Կաթողիկոսի ընտրությունը։

  • Թվային ապագան այսօր է․ Doing Digital Forum 2026-ը միավորում է տնտեսություններն ո…

    Թվային ապագան այսօր է․ Doing Digital Forum 2026-ը միավորում է տնտեսություններն ու տեխնոլոգիաները
    Երևանը կրկին դարձել է տարածաշրջանի տեխնոլոգիական և ֆինանսական թեմաների քննարկման կենտրոնը։ Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum-ն այս տարի համախմբել է շուրջ 30 տեղական ու միջազգային խոսնակների 9 երկրից՝ քննարկելու թվային տնտեսության ապագան և «պլատֆորմների ու տնտեսությունների միավորման» հեռանկարները։
    Ֆորումը ոչ միայն ներկայացնում է համաշխարհային նորարարությունները, այլև դառնում է դինամիկ միջավայր, որտեղ ծնվում են ապագայի տնտեսությանը միտված կարևորագույն քննարկումներն ու գաղափարները։
    #գործընկերային_բովանդակություն

    Թվային ապագան այսօր է․ Doing Digital Forum 2026-ը միավորում է տնտեսություններն ու տեխնոլոգիաները

    Երևանը կրկին դարձել է տարածաշրջանի տեխնոլոգիական և ֆինանսական թեմաների քննարկման կենտրոնը։ Արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum-ն այս տարի համախմբել է շուրջ 30 տեղական ու միջազգային խոսնակների 9 երկրից՝ քննարկելու թվային տնտեսության…

  • Մինչև ապրիլի 25-ը Իսակովի պողոտան կբերենք ամբողջովին նորոգված տեսքի՝ վստահեցնու…

    ‼️ Մինչև ապրիլի 25-ը Իսակովի պողոտան կբերենք ամբողջովին նորոգված տեսքի՝ վստահեցնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
    «Դրանից հետո կանցնենք Երևանից դեպի Առինջ, Աճառյան փողոցով գնացող հատվածի նորոգմանը։ Սա ևս մեր ցանկում կա, և նաև դեպի Ջրվեժ գնացող Բագրևանդի Խաչմերուկին զուգահեռ Թևոսյան փողոցում հիմնանորոգման աշխատանքներ կունենանք»,- ասել է Խուդաթյանը Կառավարության նիստին: |news.am|

  • Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյա…

    ‼️ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
    «Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ (…) զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ [Վարդան Ղուկասյանին] աջակցելու»,- հայտնել են ՔԿ-ից:

  • Ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել այլ պատժամիջոց. Դատախ…

    ‼️ Ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել այլ պատժամիջոց. Դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիների պահանջն է:
    🗣 «Ուզում ենք՝ իջնի ու զրուցի, լսի մեզ: Մենք փոխանցեցինք մեր խնդրանքը ոստիկանների միջոցով, ասացին, որ կարող են 2 մարդ ուղեկցել, որ գրավոր նամակը հանձնեք: Սակայն մեզ համար բավարար չէ. մեր ցանկությունը շենքի ներս մտնելը չէ, այլ տիկին Վարդապետյանի հետ հանդիպումը: Եթե գոնե հանդիպում լինի մի քանի օր հետո, ապա կհամաձայնենք»,- ասաց «Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հովհաննիսյանը: |arm.sputniknews.ru|

  • Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը X-ի իր էջից հեռացրել է հրապարակում…

    🇮🇷 Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը X-ի իր էջից հեռացրել է հրապարակումը, որում նշվում էր, թե ապրիլի 9-ի երեկոյան նախատեսվում է իրանական պատվիրակության ժամանումը Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար:
    📌 Նա գրել էր. «Չնայած իրանական հասարակության մեջ առկա թերահավատությանն Իսրայելի վարչակարգի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների պատճառով, որոնց նպատակն է խափանել դիվանագիտական ​​նախաձեռնությունը, (Պակիստանի) վարչապետ Շեհբազ Շարիֆի հրավերով այսօր երեկոյան իրանական պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ լուրջ բանակցություններ վարելու՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի հիման վրա»:

  • Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են …

    🇦🇲🇷🇺 Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են պայմանավորվել:
    🗣 Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ կոնկրետ օր չնշելով, միայն ասելով, որ հանդիպումը նախատեսված է հունիսի երկրորդ կեսին: |azatutyun.am|

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի և նույն գործի շրջ…

    📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի և նույն գործի շրջանակներում ձերբակալված մյուս անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը և բացակայելու արգելքը։
    ‼️ Մեղադրյալների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը:
    🗣 Այս մասին factor.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
    ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանը ևս հարցաքննությունից հետո ազատ է արձակվել: