Category: Infocom

  • Իրանը դադարեցրել է տանկերների երթևեկությունը Հորմուզի նեղուցով՝ Լիբանանի վրա Իս…

    🇮🇷 Իրանը դադարեցրել է տանկերների երթևեկությունը Հորմուզի նեղուցով՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։ |shantnews.am|

  • «Ալ Ջազիրա»-ի թղթակից Մոհամադ Վիշահը զոհվել է Գազայում, երբ իսրայելական անօդաչու…

    ‼️«Ալ Ջազիրա»-ի թղթակից Մոհամադ Վիշահը զոհվել է Գազայում, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է նրա մեքենային, հաղորդում է լրատվամիջոցը: |tert.am|

  • Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի համաչափության և պիտանիության …

    ❗️ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի համաչափության և պիտանիության հարցի վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ դիմել են դատարանին.
    ✍️ «Դատարանի ուշադրությունն ենք հրավիրում 18 տարեկան պատանու նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածությունը, պիտանիությունն ու համաչափությունն ակնհայտորեն կասկածի տակ դնող մի շարք էական հանգամանքների վրա։
    🔸 Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի, ինչը պարտադիր է դարձնում հիվանդության/հիվանդությունների՝ խափանման միջոց կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված լինելու գնահատումն ու այդ հիմքով խափանման միջոց կալանքի վերացումը։
    📌 Անհրաժեշտ ենք համարում կրկին ուշադրություն հրավիրել Հայաստանում կալանավորված անձանց թվի մեծության և դատապարտյալների թվի հետ հարաբերակցության մտահոգիչ ցուցանիշներին, որոնք պարբերաբար, այդ թվում վերջին տարիներին, գրանցվում են թե ՀՀ ՄԻՊ տարեկան հաղորդումներում, թե միջազգային հետազոտությունների շրջանակում և խոսում ՀՀ-ում կալանքի կիրառման պրակտիկայի չափից շատ օգտագործման “overuse” մասին»,- նշված է հայտարարության մեջ։
    💬 ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ կալանավորված Դավիթ Մինասյանի կրթության հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ օրենսդրությունն ապահովում է, որ նման իրավիճակներում կրթության հարցը կարգավորվի, և այն պահից, երբ Դավիթի առողջական վիճակը թույլ կտա՝ այդ հարցը…

  • Իսրայելի նոր հարձակումների դեպքում Իրանը կլքի հրադադարի ռեժիմը, այս մասին գրում…

    🇮🇱🇮🇷 Իսրայելի նոր հարձակումների դեպքում Իրանը կլքի հրադադարի ռեժիմը, այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով երկրի բարձրագույն իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներին: |azatutyun.am|
    🇮🇱🇱🇧 Իսրայելը ապրիլի 8-ին հարվածել է Բեյրութի կենտրոնական թաղամասերին՝ չնայած հրադադարի պայմանավորվածությանը։ 🔸 Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան, դրանց հստակ թիվը ճշտվում…

  • Ադրբեջանի ԱԳՆ–ի արձագանքին պատասխան կփոխանցվի դիվանագիտական խողովակներով, հայտա…

    🇷🇺🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ–ի արձագանքին պատասխան կփոխանցվի դիվանագիտական խողովակներով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի հայտարարությունը Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ։
    📌 Նա նշել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը հետևողականորեն նպաստելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ |arm.sputniknews.ru|
    🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ-ում Փաշինյան-Պուտին հանդիպմանը Արցախի հետ կապված հայտարարությունները, ինչպես նաև դրանից հետո ռուս պաշտոնյաների հրապարակային քննարկումները՝ նշելով, թե «դրանք վերաբերում են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին»: 🇷🇺 Ադրբեջանը…

  • Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կգտնվի Հայա…

    🇦🇲🇰🇿 Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում:
    📌 Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:
    📌 Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Թրամփը գրել է՝ ուրանի հարստացում չի լինելու. Միացյալ Նահանգները, համագործակցելո…

    ‼️ Թրամփը գրել է՝ ուրանի հարստացում չի լինելու. Միացյալ Նահանգները, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի խոր թաղված ողջ միջուկային «փոշին»:
    🗣 «Մենք Իրանի հետ քննարկում ենք և քննարկելու ենք մաքսատուրքերի և պատժամիջոցների մեղմացումը: 15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են»,- գրել է Թրամփը:
    💰 Մեկ այլ գրառմամբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանին զենք մատակարարող ցանկացած երկիր անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ ԱՄՆ-ին վաճառվող ցանկացած և բոլոր ապրանքների համար։ Ոչ մի բացառություն չի լինելու:

  • Առաջին առևտրային նավերը հատել են Հորմուզի նեղուցը՝ հաղորդում է AFP գործակալությ…

    🛳 Առաջին առևտրային նավերը հատել են Հորմուզի նեղուցը՝ հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Marine Traffic կայքի տվյալներ։
    🔸 Տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան նեղուցով անցել են հունական NJ Earth-ը և Լիբերիայի դրոշի տակ նավարկող Daytona Beach-ը։ |azatutyun.am|
    Էկրանապատկերում՝ Marine Traffic կայքը

  • Ձերբակալվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյ…

    📌 Ձերբակալվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։
    🗣 Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
    Բերման են ենթարկվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

  • Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ շփումներ տեղի կո…

    🇷🇺 Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ շփումներ տեղի կունենան, ինչը թույլ կտա շարունակել խաղաղ քննարկումը, և յուրաքանչյուր կողմ կկարողանա պաշտպանել իր շահերը ոչ թե զինված միջամտությամբ, այլ բանակցությունների սեղանի շուրջ:
    🇺🇦 Մոսկվան նաև հույս ունի, որ տեսանելի ապագայում ԱՄՆ ներկայացուցիչներն ավելի շատ հնարավորություններ կունենան մասնակցելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին:
    🗣 Այս մասին ասել է Կրեմլի խոսանկ Դմիտրի Պեսկովը: |arm.sputniknews.ru|