Category: Infocom

  • Դաղստանում մասշտաբային ջրհեղեղներ են առատ տեղումների պատճառով: Տևական հորդառատ …

    🌧 Դաղստանում մասշտաբային ջրհեղեղներ են առատ տեղումների պատճառով: Տևական հորդառատ անձրևներ են եղել մարտի 28-ին և ապրիլի 4-5-ին։ Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Հանրապետության մի շարք շրջաններում:
    ◾️ Զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 2 երեխա:
    🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարականներ է տվել Դաղստանում ջրհեղեղի հետևանքների վերացման վերաբերյալ. ապրիլի 11-ին սպասվում է վարարման երրորդ ալիքը: |irk.ru|

  • Իսրայելը պնդում է՝ երկշաբաթյա հրադադարը չի ներառում Լիբանանը: Ավելի վաղ Պակիստա…

    🇮🇱 Իսրայելը պնդում է՝ երկշաբաթյա հրադադարը չի ներառում Լիբանանը:
    🇵🇰 Ավելի վաղ Պակիստանի վարչապետն էր հայտարարել, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարը ամենուր է լինելու, այդ թվում՝ Լիբանանում:
    💬 Իսրայելի վարչապետի գրասենյակը հաղորդում է, որ ողջունում է Թրամփի որոշումը՝ նշելով, որ ԱՄՆ-ն հավաստիացրել է Իսրայելին, որ հավատարիմ է մնում այն նպատակներին, որ Իրանն այլևս միջուկային, հրթիռային կամ ահաբեկչական սպառնալիք չի ներկայացնի:
    Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ կողմերը ամենուր անհապաղ հրադադարի վերաբերյալ համաձայնության են եկել, եւ նշել է, որ այն կգործի անմիջապես։

  • Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ կողմերը ամենուր անհապաղ հրադա…

    📢 Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ կողմերը ամենուր անհապաղ հրադադարի վերաբերյալ համաձայնության են, եւ նշել է, որ այն կգործի անմիջապես։
    🇵🇰 «Երկու երկրների պատվիրակություններին ապրիլի 10-ին հրավիրում եմ Իսլամաբադ՝ շարունակելու բանակցությունները՝ բոլոր վեճերը վերջնականապես կարգավորելու համար»,- գրել է նա X-ում։

  • Եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, մեր հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց…

    Եթե Իրանի դեմ հարձակումները դադարեցվեն, մեր հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։
    📌 Այս մասին X-ում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին.
    🇮🇷🇵🇰🇺🇸 «Ի պատասխան [Պակիստանի] վարչապետ Շարիֆի եղբայրական խնդրանքին և հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից ներկայացված 15 կետանոց առաջարկի հիման վրա բանակցությունների խնդրանքը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ Իրանի 10-կետանոց առաջարկի ընդհանուր շրջանակը որպես բանակցությունների հիմք ընդունելու վերաբերյալ, ես հայտարարում եմ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անունից՝
    🔸 2 շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի՝ Իրանի ԶՈւ հետ համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատշաճ հաշվի առնելով»,- գրել է Արաղչին, իսկ այդ գրառումը Truth-ի իր էջում վերահրապարակել է Թրամփը։
    Ես համաձայնում եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմ հրադադար։ 📌 Այս մասին Truth social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ որոշմանը եկել է Պակիստանի վարչապետի եւ բանակի գլխավոր հրամանատարի…

  • Ես համաձայնում եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձա…

    Ես համաձայնում եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմ հրադադար։
    📌 Այս մասին Truth social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ որոշմանը եկել է Պակիստանի վարչապետի եւ բանակի գլխավոր հրամանատարի հետ զրույցներից հետո։
    🗣 «Այս քայլի պատճառն այն է, որ մենք արդեն կատարել և գերազանցել ենք մեր բոլոր ռազմական նպատակները, և շատ առաջ ենք գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ հստակ համաձայնության հասնելու գործընթացում։
    🇺🇸🇮🇷 Մենք Իրանից ստացել ենք 10 կետից բաղկացած առաջարկ, և կարծում ենք, որ դա բանակցությունների համար կիրառելի հիմք է»,- գրել է ԱՄՆ նախագահը։
    Թրամփը չի մեկնաբանել Պակիստանի վարչապետի առաջարկը՝ ասելով, որ «հիմա շատ լարված բանակցություններ են ընթանում»։ 📌 Fox News-ի հաղորդավար Ջաքի Հայնրիխի հետ կարճատեւ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ շուտով ամբողջական ինֆորմացիա կստանա այդ առաջարկի վերաբերյալ.…

  • Թրամփը չի մեկնաբանել Պակիստանի վարչապետի առաջարկը՝ ասելով, որ «հիմա շատ լարված բ…

    Թրամփը չի մեկնաբանել Պակիստանի վարչապետի առաջարկը՝ ասելով, որ «հիմա շատ լարված բանակցություններ են ընթանում»։
    📌 Fox News-ի հաղորդավար Ջաքի Հայնրիխի հետ կարճատեւ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ շուտով ամբողջական ինֆորմացիա կստանա այդ առաջարկի վերաբերյալ.
    🔸 «Մեկ բան կարող եմ ասել միայն՝ ես նրան [Պակիստանի վարչապետին] շատ լավ գիտեմ։ Ողջ աշխարհում նա շատ հարգված մարդ է»,- հավելել է Թրամփը։
    🇺🇸 Թրամփը «տեղյակ է Պակիստանի վարչապետի առաջարկի մասին, արձագանք կլինի»։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին։ 🇮🇷 Իրանն էլ դրականորեն դիտարկում է Պակիստանի՝ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ խնդրանքը, Reuters…

  • Թրամփը «տեղյակ է Պակիստանի վարչապետի առաջարկի մասին, արձագանք կլինի»։ Այս մասին…

    🇺🇸 Թրամփը «տեղյակ է Պակիստանի վարչապետի առաջարկի մասին, արձագանք կլինի»։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթին։
    🇮🇷 Իրանն էլ դրականորեն դիտարկում է Պակիստանի՝ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ խնդրանքը։ Reuters-ին հայտնել է Իրանի անանուն բարձրաստիճան պաշտոնյան։
    Պակիստանի վարչապետը խնդրել է Թրամփին երկարաձգել վերջնաժամկետը 2 շաբաթով, իսկ Իրանին՝ բացել Հորմուզի նեղուցը նույն ընթացքում։

  • Թրամփը Իրանի համար Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ է նշում Երևանի ժամանակ…

    Թրամփը Իրանի համար Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ է նշում Երևանի ժամանակով գիշերը ժամը 04։00-ն։
    🇵🇰 Պակիստանի վարչապետը խնդրել է Թրամփին երկարաձգել վերջնաժամկետը 2 շաբաթով, իսկ Իրանին՝ բացել Հորմուզի նեղուցը նույն ընթացքում։
    🇫🇷 Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը չի իրագործի Իրանի դեմ ուղղված իր սպառնալիքը, և որ Ֆրանսիան դեմ է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին։
    🇺🇳 ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը խորապես մտահոգված է հայտարարություններով և ընդգծել է, որ ոչ մի ռազմական նպատակ չի արդարացնում «խաղաղ բնակիչներին միտումնավոր տառապանք պատճառելը» կամ ենթակառուցվածքների կործանումը: |aljazeera.com|
    Թրամփը սպառնում է՝ «մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այս գիշեր՝ պայմանով, որ երբեք հետ չի բերվի»:

  • Սպիտակ տունը հերքել է, որ Ջեյ Դի Վենսի հայտարարություններում եղել է միջուկային …

    🇺🇸 Սպիտակ տունը հերքել է, որ Ջեյ Դի Վենսի հայտարարություններում եղել է միջուկային հարվածի ակնարկ։
    🔸 Նշվում է, որ նրա հայտարարությունը պատասխան է Քամալա Հարիսի քննադատությանը։ |azatutyun.am|
    🇺🇸 ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի «գործիքներ», որոնք դեռ չի կիրառել Իրանի դեմ։ 🗣 «Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ նախագահը կարող է որոշել կիրառել այդ միջոցները»,- նշել է նա: 🔸 Վենսը նշել է նաև, որ ԱՄՆ-ն հիմնականում հասել է իր ռազմական…

  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է առողջության համընդհանուր ապա…

    🔸 ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթը, ըստ որի՝
    📌 2027-ից համակարգում կներգրավվեն նաև հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող վարորդները։
    📌 Ընդլայնվել է շահառուների շրջանակը, իսկ համակարգում չներգրավված ընտանիքի անդամները կարող են վճարելով օգտվել ծառայություններից։
    📌 ԱՁ-ների ապահովագրավճարների վերջնաժամկետը տեղափոխվել է ապրիլի 20-ից հուլիսի 20։
    📌 Մինչև 2026-ը գործունեությունը կասեցրած ԱՁ-ները կազատվեն վճարումից, իսկ վճարածների համար նախատեսվում է գումարի վերադարձի կարգ։ |iravaban.net|