Category: Infocom

  • Նոյեմբերի 10-ից «Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին Երևանում արտա…

    💡 Նոյեմբերի 10-ից «Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին Երևանում արտաքին լուսավորության ցանցը միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց:
    🔸 Նշենք, որ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր համաձայն գործող ռեժիմի՝ ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին:
    [Երևանի քաղաքապետարան]

  • ՀԾԿՀ-ն կքննարկի ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը: Հ…

    💡 ՀԾԿՀ-ն կքննարկի ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը: Համապատասխան որոշումը, որի նախագիծն արդեն հրապարակվել է, կքննարկվի հանձնաժողովի նոյեմբերի 13-ի նիստում:
    Փաստաթղթում նշվում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ է ներկայացրել հանձնաժողով, ըստ որոնց՝ 2025-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, ջնջվել են ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները՝ 2018-ից սկսած։
    Որպես երկրորդ հիմք հանձնաժողովը ներկայացրել է ՀԷՑ-ի թերհավաքագրումներն ու հավելագրումները։
    Որպես երրորդ հիմք ՀԷՑ-ի լիցենզիան կասեցնելու համար նշվել է ընկերության կողմից «Տաշիր գրուպ»-ի մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխիքների տրամադրումը։ |azatutyun.am|

  • Ձերբակալվել է Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, «Քաղաքացիակա…

    Ձերբակալվել է Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անուշ Համբարձումյանը:

  • Փաշինյանը հայտնում է՝ բանակցային թղթերը կհրապարակվեն մինչև տարվա վերջ, և «տեսան…

    🗣 Փաշինյանը հայտնում է՝ բանակցային թղթերը կհրապարակվեն մինչև տարվա վերջ, և «տեսանելի կդառնա», որ բոլոր առաջարկները եղել են «թոկը կարճացնելու մասին»:
    💬 ՀՀ վարչապետը պնդում է, որ Քոչարյանի և Սարգսյանի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են, որ Ղարաբաղի հարցը «հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ ՀՀ-ն «մոտակա ծառից» կապելու համար», և այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր Հայաստանի պետականության կորստով, իսկ ՀՀ-ն կարողացել է դուրս գալ այդ սցենարից։
    🔸 «[Նախկին նախագահներն] առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել և իրագործվել է «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի և մեծ հավանականությամբ ՊԱԿ (КГБ) հովանու ներքո։ Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձևավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա» հին КГБ-ականների հովանու ներքո: Սպասվող արդյունքը՝ 0+0=0»,- գրել է Փաշինյանը:
    📌 Նա նշել է, որ ԼՂ ժողովուրդը Կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի ՀՀ-ում, և իրենք շարունակելու են դա իրագործել։

  • «Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժ…

    🇦🇲🇹🇷🇦🇿 «Մենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը իրականացնում ենք Ադրբեջանի հետ համաժամանակյա ձևով»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադարձի ընթացքում։
    📌 Նա ասել է, թե ավելի քան 30 տարվա անկայունությունից հետո բացվել է մշտական խաղաղության և անվտանգության պատուհան. «Խաղաղության գործընթացի արագ ավարտը կդարձնի Ադրբեջանին ոչ միայն պատերազմի հաղթողը, այլև տարածաշրջանում խաղաղության ճարտարապետը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

  • Իրանի արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ այս փուլում Միացյալ Նահանգնե…

    🇮🇷🇺🇸 Իրանի արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ այս փուլում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները հնարավոր չեն, քանի որ Իրանը ամերիկյան կողմից «ոչ մի դրական կամ կառուցողական վերաբերմունք» չի տեսել։

    🗣 «Երբ ամերիկացիները պատրաստ լինեն հավասարության և ընդհանուր շահերի վրա հիմնված բանակցությունների, ապա նման բանակցությունները կարող են հնարավոր դառնալ, և Իրանը կքննարկի դրանք», – ասել է Արաղչին: |azatutyun.am|

  • Փարաքար խոշորացված համայնքում սպանված Վալոդյա Գրիգորյանի աջակիցները հավաք են իրա…

    ❗️Փարաքար խոշորացված համայնքում սպանված Վալոդյա Գրիգորյանի աջակիցները հավաք են իրականացնում՝ պահանջելով, որ Ախտոյանները հեռանան Մերձավանից և չվերադառնան։
    🔸 Այս պահին բնակիչները քայլերթով գնում են նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գերեզման։
    📌 Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։
    ❗️Մերձավանցիները կարծում են, որ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի ընտանիքը կապ ունի սպանության հետ։ Բանն այն է, որ այս տարվա փետրվարին Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա էր հարձակում եղել, որում ներգրավված էր նաեւ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։ Հարձակման հետեւանքով սպանվել էր Ախտոյանի զարմիկը՝ Գրիգոր Օհանյանը։
    📌 Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներից մեկը հենց Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկը, մյուսը՝ Գեւորգ Հարությունյանը։ Վերջինս խոստովանական ցուցմունքում ասել է, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վրեժխնդրություն է եղել։

  • 2023 թվականին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը գործողության մաս…

    🇷🇺🇦🇿 2023 թվականին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը գործողության մասին տեղեկացվել էր դրա մեկնարկից 10-15 րոպե առաջ, այս մասին Հանրային հեռուստատեսությանը (ITV) տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
    📌 Նախարարը նշել է, որ խաղաղապահները տեղեկացվել են վտանգի մասին և նրանց խորհուրդ է տրվել տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր կամ զորանոցներ: Բայրամովն ընդգծել է, որ Ղարաբաղից հայերի հեռանալուց հետո հարց է ծագել այնտեղ խաղաղապահների ներկայության նպատակահարմարության մասին:
    🗣 « Չնայած նրան, որ ռուս խաղաղապահներ Ադրբեջանում այլևս չկային, զուտ իրավական տեսանկյունից, որպեսզի հետո ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան, մենք այս տարվա ապրիլի 30-ին պաշտոնական նոտա հղեցինք ռուսական կողմին և ամբողջությամբ նկարագրեցինք իրավիճակը։ Մենք հայտարարել ենք, որ նրանց մանդատն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվելու», – նշել է նա, հիշեցնելով՝ եռակողմ հայտարարության պայմանների համաձայն՝ եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ տեղեկատվություն չի տրամադրում, խաղաղապահների գործունեությունը պետք է երկարաձգվի հաջորդ հինգ տարով: |factor.am|

  • Նիկոլ Փաշինյանը գնացել է Թալինի Սբ․ Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու Տեր Թադեի ձ…

    ⛪️ Նիկոլ Փաշինյանը գնացել է Թալինի Սբ․ Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու Տեր Թադեի ձեռամբ մատուցվող պատարագին։
    📌 Հիշեցնենք, ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը Sputnik Armenia-ին փոխանցել էր, որ Տեր Թադեի հարցն ընդգրկվել է Մայր Աթոռի կարգապահական հարցերով հանձնախմբի օրակարգում։

  • 2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրական համակարգին կմիանան ամսական 20…

    ❗️2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրական համակարգին կմիանան ամսական 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Տարեկան փաթեթի արժեքը սահմանվել է 129․600 դրամ, իսկ վճարումները կկատարվեն ամսական կտրվածքով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
    📌 «2026թ.-ի վճարման բեռը մեղմելու համար պետությունը՝ 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`5500 դրամի փոխարեն`Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը: 2026թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 6000 դրամ:
    🔸 500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա` 7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 6500 դրամը փոխանցել առղջության ապահովագրությանը: 2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 4000 դրամ:
    📌 1մլն. դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա 2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով ետ ստանալ 4000 դրամ», — նշել է նախարարը գրառման մեջ։