Category: Infocom

  • Թրամփը Իրանի համար Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ է նշում Երևանի ժամանակ…

    Թրամփը Իրանի համար Հորմուզի նեղուցը բացելու վերջնաժամկետ է նշում Երևանի ժամանակով գիշերը ժամը 04։00-ն։
    🇵🇰 Պակիստանի վարչապետը խնդրել է Թրամփին երկարաձգել վերջնաժամկետը 2 շաբաթով, իսկ Իրանին՝ բացել Հորմուզի նեղուցը նույն ընթացքում։
    🇫🇷 Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը չի իրագործի Իրանի դեմ ուղղված իր սպառնալիքը, և որ Ֆրանսիան դեմ է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին։
    🇺🇳 ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը խորապես մտահոգված է հայտարարություններով և ընդգծել է, որ ոչ մի ռազմական նպատակ չի արդարացնում «խաղաղ բնակիչներին միտումնավոր տառապանք պատճառելը» կամ ենթակառուցվածքների կործանումը: |aljazeera.com|
    Թրամփը սպառնում է՝ «մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այս գիշեր՝ պայմանով, որ երբեք հետ չի բերվի»:

  • Սպիտակ տունը հերքել է, որ Ջեյ Դի Վենսի հայտարարություններում եղել է միջուկային …

    🇺🇸 Սպիտակ տունը հերքել է, որ Ջեյ Դի Վենսի հայտարարություններում եղել է միջուկային հարվածի ակնարկ։
    🔸 Նշվում է, որ նրա հայտարարությունը պատասխան է Քամալա Հարիսի քննադատությանը։ |azatutyun.am|
    🇺🇸 ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի «գործիքներ», որոնք դեռ չի կիրառել Իրանի դեմ։ 🗣 «Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ նախագահը կարող է որոշել կիրառել այդ միջոցները»,- նշել է նա: 🔸 Վենսը նշել է նաև, որ ԱՄՆ-ն հիմնականում հասել է իր ռազմական…

  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է առողջության համընդհանուր ապա…

    🔸 ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթը, ըստ որի՝
    📌 2027-ից համակարգում կներգրավվեն նաև հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող վարորդները։
    📌 Ընդլայնվել է շահառուների շրջանակը, իսկ համակարգում չներգրավված ընտանիքի անդամները կարող են վճարելով օգտվել ծառայություններից։
    📌 ԱՁ-ների ապահովագրավճարների վերջնաժամկետը տեղափոխվել է ապրիլի 20-ից հուլիսի 20։
    📌 Մինչև 2026-ը գործունեությունը կասեցրած ԱՁ-ները կազատվեն վճարումից, իսկ վճարածների համար նախատեսվում է գումարի վերադարձի կարգ։ |iravaban.net|

  • ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությունները: …

    ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությունները:
    🔸 Ընտրական օրենսգրքում հրատապ ընթացակարգով քննարկված և ընդունված փոփոխությունները սահմանում են՝
    📌 կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր.
    📌 կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ.
    📌 ԱԺ և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրագրում բացի քվեաթերթիկից առկա է ցանկացած այլ իր.
    📌 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփից ծրարը հանելիս և ծրարից քվեաթերթիկը հանելու ընթացքում ձեռքում այլ իր չպետք է ունենա։
    🗳 ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, առաջարկվում է 24-ժամյա ռեժիմով ընդունել մի շարք նախագծեր, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։ ‼️ Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել…

  • «Երկրամուտ»Մարդկությունը՝ մյուս կողմից: Առաջին լուսանկարը՝ Լուսնի հեռավոր կողմից…

    «Երկրամուտ»
    Մարդկությունը՝ մյուս կողմից: Առաջին լուսանկարը՝ Լուսնի հեռավոր կողմից, թե ինչպես է Երկիրը խորասուզվում լուսնային հորիզոնից այն կողմ։
    Լուսանկարը՝ NASA, 06.04.2026
    «Օրիոն» տիեզերանավը, որը «Արտեմիս 2» առաքելության շրջանակում չորս տիեզերագնացի տեղափոխեց ավելի հեռու, քան երբևէ եղել էին մարդիկ, ավարտել է Լուսնի շուրջ իր անցումը և այժմ վերադառնում է Երկիր։

  • Բուհերը մինչև 2029-30 ուսումնական տարին ընդունելությունը կիրականացնեն ներկայում…

    ‼️ Բուհերը մինչև 2029-30 ուսումնական տարին ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։
    📑 Այդ նպատակով 2025թ. ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և կգործարկվի ընդունելության նոր կարգը, որի պահանջն ամրագրված է նոր օրենքով։
    Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել և հավանության է արժանացել ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

  • ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ կալանավորված Դավիթ Մինասյանի կրթության հետ կապված …

    💬 ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ կալանավորված Դավիթ Մինասյանի կրթության հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ օրենսդրությունն ապահովում է, որ նման իրավիճակներում կրթության հարցը կարգավորվի, և այն պահից, երբ Դավիթի առողջական վիճակը թույլ կտա՝ այդ հարցը կկարգավորվի։
    Հարցին, թե պատրա՞ստ է երաշխավոր կանգնել, որ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց. «Մենք ստացել ենք դիմումը, և դիմումը սահմանված ընթացակարգով քննարկման փուլում է։ Այնպես որ, առաջիկայում կպատասխանեք, բնականաբար»:
    📌 Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանի մայրն էր նման խնդրանք-դիմում փոխանցել նախարարին։ |aravot.am|

  • Տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները պարտավոր կլինեն արհեստա…

    📺 Տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները պարտավոր կլինեն արհեստական բանականությամբ կամ այլ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված բովանդակությունը հեռարձակելիս այն համապատասխան ձևով մակնշել։
    Համապատասխան նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում:
    🔍 Վերահսկողությունը և մոնիթորինգը իրականացնելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, իսկ խախտումների պարագայում կկիրառվի տուգանք՝ 300 հազար դրամի չափով: |armenpress.am|

  • Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սկսված բոլոր աշխատանքները ավարտված …

    ‼️ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սկսված բոլոր աշխատանքները ավարտված են լինելու։
    🗣 Այս մասին լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
    💬 «Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչ վիճակում է այս պահին հուշահամալիրը, այն բաց է, որևէ օր չի փակվել, կարող եք հիմա էլ այցելել և տեսնել, որ ավարտական փուլում ենք և առաջիկայում նաև տարածքի բարեկարգման հետ կապված հարցերը կավարտենք, և պատրաստ կլինենք ավելի քան»,- նշեց նա։ |news.am|

  • Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին …

    Ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին 66 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
    📌 Նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա 3 ժամ անց:
    առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։