Category: Infocom

  • 2023 թվականին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը գործողության մաս…

    🇷🇺🇦🇿 2023 թվականին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը գործողության մասին տեղեկացվել էր դրա մեկնարկից 10-15 րոպե առաջ, այս մասին Հանրային հեռուստատեսությանը (ITV) տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
    📌 Նախարարը նշել է, որ խաղաղապահները տեղեկացվել են վտանգի մասին և նրանց խորհուրդ է տրվել տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր կամ զորանոցներ: Բայրամովն ընդգծել է, որ Ղարաբաղից հայերի հեռանալուց հետո հարց է ծագել այնտեղ խաղաղապահների ներկայության նպատակահարմարության մասին:
    🗣 « Չնայած նրան, որ ռուս խաղաղապահներ Ադրբեջանում այլևս չկային, զուտ իրավական տեսանկյունից, որպեսզի հետո ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան, մենք այս տարվա ապրիլի 30-ին պաշտոնական նոտա հղեցինք ռուսական կողմին և ամբողջությամբ նկարագրեցինք իրավիճակը։ Մենք հայտարարել ենք, որ նրանց մանդատն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվելու», – նշել է նա, հիշեցնելով՝ եռակողմ հայտարարության պայմանների համաձայն՝ եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ տեղեկատվություն չի տրամադրում, խաղաղապահների գործունեությունը պետք է երկարաձգվի հաջորդ հինգ տարով: |factor.am|

  • Նիկոլ Փաշինյանը գնացել է Թալինի Սբ․ Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու Տեր Թադեի ձ…

    ⛪️ Նիկոլ Փաշինյանը գնացել է Թալինի Սբ․ Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու Տեր Թադեի ձեռամբ մատուցվող պատարագին։
    📌 Հիշեցնենք, ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը Sputnik Armenia-ին փոխանցել էր, որ Տեր Թադեի հարցն ընդգրկվել է Մայր Աթոռի կարգապահական հարցերով հանձնախմբի օրակարգում։

  • 2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրական համակարգին կմիանան ամսական 20…

    ❗️2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրական համակարգին կմիանան ամսական 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Տարեկան փաթեթի արժեքը սահմանվել է 129․600 դրամ, իսկ վճարումները կկատարվեն ամսական կտրվածքով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
    📌 «2026թ.-ի վճարման բեռը մեղմելու համար պետությունը՝ 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`5500 դրամի փոխարեն`Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը: 2026թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 6000 դրամ:
    🔸 500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա` 7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 6500 դրամը փոխանցել առղջության ապահովագրությանը: 2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 4000 դրամ:
    📌 1մլն. դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա 2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով ետ ստանալ 4000 դրամ», — նշել է նախարարը գրառման մեջ։

  • Թուրքիայի դատախազությունը 37 անձի, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյ…

    🇹🇷🇮🇱 Թուրքիայի դատախազությունը 37 անձի, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի նկատմամբ տվել է ձերբակալման օրդեր ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։
    📌 Նշվում է, որ Իսրայելի քաղաքական և ռազմական ղեկավարության ներկայացուցիչները մեղադրվում են Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարման խոչընդոտման մեջ, ինչն, ըստ դատարանի, կարող է համապատասխանել ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների հատկանիշներին։ |armenpress.am|

  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը երկու հիմնակ…

    ❗️ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը երկու հիմնական պատճառ ուներ․ 🗣 «44-օրյա պատերազմի առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը, երկրորդ՝ բանակցողները ինչ որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին…

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան, ինչպես հաղորդվում է՝ …

    🇹🇷🇦🇿 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան, ինչպես հաղորդվում է՝ մասնակցելու «նոյեմբերի 8-ին՝ հաղթանակի օրվան նվիրված Բաքվում կայանալիք միջոցառմանը»։
    📌 Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ «այսօր Ադրբեջանում տոնական միջոցառումներ ու Հաղթանակի շքերթ կանցկացվի»։ Դրանց նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կմասնակցի։
    🔸 Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ |azatutyun.am|

  • Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին…

    📌 Հանցավոր կազմակերպության անդամների կողմից 2008-2014 թվականներին Երևան համայնքին պատկանող հողատարածքները հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ:

  • Քերոբյանին կալանավորելու միջնորդություն կա: «Ազատությանը» փոխանցել է Քերոբյանի …

    💬 Քերոբյանին կալանավորելու միջնորդություն կա: «Ազատությանը» փոխանցել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը՝ հավելելով, որ էկոնոմիկայի նախկին նախարարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: 🔸 Նախկին նախարար Վահան Քերոբյանին կոնկրետ մեղսագրվում է հանցավոր…

  • Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014թթ. կատարված կոռուպցիոն դ…

    Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014թթ. կատարված կոռուպցիոն դեպք, բացահայտվել է նաև կազմակերպության մեջ ներառված անձանց շրջանակը. ՔԿ

  • Team-ի 5G-ն արդեն ամբողջությամբ հասանելի է Գյումրիում և ՎանաձորումTeam Telecom A…

    Team-ի 5G-ն արդեն ամբողջությամբ հասանելի է Գյումրիում և Վանաձորում
    Team Telecom Armenia-ի 5G ցանցը գործարկվել է Գյումրիում և Վանաձորում: Նորագույն սերնդի այս տեխնոլոգիայի շնորհիվ ևս երկու քաղաքների բնակիչներ օգտվում են բոլոր ժամանակակից թվային հարթակներից ու ծառայություններից ավելի բարձր արագությամբ և հուսալիությամբ։ Team-ի բջջային ցանցերի արդիականացման լայնամասշտաբ աշխատանքները Երևանում ու մարզերում շարունակվում են:
    🔗 Կարդալ ավելին
    #վճարովի_բովանդակություն

    Team-ի 5G-ն հասանելի է Գյումրիում և Վանաձորում

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.