Category: Infocom

  • Դատախազությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Մանվել Գրիգորյանի դատավոր…

    👩‍⚖️ Դատախազությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր` Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:
    ⚖️ ԲԴԽ-ի մեկ այլ որոշմամբ էլ՝ դատավորի լիազորությունները կասեցվել են: |factor.am|

  • Ձերբակալվել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը: Տեղեկությունը «Ազա…

    👮 Ձերբակալվել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:
    🗣 Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել է նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը:
    📌 Ավետիք Քերոբյանը պնդում է, որ տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ: Այժմ փորձում են հասկանալ իրավապահ մարմինների գործողությունների պատճառը:

  • TRIPP նախագիծը կնպաստի Կենտրոնական Ասիայի երկրների առևտրի աշխուժացմանը, կօգնի տ…

    🇺🇸🗣 TRIPP նախագիծը կնպաստի Կենտրոնական Ասիայի երկրների առևտրի աշխուժացմանը, կօգնի տարածաշրջանի ժողովուրդներին. Թրամփ
    💬 «Այս պատմական համաձայնագիրը ներառում է նաև նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Դա հրաշալի է։ Նրանք՝ Ադրբեջանը և Հայաստանը, այն անվանեցին իմ անունով և ես գնահատում եմ դա։ Այն իսկապես մեծ համաձայնագիր է, նոր երթուղի միջազգային խաղաղության համար։ Սա ճանապարհ է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով, որը կաշխուժացնի առևտուրը Կասպից ծովի մյուս կողմում և կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: |1lurer.am|

  • ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրությունում «սկզբունքային փ…

    📄 ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրությունում «սկզբունքային փոփոխությունների» մասին.
    🔸 «Որոշում ունենք նաև ինչ-որ առումով փոխել ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվել կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից և դա թողնել երկրորդ ընտրություններին (…): Խոսքն այս դեպքում երկրորդ փուլի մասին չէ, այլ երկրորդ ընտրությունների:
    🔸 Խնդիր ունենք մի շարք ոլորտներում ուժեղացնել Ազգային ժողովի լիազորությունները: Որոշում է կայացվել Կառավարության անդամների և՛ ընտրության, և՛ անվստահություն հայտնելու գործընթացում ԱԺ մշտական հանձնաժողովներին տալ դերակատարում։ 
    🔸 Որոշում է կայացվել ընդունել կարգավորում նաև Ազգային ժողովի ինքնալուծարման վերաբերյալ»,- Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցին ասել է Գալյանը: |armenpress.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց: Այդ մասին դատարանի բակում լրագրողներին …

    👨‍⚖️ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց: Այդ մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

  • Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում տեղի է ունեցել «Վերադարձ դեպի Ար…

    📣🇦🇿 Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում տեղի է ունեցել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով քննարկում։
    🗣 Ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովը հայտարարել է, թե «ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան մարդու հիմնարար իրավունքների հարց է, և իրենք պետք է առավել ակտիվ աշխատեն այս ուղղությամբ»։
    📌 Ադրբեջանի «Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության» տնօրեն Այգուն Ալիևան էլ հայտարարել է, որ այս տարի պաշտոնական Բաքուն ռեկորդային՝ 51 նախագիծ է ֆինանսավորել «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատող ՀԿ-ների նախագծերը տարեցտարի աճում են, և 2026-ին էլ այս թեման կլինի դրամաշնորհային մրցույթների առաջնահերթություններից մեկը։ |azatutyun.am|

  • Դատարանը 3 ամսով երկարաձգեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգս…

    ⚖️ Դատարանը 3 ամսով երկարաձգեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը։ Եւս 3 ամսով երկարաձգվեց Արման Իսրայելյանի, Վահագն Չախալյանի կալանք խափանման միջոցը։ 📌 Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով:…

  • Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջ…

    🇦🇿 Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական բանակը համապատասխանեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, և այս հարցում սերտորեն համագործակցում է թուրքական բանակի հետ։
    📌 Ադրբեջանական կողմի հայտարարության համաձայն՝ քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։ ՆԱՏՕ-ի պատվիրակության անդաները շնորհավորել են Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների համար։ |armenpress.am|

  • «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վ…

    ⚖️ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Քննչական կոմիտեից չեն հերքել տեղեկությունը։

    📌 Միաժամանակ, թե ինչ քրեական վարույթի շրջանակում է հարուցվել քրեական հետապնդումը եւ հայտարարվել հետախուզում, քննչական կոմիտեից առաջարկել են գրավոր հարցում ուղարկել։

  • Հրդեհը այս պահին մեկուսացված է, բաց կրակ չկա: Հրդեհի տարածումը կանխվել է:…

    Հրդեհը այս պահին մեկուսացված է, բաց կրակ չկա: Հրդեհի տարածումը կանխվել է: