Category: Infocom

  • ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նպատակահարմար է համարել միջուկային փ…

    🇷🇺 ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նպատակահարմար է համարել միջուկային փորձարկումների վերսկսման նախապատրաստական ​​անհապաղ աշխատանքները սկսելը։
    📌 Նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգները հոկտեմբերին անցկացրել է «Գլոբալ տենդեր 2025» զորավարժությունները, որոնք ներառում էին Ռուսաստանի դեմ կանխարգելիչ միջուկային հարվածի փորձարկումներ: 
    🗣 Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ հարց է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային փորձարկումների վերսկսման մասին հայտարարությունները:  Նա հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ պայմանագրի կողմերը որոշեն դրանք անցկացնել: 
    🇺🇸 Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները: Նա իր որոշումը հիմնավորել է՝ մեջբերելով այլ երկրների, որոնք, ենթադրաբար, նույնն են անում: |armenpress.am|

  • Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի Կիպրոսի Հանրապետությունում սահմանվո…

    ❗️Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի Կիպրոսի Հանրապետությունում սահմանվում է ՀՀ դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք:

  • Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից մինչև «Սասունցի Դավիթ» կայարան ընկած հատ…

    🚇 Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից մինչև «Սասունցի Դավիթ» կայարան ընկած հատվածում հոսանքի անկում է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեխնիկական խնդիր է առաջացել։

    🗣 Վերականգման աշխատանքներ են ընթանում, ինչից հետո ամեն ինչ իր հունի մեջ կընկնի։ Այս պահին մեկ գծով ենք աշխատում։
    [Երևանի մետրոպոլիտեն] |news.am|

  • Հանդիպում են ունեցել ՀՀ և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարներ Արմեն Գրիգորյան…

    🇦🇲🇷🇺 Հանդիպում են ունեցել ՀՀ և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն:
    🔸 Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Գրիգորյանը Շոյգուին վստահեցրել է, որ «պատրաստ է մանրամասներ հայտնել» տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Շոյգուն իր խոսքում նշել է, որ Կովկասում տիրող իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում:
    📌 Նշենք, որ Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպում։ Հանդիպման շրջանակներում Շոյգուն մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։|civilnet.am|

  • Հայաստանին է փոխանցվել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. …

    🇦🇲🇪🇺 Հայաստանին է փոխանցվել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. ՆԳՆ
    🔸 Հանդիպում են ունեցել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, որը Հայաստանում է՝ փոխանցելու վերոնշյալ ծրագիրը:
    🔸 ՆԳՆ փոխանցմամբ՝ ԵՄ պաշտոնյան բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը և շնորհակալություն հայտնել գործընթացի արդյունավետ համակարգման համար։

  • Դեկոկրատ Զոհրան Մամդանին ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետ: Նա հարավասիական ծագմամ…

    🇺🇸🗳 Դեկոկրատ Զոհրան Մամդանին ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետ: Նա հարավասիական ծագմամբ և մուսուլման առաջին քաղաքապետն է, ինչպես նաև ամենաերիտասարդը վերջին մեկ դարի ընթացքում, որ ընտրվել է այս պաշտոնում:
    📊 Մամդանին ընտրություններում հաղթել է Նյու Յորքի նախկին նահանգապետ, անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյին և հանրապետական ​​Քուրթիս Սլիվային։
    💬 Մամդանին նաև ասել է, որ դիմակայելու է նախագահ Թրամփին, որը հաճախ է քննադատել Մամդանիին՝ նրան բնութագրելով որպես կոմունիստ: ԱՄՆ նախագահը նաև բազմիցս սպառնացել է կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե Մամդանին հաղթի ընտրություններում։ |npr.org|

  • Թուրքիան Եվրամիության հիմնական գործընկեր է և անդամակցության թեկնածու երկիր։ Այս…

    🇹🇷🇪🇺 Թուրքիան Եվրամիության հիմնական գործընկեր է և անդամակցության թեկնածու երկիր։ Այս մասին ասվում է ԵՄ ընդլայնման քաղաքականության մասով 2025 թ.-ի Թուրքիայի վերաբերյալ զեկույցում։
    📌 Միաժամանակ, զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայ համայնքին։ […] Ատելության խոսքը և ատելության հանցագործությունները շարունակվել են, որոնց հիմնական թիրախներն են եղել սիրիացիները, հույները, հայերը, հրեաները և ալևիները։
    🗣 «Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներն արգելվել են 2025 թվականի ապրիլին։ Հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը ներգրավված պետական պաշտոնյաների վերաքննիչ դատավարության վերաբերյալ դատական գործն ավարտվել է 2025 թվականի փետրվարին, սակայն Դինքի ընտանիքը բողոքարկել է որոշումը՝ «անավարտ քննության և քրեական հետապնդման» հիմքով»,- ասվում է զեկույցում։ |factor.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի: Շատ եմ ափսոսում, որ առա…

    📣 Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի: Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում ու օգնել թիմակիցներիս: Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ և վստահ եմ` տղաներն ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով: (…)
    📍 Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը: Մեր թիմում ձևավորվել է առողջ ու միավորված միջավայր, որտեղ նման դժվարություններն անցնել ավելի հեշտ է
    [Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյան]

  • Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից՝ «Ավրորայի» 10-ամյակի կապակցությամբ․ «Ձեր…

    ❗️Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից՝ «Ավրորայի» 10-ամյակի կապակցությամբ․
    🗣 «Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։
    📌 […] Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին», — նշված է ուղերևձում։
    🔗 Կարդալ ավելին

  • Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվ…

    🤝 Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։
    🗣 Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։
    [ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյան]