Category: Infocom

  • Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերութ…

    Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։
    🔸 Ժամը 16.56-ին շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել նրան։
    📌 Աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
    [ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյան]

  • Դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից …

    ❗️Դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    🔸59 անշարժ գույք, որոնցից 15-ը գտնվում է Երևանում,
    🔸4 տրանսպորտային միջոց,
    🔸20 իրավաբանական անձանցում մասնակցություն,
    🔸շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 628 միլիոն 277 հազար դրամի չափով,
    🔸8 ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 միլիոն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի չափով, 687 միլիոն դրամի չափով և 3 միլիոն 117 հազար եվրոյի չափով,
    🔸Եվս 21 միլիարդ 202 միլիոն դրամ։
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • 2026-ի ծրագրում առանձին կետով անդրադարձ է կատարվում Հայաստանյայց Առաքելական Սու…

    ⛪️ 2026-ի ծրագրում առանձին կետով անդրադարձ է կատարվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դրա բարեփոխման օրակարգին։
    📌 Ծրագրում նշվում է, որ եկեղեցու գործունեության հետևանքով «հավատավոր հանրությունն օտարվել է», ինչպես նաև ներկայացվում է գնահատական, ըստ որի՝ «հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»։
    📌 Կուսակցությունն առաջարկում է ճանապարհային քարտեզ, որի առաջին կետն է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում)», որին պետք է հաջորդի նոր կանոնադրության ընդունումը և նոր Կաթողիկոսի ընտրությունը։ |civilnet.am|
    2026 vs 2021. ՔՊ-ի նախընտրական ծրագրերի տարբերությունները

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Վրաստանում է: Նա հանդիպում է ուն…

    🇬🇪🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով Վրաստանում է: Նա հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի և նախագահի հետ:
    🗣 Ալիևը նշել է, որ աշխատանքներ են տարվում տրանսպորտային միջանցքների ընդլայնման ուղղությամբ, հատկապես՝ Միջին միջանցքի համատեքստում:
    🇦🇲 Վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդեն ճեպազրույցի ժամանակ դարձյալ հայտարարել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և պատրաստ է ներդրում ունենալ անհրաժեշտության դեպքում։

  • Վրաստանից արտաքսվելուց մեկ օր անց ադրբեջանցի անկախ լրագրող Աֆգան Սադիգովը բերմա…

    🇬🇪🇦🇿 Վրաստանից արտաքսվելուց մեկ օր անց ադրբեջանցի անկախ լրագրող Աֆգան Սադիգովը բերման է ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այդ մասին հայտնել է Սադիգովի կինը:
    🔻 Սադիգովը ձերբակալվել էր անակնկալ ձևով դատավարությունից մի քանի ժամ առաջ՝ վրացական ոստիկանությանը համացանցում «վիրավորելու» համար։ Սա նշված է որպես նրա արտաքսման պաշտոնական պատճառ։
    🔻 Նրա արտաքսումից մի քանի օր առաջ հաղորդվում էր, որ Ադրբեջանը դադարեցրել է նրա դեմ հարուցված քրեական վարույթը։ Սակայն քննադատները ենթադրում են, որ սա կարող էր լինել ծուղակ նրան արտաքսելու համար, և հնարավոր է՝ Ադրբեջան տեղափոխվելուն պես նոր գործ հարուցվի։ |oc-media.org|
    🔗 Կարդալ ավելին

  • ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում՝ ասել է Բելառո…

    🇧🇾 ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում՝ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպմանը:
    🗣 «Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում»,- ասել է նա՝ նշելով՝ Հայաստանում բարդ իրավիճակ է այս առումով, հատկապես նախընտրական շրջանում: |azatutyun.am|

  • ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կրկին մերժել է դեռևս անցյալ տա…

    ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կրկին մերժել է դեռևս անցյալ տարի ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի հեղինակած գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը:
    🔸 Նախագծի քննարկումը նիստի վերջում որոշակի լարվածություն առաջացրեց Սարգսյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Վերջինս իշխող ուժի մյուս անդամների հետ դեմ արտահայտվեց նախագծին այն մտավախությամբ, թե դա կարող է հակառակ արդյունքը տալ, և ավելի շատ մարդիկ կսկսեն արդեն օրինական ճանապարհով խուսափել ծառայությունից։
    💬 Նիստի ավարտին նախագծի հեղինակը Քոչարյանին և նրա հետ համակարծիք հանձնաժողավականներին մեղադրեց, թե «թշնամուն անվճար օգնում են 30 տոկոսով կրճատել բանակի թիվը»։ |arm.sputniknews.ru|

  • Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության ղեկավար Մաջիդ Խադեմին: Տեղեկություն…

    🇮🇷 Սպանվել է ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության ղեկավար Մաջիդ Խադեմին:
    📣 Տեղեկությունը հայտնել են իրանական պետական լրատվամիջոցները՝ առանց լրացուցիչ մանրամասների: |azatutyun.am|

  • Ավինյանը պահանջում է, որ վարորդները մասնակցեն ուղեվարձի հավաքագրման գործընթացին…

    ‼️ Ավինյանը պահանջում է, որ վարորդները մասնակցեն ուղեվարձի հավաքագրման գործընթացին:
    🔸 «Վարորդների բացարձակապես չներգրավվածությունը հավաքագրման պրոցեսին անընդունելի է, մենք արդեն իսկ քննարկել ենք, ու ասել ենք, որ հավաքագրումից կախված են նաև արտաժամյայի վճարումները:
    🔸 Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսի չեն մասնակցում, մասնավորապես՝ հավաքագրման պրոցեսին չեն աջակցում: Սա իրենց մեղքը չի, սա ձեր («Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի՝ խմբ.) դրվածքն է, որը առաջին օրվանից ասել եմ, որ անընդունելի է: Մի ամիս հետո արդեն արդյունքները կհասկանանք՝ ինչ եք ստացել»,- հայտարարել է Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ: |news.am|

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ-ում Փաշինյան-Պուտին հանդիպմանը Արցախի հետ կապվա…

    🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ-ում Փաշինյան-Պուտին հանդիպմանը Արցախի հետ կապված հայտարարությունները, ինչպես նաև դրանից հետո ռուս պաշտոնյաների հրապարակային քննարկումները՝ նշելով, թե «դրանք վերաբերում են բացառապես Ադրբեջանի ներքին գործերին»:
    🇷🇺 Ադրբեջանը ՌԴ նախագահի վարչակազմին, ՌԴ կառավարությանը և ԱԳՆ-ին դիվանագիտական ուղիներով փոխանցել է այս առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումը՝ «Ղարաբաղի տարածաշրջանը քաղաքական շահարկումների համար օգտագործելու անթույլատրելիության, ինչպես նաև նման քննարկումները դադարեցնելու վերաբերյալ երկրի ակնկալիքների մասով»: |aravot.am|
    ❗️ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարության կողմից արված հայտարարություններից հետո, Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 🗣 «Կարծում եմ՝ նույնքան ակնհայտ…