Category: Infocom

  • Հանրապետական կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։ Այսօր կայացած հ…

    🔶 Հանրապետական կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։
    📌 Այսօր կայացած համագումարի ժամանակ Սարգսյանը ստացել է 438 կողմ, 3 դեմ ձայն։

  • Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է բանակցություններից Իրանի հրաժարվելո…

    🇮🇷 Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է բանակցություններից Իրանի հրաժարվելու մասին ԶԼՄ-ների պնդումները:
    🗣 «Ամերիկյան լրատվամիջոցները խեղաթյուրում են Իրանի դիրքորոշումը։ Մենք խորապես երախտապարտ ենք Պակիստանին՝ իր ջանքերի համար և երբեք չենք հրաժարվել Իսլամաբադ մեկնելուց։
    🔸 Մեզ մտահոգում են պարտադրված ապօրինի պատերազմի վերջնական և տևական դադարեցման պայմանները»,- գրել է դիվանագետը X-ի իր էջում: |1lurer.am|

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջ…

    🇹🇷🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու։
    🗣 «Մենք աշխատում ենք մեր գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ», – ասել է Ուկրաինայի նախագահը:
    📌 Նշենք, որ այս այցը տեղի է ունենում Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև զրույցից մեկ օր անց: |azatutyun.am|

  • Ադրբեջանը Հայաստանից փայլաթիթեղ ներկրելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնել…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանը Հայաստանից փայլաթիթեղ ներկրելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    🗣 «Կոնկրետ փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին, և մեր արտադրողը տվել է։ Այսինքն՝ ասել են՝ այսինչ հաստության փայլաթիթեղը մեզ հետաքրքրում է, կարո՞ղ եք ասել՝ ինչ ծավալով, ինչ ժամանակում և ինչ գին կարող եք տալ։ Մեր արտադրողը ծավալը, գինը տվել է, դեռ պատասխան չենք ստացել»,- նշել է Պապոյանը |news.am|

  • ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտի ընդդիմադիր …

    🗳 ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտի ընդդիմադիր դաշտը։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
    🗣 «Մեր ընտրողների ձայները չեն կորելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին»,- ասել է նա։
    📌 Նա առաջարկել է, որ ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական ցուցակների առաջին երեք տասնյակում գտնվողները իշխանությունների հետ չհամագործացկելու, ընդդիմադիր դաշտը չլքելու բարոյական պարտավորություն վերցնեն՝ ստորագրելով հուշագիր և փաստացի համադրելով քաղաքական ու անձնական դիրքորոշումները։
    🗳 ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց՝ չեն մասնակցելու ընտրություններին։ 📌 Հարցին՝ այդ դեպքում ո՞ր ուժին եք սատարելու՝ Սամվել Կարապետյանի՞ն, թե՞ Արման Թաթոյանին՝ նախագահ Սարգսյանը հորդորեց սպասել։ 🔸 Նա ասաց, որ ՀՀԿ-ն աջակցում է բոլոր ընդդիմադիր…

  • ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց՝ չեն մասնակցելու ընտրությո…

    🗳 ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց՝ չեն մասնակցելու ընտրություններին։
    📌 Հարցին՝ այդ դեպքում ո՞ր ուժին եք սատարելու՝ Սամվել Կարապետյանի՞ն, թե՞ Արման Թաթոյանին՝ նախագահ Սարգսյանը հորդորեց սպասել։
    🔸 Նա ասաց, որ ՀՀԿ-ն աջակցում է բոլոր ընդդիմադիր ուժերին |aysor.am|

  • Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հ…

    🇦🇲🇮🇳 Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար։ Այդ մասին նա գրառում է արել X-ում։ |armenpress.am|

  • Ադրբեջանն այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Իրան, հա…

    🇮🇷🇦🇿 Ադրբեջանն այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Իրան, հաղորդում է ադրբեջանական APA-ն:
    📌 Օգնություն ուղարկելու որոշումը կայացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև հեռախոսազրույցից հետո։
    🔶 Ընդհանուր 200 տոննա քաշով մարդասիրական բեռը ներառում է սննդամթերք, դեղորայք և բժշկական պարագաներ: |azatutyun.am|
    🇮🇷🇦🇿 Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Իրանին ցուցաբերած մարդասիրական օգնության համար։ 🔸 Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու…

  • Իրանի և Պարսից ծոցի երկնքում խոցվել են երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, եր…

    🇮🇷🇺🇸 Իրանի և Պարսից ծոցի երկնքում խոցվել են երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռներ, երկու օդաչու փրկվել է, իսկ երրորդը դեռևս անհետ կորած է և որոնվում է Թեհրանի ուժերի կողմից։
    ✈️ Հաղորդվում է, որ խոցվել է ամերիկյան F-15E ինքնաթիռն ու A-10 կործանիչը:
    📌 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոցումը չի ազդի Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների վրա։ |azatutyun.am|

  • Երեւանի ջրամբարներից մեկում երկու քաղաքացի ջրահեղձ է եղել. ՆԳՆ փրկարար ծառայութ…

    ❗️ Երեւանի ջրամբարներից մեկում երկու քաղաքացի ջրահեղձ է եղել. ՆԳՆ փրկարար ծառայություն
    🗣️ «Ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով։
    ◼️ Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները», — հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։