Category: Infocom

  • Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գ…

    Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։
    Լուսանկարները՝ Էրիկ Գրիգորյանի, hetq.am / Մարտակերտի Մատաղիս և Թալիշ գյուղեր
  • Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Պուտինի պնդման, նշել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբ…

    🗣 Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Պուտինի պնդման, նշել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ-ն այդ մասին արդեն հրապարակային հայտարարել էր․
    🔸 «Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է, և Դուք հիշում եք՝ մենք այդ մասին բազմիցս խոսել ենք»,- նշել է Փաշինյանը։
    ❗️ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարության կողմից արված հայտարարություններից հետո, Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ 🗣 «Կարծում եմ՝ նույնքան ակնհայտ…

  • ՆԺԱՐ սահմանադրական շարժումը եւ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը միավորվում են՝ …

    🗳 ՆԺԱՐ սահմանադրական շարժումը եւ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը միավորվում են՝ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
    📌 Այս մասին տեղեկանում ենք ՆԺԱՐ շարժման անդամ Նինա Կարապետյանցի գրառումից։

  • Ապրիլի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում դատական նիստի ժամանակ ծեծկռտուք…

    ❗️Ապրիլի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև։
    👮 ՆԳՆ-ից հայտնել են, որ ոստիկանության ծառայողները կանխել են միջադեպը, 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ |iravaban.net|

  • 2022 թվականին ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է աշխատեցին, բայց չաշխատեցին, ՌԴ նախագահ…

    🔸 2022 թվականին ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է աշխատեցին, բայց չաշխատեցին, ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    🗣 «Մենք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, որովհետև մենք 2022-ին ունեցել ենք կոնկրետ իրավիճակ, իմ կարծիքով՝ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին»,– ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սա բերեց այն իրավիճակին, որը հիմա կա ՀԱՊԿ-ի հետ կապված:
    📌 «Մենք հիմա չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով, քանի որ ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել՝ չնայած համաձայնագրով ունեցած պարտավորություններին»,- նշել է Փաշինյանը։ |azatutyun.am|

  • Պուտինի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ «Երևանը որո…

    ❗️Պուտինի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ «Երևանը որոշել է չշարունակել ղարաբաղյան շարժումը»։
    🗣 Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «փոխադարձաբար ընդունել են, որ անկախ Հայաստանը 100 տոկոսով նույնական է Խորհրդային Հայաստանին», իսկ անկախ Ադրբեջանը՝ Խորհրդային Ադրբեջանին։
    🔸 «Մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունն ու ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռակագրի հիման վրա»,- ասել է Հայաստանի վարչապետը։ |civilnet.am|

  • Հայաստանի անդամակցությունը միաժամանակ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Ե…

    🇷🇺🇪🇺 Հայաստանի անդամակցությունը միաժամանակ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը (ԵՄ) պարզապես անհնար է, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
    🔸 Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ թեեւ հասկանում է միաժամանակ երկու միություններին անդամակցելու անհամատեղելիությունը, սակայն այս պահին առկա երկու օրակարգերն էլ համատեղելի են․
    🗣 «Այն օրակարգերը, որ մենք ունենք, ամեն դեպքում այս պահին դրանք համատեղելի են, դա փաստ է։ Ու քանի դեռ կա հնարավորություն համատեղելու այդ օրակարգերը, մենք կհամատեղենք, իսկ երբ գործընթացները կզարգանան՝ հասնելով այն կետին, որտեղ պետք կլինի կայացնել որեւէ որոշում, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները կընդունեն այդ որոշումը։ Այդ համատեքստում ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել եւ չեն լինի հարցականի տակ»,- նշել է Փաշինյանը։

  • Հանրային ՀԸ տնօրենը պնդում է՝ որևէ ֆիլմ չի արգելվել, և խոսքը պայմանագրային պարտ…

    💬 Հանրային ՀԸ տնօրենը պնդում է՝ որևէ ֆիլմ չի արգելվել, և խոսքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու մասին է:
    🔻 «Պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ, և ֆիքսվել է եթերի օր, սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում: Չնայած դրան՝ որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ՝ Հանրայինի թույլտվության։

    🔻 Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել Հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։
    Այդ պատճառով Հանրայինը դիմել է դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Մովսիսյանը:
    Արգելվել է անկախության շարժման մասին ֆիլմի ցուցադրությունը:

  • Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշի…

    🇦🇲🇷🇺 Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։
    📹 Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել։
    🇦🇲🇷🇺 Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այսօր դեմ առ դեմ բանակցություններ կանցկացնեն․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով 🗣 «Այսօր կկայանան ռուս-հայկական բանակցություններ։ Այնուհետև երկու առաջնորդները կշարունակեն իրենց անձնական շփումը դեմ առ դեմ…

  • Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց․ Sputnik Արմենիային հայտնել է …

    🏥 Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց․ Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը
    🗣 «Դավիթը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է։ Երեխային ծանր վիճակում շտապօգնությունով տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն, հիմա փաստաբաններով գնում ենք այնտեղ։ Այս երեխայի համար գիտակցության ամեն կորուստը մահ կարող է արժենալ։ Նա ունի չբացահայտված ալերգիա, նույնիսկ վալերիանկայից կարող է մահանալ։ Մենք հիմա նույնիսկ չգիտենք` այդ մասին վկայող թղթերը նրանց մոտ է»,– ասել է փաստաբանը։ |arm.sputniknews.ru|
    18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։