Category: Infocom

  • Հայաստանին է փոխանցվել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. …

    🇦🇲🇪🇺 Հայաստանին է փոխանցվել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. ՆԳՆ
    🔸 Հանդիպում են ունեցել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, որը Հայաստանում է՝ փոխանցելու վերոնշյալ ծրագիրը:
    🔸 ՆԳՆ փոխանցմամբ՝ ԵՄ պաշտոնյան բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը և շնորհակալություն հայտնել գործընթացի արդյունավետ համակարգման համար։

  • Դեկոկրատ Զոհրան Մամդանին ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետ: Նա հարավասիական ծագմամ…

    🇺🇸🗳 Դեկոկրատ Զոհրան Մամդանին ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետ: Նա հարավասիական ծագմամբ և մուսուլման առաջին քաղաքապետն է, ինչպես նաև ամենաերիտասարդը վերջին մեկ դարի ընթացքում, որ ընտրվել է այս պաշտոնում:
    📊 Մամդանին ընտրություններում հաղթել է Նյու Յորքի նախկին նահանգապետ, անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյին և հանրապետական ​​Քուրթիս Սլիվային։
    💬 Մամդանին նաև ասել է, որ դիմակայելու է նախագահ Թրամփին, որը հաճախ է քննադատել Մամդանիին՝ նրան բնութագրելով որպես կոմունիստ: ԱՄՆ նախագահը նաև բազմիցս սպառնացել է կրճատել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը, եթե Մամդանին հաղթի ընտրություններում։ |npr.org|

  • Թուրքիան Եվրամիության հիմնական գործընկեր է և անդամակցության թեկնածու երկիր։ Այս…

    🇹🇷🇪🇺 Թուրքիան Եվրամիության հիմնական գործընկեր է և անդամակցության թեկնածու երկիր։ Այս մասին ասվում է ԵՄ ընդլայնման քաղաքականության մասով 2025 թ.-ի Թուրքիայի վերաբերյալ զեկույցում։
    📌 Միաժամանակ, զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայ համայնքին։ […] Ատելության խոսքը և ատելության հանցագործությունները շարունակվել են, որոնց հիմնական թիրախներն են եղել սիրիացիները, հույները, հայերը, հրեաները և ալևիները։
    🗣 «Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներն արգելվել են 2025 թվականի ապրիլին։ Հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը ներգրավված պետական պաշտոնյաների վերաքննիչ դատավարության վերաբերյալ դատական գործն ավարտվել է 2025 թվականի փետրվարին, սակայն Դինքի ընտանիքը բողոքարկել է որոշումը՝ «անավարտ քննության և քրեական հետապնդման» հիմքով»,- ասվում է զեկույցում։ |factor.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի: Շատ եմ ափսոսում, որ առա…

    📣 Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի: Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում ու օգնել թիմակիցներիս: Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ և վստահ եմ` տղաներն ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով: (…)
    📍 Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը: Մեր թիմում ձևավորվել է առողջ ու միավորված միջավայր, որտեղ նման դժվարություններն անցնել ավելի հեշտ է
    [Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյան]

  • Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից՝ «Ավրորայի» 10-ամյակի կապակցությամբ․ «Ձեր…

    ❗️Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից՝ «Ավրորայի» 10-ամյակի կապակցությամբ․
    🗣 «Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։
    📌 […] Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին», — նշված է ուղերևձում։
    🔗 Կարդալ ավելին

  • Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվ…

    🤝 Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։
    🗣 Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։
    [ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյան]

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Կուբաթլուի զորամասի հրամանատարի տեղակալ Հայկ Վանյանի …

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Կուբաթլուի զորամասի հրամանատարի տեղակալ Հայկ Վանյանի խոսքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 5-ին հակառակորդը կարողացել է ճեղքել Ջրականի շրջանում իրենց պաշտպանության ներքո գտնվող բնագիծն ու իրենց գցել շրջափակման մեջ, քանի որ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն իր զորքով ինքնագլուխ նահանջել է։
    🔸 Ըստ քրեական գործի` Գաբրիելյանն այդ նահանջը իրականացրել է առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության, ինչի հետեւանքով յուրային զորքերն ընկել են շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ 
    🗣 Փոխգնդապետ Գաբրիելյանը, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ճիշտ հակառակն է տեղի ունեցել․ Վանյանի զորքը դեռ հոկտեմբերի 4-ի նահանջով է թուլացրել ճակատն ու իրեն մենակ թողել։
    📎 Կարդալ ավելին

    Վկան Հովիկ Գաբրիելյանի զորքին է մեղադրում բնագիծը թուլացնելու մեջ, Գաբրիելյանը՝ վկայի զորքին — Infocom

    44-օրյա պատերազմի ժամանակ Կուբաթլուի զորամասի հրամանատարի տեղակալ-թիկունքի պետ Հայկ Վանյանի խոսքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 5-ին հակառակորդը կարողացել է ճեղքել Ջրականի շրջանում իրենց պաշտպանության ներքո գտնվող բնագիծն ու իրենց գցել շրջափակման մեջ, քանի որ փոխգնդապետ…

  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությանը…

    ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությանը վերաբերող նախագիծը։ 🗣 «Փակել բառը տեղին չեմ համարում, եթե «Շողակաթ»-ը մնացած մուլիտիպլեքսում կազատվի սլոթ, «Շողակաթ»-ը ունի ենթակառուցվածքներ, ունի աշխատակազմ, ունի ֆինանսական…

  • Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձել է Եվրոպայի մի…

    🥈🏋️‍♂️ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:
    [Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա]

  • Փաշինյանի համար անսպասելի է եղել բեռների տարանցման բոլոր սահմանափակումների վերա…

    💬 Փաշինյանի համար անսպասելի է եղել բեռների տարանցման բոլոր սահմանափակումների վերացման մասին Ալիևի հայտարարությունը:
    🗣 «Այն հայտարարությունը, որ հնչեց Ղազախստանում, Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում, ըստ էության, մեզ համար անսպասելի էր, և սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն»,- ասաց Փաշինյանը։
    📌 Վարչապետը հայտնեց, որ այդ որոշումը նախապես այդ ծավալով Հայաստանի հետ քննարկված չի եղել, թեև կար ըմբռնում, համաձայնություն, որ մի գնացք կգա։ |civilnet.am|