Category: Infocom

  • Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարա…

    ‼️ Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը՝ դարձնելով Արհեստական բանականության նախարարություն:
    ℹ️ Ըստ հիմնավորման այդպիսով այն «համահունչ կդառնա նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը»։ |armenpress.am|

  • Իրանը մերժել է հակամարտության՝ ԱՄՆ առաջ քաշած կարգավորման պայմանները՝ դրանք որա…

    🇮🇷 Իրանը մերժել է հակամարտության՝ ԱՄՆ առաջ քաշած կարգավորման պայմանները՝ դրանք որակելով որպես «կապիտուլյացիայի» համարժեք, և հայտարարել է իր միջուկային օբյեկտները պաշտպանելու «լիակատար պատրաստության» մասին։
    🇺🇸 Թրամփը «միանգամայն անընդունելի» է անվանել իր առաջարկի վերաբերյալ Իրանի վերջին պատասխանը՝ նշելով, որ այն իրեն դուր չի գալիս։ |news.am|

  • Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի երրորդ օրն էր…

    🗳 Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի երրորդ օրն էր այսօր։
    🔸 Քաղաքական ուժերը օրն անցկացրին Երևանում և մարզերում, խոսեցին Հայաստանում առկա խնդիրներից և դրանց լուծումների իրենց տարբերակներից։
    📌 Կարդացեք՝ ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 3-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 3-րդ օրը — Infocom

    Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի երրորդ օրը քաղաքական ուժերն անցկացրին Երևանում և մարզերում։ Քաղաքական ուժերը քաղաքացիների հետ շփումների ընթացքում խոսեցին Հայաստանում առկա խնդիրներից և դրանց լուծումների իրենց տարբերակներից։…

  • Հայկական խաղողի սորտերի խայտաբղետ գենոմիկան․ հազարամյակների պատմություն խաղողի ո…

    Հայկական խաղողի սորտերի խայտաբղետ գենոմիկան․ հազարամյակների պատմություն խաղողի ողկույզներում | Հանրագիտ
    🍇 Գիտեի՞ք, որ խաղողի վազից կարելի է հազարամյակների պատմություն սովորել։
    🧬 Հայկական լեռնաշխարհում խաղողի տնայնացման արդյունքում վայրի ու ընտելացված սորտերը խայտաբղետ գենոմիկա են ձեռք բերել։
    🍇🍷 Օրինակ՝ Հայաստանի արևմուտքից արևելք շարժվելիս խաղողի ողկույզի գույնը փոխվում է՝ սպիտակից սև։
    👩‍🔬👨‍🔬 Կենսաինֆորմատիկայի և Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտների գիտնականները վերլուծել են հայկական խաղողի 164 սորտերի կենսագրությունը՝ փոքր աշխարհագրական տարածքում հայտնաբերելով գենետիկական մեծ բազմազանություն։
    🔗 Կարդալ ավելին

  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 10-ին այցելել է տնային կալանքի տակ գ…

    🔶 Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 10-ին այցելել է տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին։
    📌«Գարեգին Բ-ն վստահություն է հայտնել, որ «տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության»,- նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում։

  • ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է, թե շեմը հաղթահարած ուժերի միջև ինչ…

    🗳 ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է, թե շեմը հաղթահարած ուժերի միջև ինչպես է տեղի ունենում մանդատների բաշխումը՝ անդրադառնալով խոսույթին, որ այն կուսակցությունների ձայները, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, բաժանվում են շեմը հաղթահարածների միջև․
    🗣 «Այն կուսակցությունը, որ ստացել է չորս տոկոս և ավելի, մինչև երեք կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է ութ և ավելի տոկոս, և չորս և ավելի կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է 10 և ավելի տոկոս ձայն, նրանք համարվում են արգելապատնեշը հաղթահարած և մասնակցում են մանդատների բաշխմանը:
    🔸Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց կողմ ստացած ձայները, ոչ թե ամբողջի կողմ ստացած ձայները: Եվ 101 նվազագույն մանդատը բաշխվում է այս կուսակցությունների և դաշինքների միջև՝ հիմք ընդունելով նրանց ստացած կողմ ձայները՝ որպես հարյուր տոկոս»:
    📌 ««[Ձայների] փոշիացում» տերմինը պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից, որպեսզի դա մեզ չդեմոտիվացնի գնալու քվեարկության»,- ասել է նա։
    🔗 Կարդալ ավելին

  • Հայաստանն իրավունք ունի անցկացնել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագա…

    🇦🇲🇷🇺 Հայաստանն իրավունք ունի անցկացնել ցանկացած միջոցառում, այդ թվում՝ ԵՄ-ի հետ գագաթնաժողով։ Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցին և ելույթին Երևանում։
    🗣«Աննորմալ է միայն այն, որ Երևանում հարթակ են տրամադրել բացահայտ հակառուսական հայտարարությունների համար։ Սա չի համապատասխանում Երևանի հետ մեր հարաբերությունների ոգուն։
    📌 Իհարկե, հավանաբար, մենք այնուամենայնիվ որոշակի պարզաբանումներ ենք ակնկալում Երևանից»,- ասել է Պեսկովը։ |news.am|

  • «Մենք նպատակ չենք ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ նրանից խլել անկախությունը»,-…

    🇦🇿 🇦🇲 «Մենք նպատակ չենք ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ նրանից խլել անկախությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
    🗣 «Այսօր էլ ադրբեջանա-հայկական սահմանին, իբր հերթապահության կանգնած են եվրոպացի այսպես կոչված դիտորդները։
    📌Նրանք իրենց պահում են այնպես, կարծես մեզանից պաշտպանում են Հայաստանը։ Մեզանից Հայաստանը պաշտպանելու կարիք չկա։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում էինք»,- նշել է նա։ |factor.am|

  • Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները, հայտարարե…

    🇦🇲🇦🇿 Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
    🗣 «Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցելել է Հայաստան, և ստորագրվել են երեք փաստաթղթեր, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Մինչ այդ Ադրբեջանում տեղի է ունեցել հանդիպում՝ հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է»,- նշել է Բայրամովը։
    📌 Նախօրեին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հայտնել, որ Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ է համաձայնեցվել: |azatutyun.am|

  • Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք։ Ինչպես հայտնում է …

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք։
    🇷🇺 Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, միևնույն ժամանակ, Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով տարանցման ճանապարհով, ուղարկվել է 6 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ։ |1lurer.am|