Category: Infocom

  • Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից՝ «Ավրորայի» 10-ամյակի կապակցությամբ․ «Ձեր…

    ❗️Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից՝ «Ավրորայի» 10-ամյակի կապակցությամբ․
    🗣 «Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։
    📌 […] Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին», — նշված է ուղերևձում։
    🔗 Կարդալ ավելին

  • Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվ…

    🤝 Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիեին։
    🗣 Շուրջ մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման եւ Հայաստանում ներքաղաքական լարվածության մեղմացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետները։
    [ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյան]

  • 44-օրյա պատերազմի ժամանակ Կուբաթլուի զորամասի հրամանատարի տեղակալ Հայկ Վանյանի …

    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Կուբաթլուի զորամասի հրամանատարի տեղակալ Հայկ Վանյանի խոսքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 5-ին հակառակորդը կարողացել է ճեղքել Ջրականի շրջանում իրենց պաշտպանության ներքո գտնվող բնագիծն ու իրենց գցել շրջափակման մեջ, քանի որ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանն իր զորքով ինքնագլուխ նահանջել է։
    🔸 Ըստ քրեական գործի` Գաբրիելյանն այդ նահանջը իրականացրել է առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության, ինչի հետեւանքով յուրային զորքերն ընկել են շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ 
    🗣 Փոխգնդապետ Գաբրիելյանը, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ճիշտ հակառակն է տեղի ունեցել․ Վանյանի զորքը դեռ հոկտեմբերի 4-ի նահանջով է թուլացրել ճակատն ու իրեն մենակ թողել։
    📎 Կարդալ ավելին

    Վկան Հովիկ Գաբրիելյանի զորքին է մեղադրում բնագիծը թուլացնելու մեջ, Գաբրիելյանը՝ վկայի զորքին — Infocom

    44-օրյա պատերազմի ժամանակ Կուբաթլուի զորամասի հրամանատարի տեղակալ-թիկունքի պետ Հայկ Վանյանի խոսքով՝ 2020 թ․ հոկտեմբերի 5-ին հակառակորդը կարողացել է ճեղքել Ջրականի շրջանում իրենց պաշտպանության ներքո գտնվող բնագիծն ու իրենց գցել շրջափակման մեջ, քանի որ փոխգնդապետ…

  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությանը…

    ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Շողակաթ» հեռուստաընկերությանը վերաբերող նախագիծը։ 🗣 «Փակել բառը տեղին չեմ համարում, եթե «Շողակաթ»-ը մնացած մուլիտիպլեքսում կազատվի սլոթ, «Շողակաթ»-ը ունի ենթակառուցվածքներ, ունի աշխատակազմ, ունի ֆինանսական…

  • Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձել է Եվրոպայի մի…

    🥈🏋️‍♂️ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:
    [Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա]

  • Փաշինյանի համար անսպասելի է եղել բեռների տարանցման բոլոր սահմանափակումների վերա…

    💬 Փաշինյանի համար անսպասելի է եղել բեռների տարանցման բոլոր սահմանափակումների վերացման մասին Ալիևի հայտարարությունը:
    🗣 «Այն հայտարարությունը, որ հնչեց Ղազախստանում, Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում, ըստ էության, մեզ համար անսպասելի էր, և սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն»,- ասաց Փաշինյանը։
    📌 Վարչապետը հայտնեց, որ այդ որոշումը նախապես այդ ծավալով Հայաստանի հետ քննարկված չի եղել, թեև կար ըմբռնում, համաձայնություն, որ մի գնացք կգա։ |civilnet.am|

  • Գեղարքունիքում այսօր խնամակալության և հոգաբարձության մարմնի հրատապ նիստ է հրավի…

    ‼️ Գեղարքունիքում այսօր խնամակալության և հոգաբարձության մարմնի հրատապ նիստ է հրավիրվել. քննարկվելու են 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, այդ թվում՝ ծնողներին ծնողական իրավունքից զրկելու և երեխաների հետագա խնամքի հարցը։
    🗣 Այս մասին news.am-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

  • Նիկոլ Փաշինյանը կրկնեց ավելի վաղ արված հայտարարությունը, որ «Լեռնային Ղարաբաղից…

    💬 Նիկոլ Փաշինյանը կրկնեց ավելի վաղ արված հայտարարությունը, որ «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի օրակարգը համարում է վնասակար և վտանգավոր խաղաղության համար, որովհետև, իր խոսքով, դա նշանակում է հետ դառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին»:
    📌 Այս համատեքստում ՀՀ վարչապետ նշեց, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ապաշրջափակման վերաբերյալ խոսելիս ոմանք տեսակետներ են հնչեցնում, որ միմյանց սահմանային և մաքսային ծառայությունների հետ առնչվելիս կարող են հոգեբանական բարդություններ առաջանալ քաղաքացիների համար, իսկ հետո խոսում են փախստականների վերադարձի մասին. «5 րոպեանոց կոնտակտը համարում են պրոբլեմատիկ, խոսում Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից փախստականների մասին: Ուզում եմ ասել՝ այստեղ տրամաբանական խզում կա»:

  • OC Media-ի ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբե…

    OC Media-ի ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը
    📄 Փաստաթղթերը ցույց են տալիս, որ նախագահի վարչակազմն անմիջականորեն ֆինանսավորել ու վերահսկել է արշավը՝ կազմակերպելով համաժողովներ, վարձելով հաղորդակցության խորհրդատուների և պատրաստելով հաղորդագրություններ։
    🖇Ջանքերի կենտրոնում է եղել 2023 թ․ Բաքվում կայացած բարձր մակարդակի միջազգային համաժողովը՝ «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» խորագրով: Ադրբեջանի պետական ​​միջոցները՝ ավելի քան 109,000 մանաթ (65,000 դոլար), ներառել են հյուրանոցային կեցության, տեսաձայնային արտադրության, բրենդավորման և վերադարձին աջակցող բովանդակության տարածման համար թվային հարթակի ստեղծման հարցերը: Հյուրընկալվել են Եվրոպայից, Ասիայից և Մերձավոր Արևելքից առնվազն 34 օտարերկրյա մասնակիցներ։
    Չնայած այս ջանքերին՝ OC Media-ի կողմից հետագա վերլուծությունը որևէ հետևանք չի բացահայտել։ Տուն վերադառնալուց հետո քիչ մասնակիցներ են հրապարակավ հիշատակել համաժողովը կամ դրա թեմաները, և միջազգային լուսաբանումը շատ չի եղել։ Այնուամենայնիվ, Բաքվում պետական ​​լրատվամիջոցները մեջբերել են մասնակիցների մեծ մասին, որոնք աջակցել են ուղերձին։ |factor.am|

  • Հայաստանի ծանրամարտի կանանց թիմ անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է Եվրոպայի մինչև …

    🥇🏋🏼‍♀️ Հայաստանի ծանրամարտի կանանց թիմ անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր՝ նվաճելով հավաքականի 5-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում։
    Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայից։