Category: Infocom

  • ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչ…

    🗳 ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր։ Այս մասին ՍԴ-ում հայտարարեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
    🗣«Դա իրականացվել է թվով 2005 տեղամասում։ Նման պահանջ տեղամասային հանձնաժողովներին ներկայացված չի եղել, որ մուտքագրեին ու մեզ դրա վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեին։ Տեղամասերն իրենց գործառույթներն իրականացրել են օրենքի պահանջներին համապատասխան»,- նշել է նա։
    ⚖️ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։ 📌 Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա…

  • Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գոր…

    ⚖️ Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործին։
    📌 Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է տա նախաքննությունը։
    🗣 «Որևէ անձի նկատմամբ դեռևս հանրային քրեական հետապնդում չունենք»,- ասել է նա։ |factor.am|
    📌 Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված քաղաքացին։ Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ ինքնասպան եղածն Ա. Հ․-ն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: 🔹 Թեեւ նա ձերբակալվել է նախընտրական…

  • Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հ…

    ⚖️ Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանից՝ արդյո՞ք Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ արտահայտությունները, որոնք հրապարակվել են վարչապետի և իրավապահ մարմինների կողմից, կուսակցությունը հնարավորություն է ունեցել հավասարության պայմաններով հակադարձել։
    🗣 «Ո՛չ, որովհետև, ցավոք սրտի, Քննչական կոմիտեն իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ հանցագործություն»,-նշեց Օրբելյանը, ինչից հետո վերջինիս ընդհատեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը։
    📢 «Դուք չեք կարող այստեղ վիրավորել»,-նշեց Սաֆարյանը։ Օրբելյանը հակադարձեց․ «Տիկի՛ն Սաֆարյան, Դուք չեք կարող ինձ սահմանափակել, ես չեմ վիրավորում»։ |factor.am|
    ⚖️ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։ 📌 Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա…

  • Ֆրանսիայի Թոմբլեյն քաղաքում ավիավթարի հետևանքով 11 մարդ է մահացել, հայտնել են տ…

    🇫🇷 Ֆրանսիայի Թոմբլեյն քաղաքում ավիավթարի հետևանքով 11 մարդ է մահացել, հայտնել են տեղական իշխանությունները։
    ✈️ Վթարի ենթարկված ինքնաթիռը պարաշյուտիստների դպրոցի էր պատկանում։|azatutyun.am|

  • «Ինչպե՞ս կարող են միաժամանակ ճիշտ լինել երկու պնդումները, որ որոշ ուժերի ստացած…

    🔶 «Ինչպե՞ս կարող են միաժամանակ ճիշտ լինել երկու պնդումները, որ որոշ ուժերի ստացած քվեները ընտրակաշառքի արդյունք են, բայց ընտրությունների ընդհանուր արդյունքը լիարժեք արտացոլում է ժողովրդի ազատ և իրական կամքը»,- Սահմանադրական դատարանում ՔՊ ներկայացուցիչներին այս հարցն ուղղեց «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյանը։
    📌 Ի պատասխան ՔՊ ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ այդ խախտումները եղել են և պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականի, բայց ընտրական արդյունքների համատեքստում իրենք չեն կարող դրանց ազդեցությունը գնահատել․
    🗣 «Այն իրողությունը, որ կա այսօր, ցույց է տալիս, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը և իրացնել իր ընտրելու իրավունքը»,- նշել է Գալյանը։
    ⚖️ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։ 📌 Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա…

  • Ֆրանսիայում ռեկորդային շոգերի հետևանքով գրանցվել է 1000-ից ավելի մահ, հայտարարե…

    🇫🇷 Ֆրանսիայում ռեկորդային շոգերի հետևանքով գրանցվել է 1000-ից ավելի մահ, հայտարարել է հանրային առողջապահության գործակալությունը՝ նշելով, որ իրական թիվը կարող է ավելի շատ լինել։
    📌 Sante Publique-ը հայտնել է, որ մահացությունների մեծ մասը տարեց մարդկանց շրջանում է: |azatutyun.am|

  • Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահման…

    ⚖️ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։
    📌 Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։
    🔸 Դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ |factor.am|
    ⚖️ Սահմանադրական դատարանում (ՍԴ) շարունակվում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումների հիման վրա գործի քննությունը, որը վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփմանը: 🗳 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Սահմանադրական…

  • Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած նիստում քվեարկեց Հայոց ցեղասպանությ…

    🇮🇱 Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած նիստում քվեարկեց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
    🇮🇱 «Ես չեմ արգելափակել այն և միանշանակ կողմ եմ ճանաչմանը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երբ  Ynet Global-ի լրագրողը հարցրել է նրան Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին։ 📌 Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման…

  • Ռուսաստանից Ադրբեջանի տարանցմամբ դեպի Հայաստան մատակարարման հերթական խմբաքանակն …

    🇷🇺🇦🇿🇦🇲Ռուսաստանից Ադրբեջանի տարանցմամբ դեպի Հայաստան մատակարարման հերթական խմբաքանակն է փոխադրվել։
    📌 Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հայտնում է, որ հունիսի 28-ին Հայաստան է ուղարկվել 770 տոննա կշռով ցորենի 11 վագոն։

  • «Ես չեմ արգելափակել այն և միանշանակ կողմ եմ ճանաչմանը»,- հայտարարել է Իսրայելի …

    🇮🇱 «Ես չեմ արգելափակել այն և միանշանակ կողմ եմ ճանաչմանը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երբ  Ynet Global-ի լրագրողը հարցրել է նրան Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին։
    📌 Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձևը կքննարկվի կիրակի օրը կառավարության նիստին։