Category: Infocom

  • Դատավոր Սեդա Սաֆարյանը ՍԴ նիստում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին հարցրեց․…

    👩‍⚖️ Դատավոր Սեդա Սաֆարյանը ՍԴ նիստում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին հարցրեց․ «Խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից առաջ, նաև շատ ավելի առաջ, ՌԴ նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այս երեք ուժերին և չէին էլ թաքցնում դա, ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ ընտրությունների արդյունքների վրա՝ ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա, և ինչո՞ւ այս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից»։
    📣 ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պատասխանելով հորդորեց դադարեցնել երեք ուժերի նույնացման գործընթացը․ «Դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի՝ երրորդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո։ Հակառակ դեպքում, ես խնդրելու եմ քննարկել տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը այս նոր փաստերի լույսի ներքո»։
    🗣 «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը իր հերթին անդրադարձավ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հայտարարություններին՝ պնդելով, որ դրանք ևս կարող էին դիտարկվել որպես արտաքին քաղաքական աջակցություն։
    📌 «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց դիմումում նման ձևակերպում չկա և անհասկանալի է համարել քաղաքական ուժերի նույնացումը։
    💬 ԿԸՀ նախագահը «չգիտի»՝ ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4%-ի շեմը, եթե երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր չճանաչվեին: 🗣 «Ես չգիտեմ, որովհետև ես այդ երեք տեղամասերում պիտի ունենայի վավեր քվեարկության արդյունքներ: Խնդիրն այս է. երբ չունենք վավեր քվեարկության…

  • ԿԸՀ նախագահը «չգիտի»՝ ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4%-ի շեմը, եթե երեք ընտրատեղամասերում …

    💬 ԿԸՀ նախագահը «չգիտի»՝ ԲՀԿ-ն կհաղթահարե՞ր 4%-ի շեմը, եթե երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները պայմանականորեն անվավեր չճանաչվեին:
    🗣 «Ես չգիտեմ, որովհետև ես այդ երեք տեղամասերում պիտի ունենայի վավեր քվեարկության արդյունքներ: Խնդիրն այս է. երբ չունենք վավեր քվեարկության արդյունք, բոլոր տվյալները զրո են: Որպեսզի ունենանք որևէ կուսակցությանը տրված ձայն, պիտի ունենանք վավեր քվեարկություն: Երբ չունենք վավեր քվեարկություն, չունենք նաև ձայն, որը պիտի պայմանականորեն գումարենք և արդյունք ստանանք»,- ասաց Վահագն Հովակիմյանը՝ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին ի պատասխան:

  • ՆԳՆ-ն հայտնում է, որ Սուրենավանի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասնակից ավտոմե…

    ℹ️ ՆԳՆ-ն հայտնում է, որ Սուրենավանի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասնակից ավտոմեքենայում հայտնաբերվել է 4 քաղաքացու այրված դի:
    Գիշերը Սուրենավան բնակավայրի մոտակայքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և բռնկվել։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, որտեղ հայտնաբերվել է երեք քաղաքացու այրված դի։

  • Արդեն 4-րդ օրն է՝ ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմո…

    ⚖️ Արդեն 4-րդ օրն է՝ ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը: Այժմ դատավորներն իրենց հարցերն են ուղղում կողմերին:
    Դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։

  • Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից ար…

    🇹🇷 Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
    🔸 Թուրքիայի ԱԳՆ հայտարարում է՝ «իրավական և պատմական փաստերն արհամարհող այս չարակամ փորձը ի ցույց է դնում այն դժվար կացությունը, որում գտնվում են Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց դեմ ձերբակալման օրդերներ են արձակվել պաղեստինցիների դեմ հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հետաքննության համատեքստում»:
    🔸 Գերատեսչությունից ընդգծել են, որ Անկարան շարունակելու է պայքարել Նեթանյահուի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։ |azatutyun.am|
    Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած նիստում քվեարկեց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին։

  • #ԱԱ_2026 Առաջին անգամ փլեյ-օֆֆ փուլ դուրս եկած Կանադան հիմնական ժամանակին ավելա…

    🇨🇦🇿🇦 #ԱԱ_2026 Առաջին անգամ փլեյ-օֆֆ փուլ դուրս եկած Կանադան հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեում կարողացավ բացել հաշիվը և վերջնաարդյունքում 1-0 հաշվով հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետությանը։
    ⚽️ 1/8 փուլում կանադացիները կհանդիպեն Նիդերլանդներ-Մարոկկո խաղի հաղթողի հետ։
    Լուսանկարը՝ Bleacher Report

  • Եվրամիությունը 5 միլիոն եվրո է հատկացրել երկրաշարժից տուժած Վենեսուելային աջակց…

    🇪🇺🇻🇪 Եվրամիությունը 5 միլիոն եվրո է հատկացրել երկրաշարժից տուժած Վենեսուելային աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը Վենեսուելայի նախագահի դեսպան Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցից հետո։ |shantnews.am|
    🇻🇪 Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցեց 1400-ը, հայտնում է Reuters-ը: 📌 Նախօրեին երկրաշարժերից հետո ողջ մնացածներին որոնելու և փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Վենեսուելա է ժամանել 1600 օտարերկրյա փրկարար։…

  • ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչ…

    🗳 ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր։ Այս մասին ՍԴ-ում հայտարարեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
    🗣«Դա իրականացվել է թվով 2005 տեղամասում։ Նման պահանջ տեղամասային հանձնաժողովներին ներկայացված չի եղել, որ մուտքագրեին ու մեզ դրա վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեին։ Տեղամասերն իրենց գործառույթներն իրականացրել են օրենքի պահանջներին համապատասխան»,- նշել է նա։
    ⚖️ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։ 📌 Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա…

  • Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գոր…

    ⚖️ Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործին։
    📌 Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է տա նախաքննությունը։
    🗣 «Որևէ անձի նկատմամբ դեռևս հանրային քրեական հետապնդում չունենք»,- ասել է նա։ |factor.am|
    📌 Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված քաղաքացին։ Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ ինքնասպան եղածն Ա. Հ․-ն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: 🔹 Թեեւ նա ձերբակալվել է նախընտրական…

  • Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հ…

    ⚖️ Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանից՝ արդյո՞ք Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ արտահայտությունները, որոնք հրապարակվել են վարչապետի և իրավապահ մարմինների կողմից, կուսակցությունը հնարավորություն է ունեցել հավասարության պայմաններով հակադարձել։
    🗣 «Ո՛չ, որովհետև, ցավոք սրտի, Քննչական կոմիտեն իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ հանցագործություն»,-նշեց Օրբելյանը, ինչից հետո վերջինիս ընդհատեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը։
    📢 «Դուք չեք կարող այստեղ վիրավորել»,-նշեց Սաֆարյանը։ Օրբելյանը հակադարձեց․ «Տիկի՛ն Սաֆարյան, Դուք չեք կարող ինձ սահմանափակել, ես չեմ վիրավորում»։ |factor.am|
    ⚖️ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։ 📌 Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա…