Category: Infocom

  • Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնակա…

    🔸 Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ նորագույն անվտանգային պաշտպանիչներով և հատուկ մշակված դիզայնով։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը երեքշաբթի բանակցությու…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը երեքշաբթի բանակցություններ կանցկացնեն Կատարում։
    🗣 «Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը՝ Դոհայում»,- գրել է Թրամփը Truth Social-ում, բայց մանրամասներ չի հայտնել։
    📌 Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ երեքշաբթի Կատարում տեղի կունենան ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը կփորձեն ընդհանուր մեկնաբանության հասնել նախկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթների վերաբերյալ։ |1lurer.am|

  • Բջջային կապի հնարավորություն ունեցող յուրաքանչյուր սարք ունի նաև եզակի մի թիվ՝ …

    📱 Բջջային կապի հնարավորություն ունեցող յուրաքանչյուր սարք ունի նաև եզակի մի թիվ՝ բջջային հեռախոսի միջազգային նույնականացուցիչ (IMEI)։ Հայաստանի կառավարությունն օրերս հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ստեղծել տվյալների հսկայական բազա, որտեղ մարդու անձնական տվյալներն ու բջջային հեռախոսների IMEI կոդերը կգրվեն կողք կողքի։
    📍Այս համակարգի միջոցով պետությունը կարող է իմանալ, թե ով ինչ սարքով ու մոտավորապես որտեղ է միանում ցանցին։
    Ի՞նչ է IMEI կոդը, ինչի՞ համար է կառավարությունը ցանկանում ստեղծել նման բազա, ի՞նչ մտահոգություններ ունեն տեղեկատվության անվտանգության մասնագետները և ո՞ր երկրներն են կիրառում այս համակարգը․ կարդացե՛ք «Բջջային ու անձնական տվյալները՝ պետության ձեռքում․ ինչ է նախատեսում IMEI միասնական համակարգը» հոդվածում։
    📱 Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների հետևողականության համար, փորձագետը խնդիրներ է տեսնում։ 📌 Կառավարության հիմնավորման համաձայն՝ վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝…

    Բջջային ու անձնական տվյալները՝ պետության ձեռքում․ ինչ է նախատեսում IMEI միասնական համակարգը — Infocom

    Բջջային ու անձնական տվյալները՝ պետության ձեռքում․ ինչ է նախատեսում IMEI միասնական համակարգը Բջջային կապի հնարավորություն ունեցող յուրաքանչյուր սարք ունի

  • Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ, լրագրողների հետ զրու…

    🇦🇲🇷🇺 Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ, լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր հայտարարության մասին, որ ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում է ունենալու։
    📣🇷🇺 Պուտինի հետ պայմանավորվեցինք՝ ընտրություններից հետո կմեկնեմ նորից, հանդիպում կունենանք, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք․ Նիկոլ Փաշինյան 📌 Փաշինյանն նշել է, որ այս խոսակցությունը եղել է հունիսի 1-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգել էր իր ծննդյան…

  • Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն չարձագ…

    ❗️Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն չարձագանքելու հարցին։

    🗣 «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ Հայոց Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։
    🇮🇱 Իսրայելի կառավարությունը կիրակի օրը կայացած նիստում քվեարկեց Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։ 🗣 «Երբեք ուշ չէ ճիշտ քայլ անելու համար»,- ասել է բանաձևի հեղինակ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն…

  • ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը, հ…

    ❗️ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

  • Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԵՑ-ը հանրության գերակա շահ ճա…

    📣 Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԵՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
    🔸 Անդրադառնալով հոսանքազրկումներին` Պետրոսյանը նշել է, որ «վատթար և խեղված էներգամակարգ են ժառանգել»:
    🗣 «Մի կերպ սպասարկումն իրականացնում ենք, մինչև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն և էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակիորեն բարելավենք»,- ասել է նա։
    💡 Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ։ 📌 Նախագծում նշվում է․ 📄 «Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը…

  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան։  Տեղի…

    🇦🇲🇪🇺 Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան։
     
    📣 Տեղի է ունենալու Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
    [ՀՀ կառավարություն]
    ‼️ Փաշինյանը հաստատել է լուրերը, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջիկայում կայցելի Հայաստան։ 🗣 Նա նշել է, որ այցի օրակարգի կարևոր հարցերից մեկը լինելու է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքի դյուրացումը ԵՄ շուկա. Հույս ունեմ…

  • Հունիսի 30-ից Կոմիտասի պողոտա — Վ. Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան…

    🚗 Հունիսի 30-ից Կոմիտասի պողոտա — Վ. Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ.Փափազյան — Ա.Խաչատրյան փողոցների խաչմերուկ բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում։…

    🚙 Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում։
    🛣 Մասնավորապես` Բուզանդի — Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան — Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից, այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:
    [Երևանի քաղաքապետարան]