Category: Infocom

  • Նշենք, որ 2023թ․ դեկտեմբերին Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյան…

    🔸Նշենք, որ 2023թ․ դեկտեմբերին Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել։ Այդուհետ նա դասվում է աշխարհականների շարքին՝ Լևոն Երնջակյան ավազանի անունով:

  • Գյումրու համայնքապետարանի դիմաց իրավիճակը հանդարտվել է, ոստիկանները բացել են հա…

    ❗️ Գյումրու համայնքապետարանի դիմաց իրավիճակը հանդարտվել է, ոստիկանները բացել են համայնքապետարանի մուտքերը։

    🗣 «Ինֆոքոմի» թղթակիցը ֆիքսել է, որ կոտրված են համայնքապետարանի պատուհաններից մեկի ու մուտքի դռներից մեկի ապակիները։
    📌 Ներսում եղած աշխատակիցների խոսքով՝ ապակիները կոտրվել են ոստիկանների հետ քաշքշուկի հետեւանքով։
  • Գյումրիում իրավիճակը շարունակում է լարված մնալ թե՛ համայնքապետարանի ներսում, թե…

    ‼️ Գյումրիում իրավիճակը շարունակում է լարված մնալ թե՛ համայնքապետարանի ներսում, թե՛ բակում: Ժամանակ առ ժամանակ բակում հավաքված քաղաքացիները փորձում են հրելով անցնել ոստիկանական մեծաթիվ ուժերից կազմված շղթան և մուտք գործել շենք: 📣 Գյումրու քաղաքապետ Վարդան…

  • Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7-հոգանոց խմբ…

    🔸 Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7-հոգանոց խմբին կառավարությունում ընդունեցին:
    🗣 «Սպասում էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեզ կընդունի, բայց ինչ-որ վարչության ներկայացուցիչ ընդունեց, լսեց ու ասաց՝ զբաղվում ենք: Մենք մեր հարցերի պատասխանները չստացանք»,- ասացին նրանք՝ նշելով, որ «եթե մինչև ժամը 17:00-ն իրենց հստակ պատասխան չտան, ծայրահեղ քայլերի կդիմեն:
    🚶 Վարորդներն ու լոգիստիկ կազմակերպությունների ներկայացուցիչները կառավարությունից շարժվեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն: Պահանջը՝ նույնն է. բեռնափոխադրողները չեն կարող տեղավորվել 1 տարվա ընթացքում ՌԴ-ում 90 օր գտնվելու ժամանակահատվածում, պահանջում են չտարածել այդ օրենքն իրենց վրա: |azatutyun.am|

  • Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի հա…

    🎞 Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից կաշառք գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ: Կոմիտեն կից հրապարակել է նաև ձայնագրություն:
    Ձայնագրություն ներառողեսանյութը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի

  • «Մեր ձևով» շարժման կողմից դեպի Էջմիածին նախաձեռնվել է «Էջմիածինն անպաշտպան չէ» ո…

    ❗️«Մեր ձևով» շարժման կողմից դեպի Էջմիածին նախաձեռնվել է «Էջմիածինն անպաշտպան չէ» ուխտագնացությանը։
    🗣 Մայր տաճարում տեղի է ունեցել նաև ժամերգության, որի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է․ «Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է»։
    🕯Մայր տաճարի բակում ուխտավորները ժամերգությունից հետո մասնակցում են մոմավառության արարողությանը։

  • Գերմանիան հայտարարել է, որ պատրաստվում է հետ կանչել իր դեսպանին Վրաստանից։  «Ար…

    🇬🇪🇩🇪 Գերմանիան հայտարարել է, որ պատրաստվում է հետ կանչել իր դեսպանին Վրաստանից։ 
    🗣 «Արդեն մի քանի ամիս է, ինչ Վրաստանի ղեկավարությունը հակաքարոզչություն է իրականացնում Եվրոպական Միության, Գերմանիայի և անձամբ Գերմանիայի դեսպան Էրնստ Պետեր Ֆիշերի դեմ», — ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի՝ X հարթակում հրապարակած հաղորդագրությունում։
    📌 Դեսպանի հետկանչը արված է «խորհրդակցությունների համար՝ հետագա քայլերը որոշելու նպատակով», նշել է Գերմանիայի ԱԳ նախարարությունը։ Երկուշաբթի օրը «ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կքննարկի Վրաստանի հարցը»։
    🇪🇺 Անցած ամիս Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին Գերմանիայի դեսպան Ֆիշերին մեղադրել էր երկրում «ռադիկալ օրակարգ» առաջ մղելու փորձերում։ Վրաց պաշտոնյաները մի քանի ամիս շարունակ մեղադրում են Ֆիշերին և մի շարք ԵՄ դեսպանների՝ Թբիլիսիում իշխանափոխության փորձերին աջակցելու մեջ։

  • Ամերիկայի բոլոր 50 նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայում, Կանադայում և մի շարք ե…

    🇺🇸 Ամերիկայի բոլոր 50 նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայում, Կանադայում և մի շարք եվրոպական երկրներում կիրակի օրը՝ հոկտեմբերի 18-ին, անցկացվել են No Kings («Ոչ թագավորներին») կարգախոսով ցույցեր։ Ցուցարարները հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ։
    📌 Ցուցարարների դժգոհության պատճառ է դարձել ինչպես «իշխանության ավտորիտար զավթումը», այնպես էլ միգրացիոն քաղաքականությունը, որի արդյունքում իշխանությունները մի շարք խոշոր քաղաքներում ներգրավել էին Ազգային գվարդիան՝ անօրինական ներգաղթյալների դեմ գործողությունների ժամանակ։
    🪧 Ցուցարարները փողոցներում քայլում էին ԱՄՆ դրոշներով և պաստառներով, որոնց վրա գրված էր․ «Ոչ թագավորներին», «Միլիարդատերերը սպանում են Ամերիկան», «Ազատվեք ռեժիմից», «Դեմոկրատիա, ոչ թե միապետություն» և այլ կարգախոսներ։ Կազմակերպիչների տվյալներով՝ միայն ԱՄՆ-ում 2700 քաղաքում անցկացված երթերին մասնակցել է շուրջ յոթ միլիոն մարդ։ |factor.am|
    📷 Լուսանկարը՝ Քերեմ Յուջել / AFP

  • Վատիկանի  Սուրբ Պետրոս հրապարակում մեկնարկել է Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մա…

    ⛪️🇻🇦 Վատիկանի  Սուրբ Պետրոս հրապարակում մեկնարկել է Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի և 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը՝ Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ։ Արարողությանը մասնակցելու համար Սուրբ Աթոռ է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    📌 Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման որոշումը, իր մահվանից շաբաթներ առաջ հաստատել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը, իսկ արարողության տարեթիվը որոշվել է Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ հրավիրված Կարդինալական ժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունիսի 13-ին։
    🔸 Միսիոներական համաշխարհային օրվա առիթով՝ հոկտեմբերի 19-ին, Հայոց ցեղասպանության նահատակ հայ արքեպիսկոպոսի հետ միասին սրբերի շարքին են դասվում  6 այլ երանելիներ: |armenpress.am|

  • Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդ…

    🚙🏥 Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ մարմնական վնասվածքներով։
    📌 Պարզվել է, որ ժամը 19։40-ի սահմաններում Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։
    🔎 Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։
    [ՆԳՆ ոստիկանություն]