Category: Infocom

  • Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով 13 զոհ կա, մեծ մասը …

    🇦🇫🇵🇰 Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով 13 զոհ կա, մեծ մասը երեխաներ են:
    💬 «Անցած գիշեր Պակիստանի բանակը կրկին խախտել է Աֆղանստանի օդային տարածքը և ռմբակոծել Կունար, Հոստ և Պակտիկա նահանգների քաղաքացիական տները։ Հարձակումների հետևանքով զոհվել է 11 երեխա, մեկ կին և մեկ տարեց տղամարդ։ Եվս 14 կին և երեխա վիրավորվել են»,- հայտնել է թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը։
    📌 Պաշտոնական Պակիստանը առավոտյան ռմբակոծությունների վերաբերյալ դեռ հանդես չի եկել հայտարարությամբ: Նախօրեին Աֆղանստանին սահմանակից նահանգում մի խումբ արմատականներ գրոհել են Պակիստանի Հասան-Հել շրջանում անվտանգության ուժերի ամրացված անցակետը: Պակիստանի ՆԳՆ փոխանցմամբ՝ զոհվել է երկրի ոստիկանության 6 մարտիկ, իսկ օբյեկտի գրավման փորձը խափանվել է։|arm.sputniknews.ru|

  • Իրանը հայտարարել է, որ ի պատասխան երկրի հարավին ԱՄՆ-ի հարձակումների՝ հարվածել է…

    🇧🇭🇯🇴 Իրանը հայտարարել է, որ ի պատասխան երկրի հարավին ԱՄՆ-ի հարձակումների՝ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին:
    📌 ԻՀՊԿ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ն հարձակումներ է գործել Իրանի հարավային Ջասկ, Սիրիկ և Քեշմ կղզու մի քանի վայրերի վրա՝ վնասելով հեռահաղորդակցության աշտարակ և ոչնչացնելով Սիրիկի Բեմանի շրջանում գտնվող երկու ջրամբար։
    🇮🇷🗣 Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է՝ «ԱՄՆ-ն պետք է հեռանա տարածաշրջանից, եթե ցանկանում է անվտանգ լինել, այլապես Իրանը կպատասխանի ցանկացած հարձակման կամ սպառնալիքի»:
    🇺🇸 Մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ հարվածները մեկնարկել են երեկ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով և որակվում են որպես «ինքնապաշտպանական գործողություն»։ |azatutyun.am|

  • 2025թ. մերժվել են 805 անձի՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումներ՝ հա…

    🇦🇲 👤 2025թ. մերժվել են 805 անձի՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումներ՝ հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը ԱԺ-ում:
    💬 Պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե այդ 805-ի մեջ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներ կա՞ն, Պողոսյանը նշել է. «Մենք նման վիճակագրություն չենք վարում, բայց իմ ունեցած տեղեկության համաձայն՝ գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով՝ ամենակարճ ժամանակում է նայում»: |1lurer.am|

  • 2025թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակ…

    💰 2025թ. ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 միլիարդ դրամ, ինչը կազմում է նախատեսված ցուցանիշի 96%-ը:
    🗣 Այս մասին ԱԺ-ում 2025թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

  • Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Միջնորդություն…

    📌 Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, որը բավարարվել է:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե] |1lurer.am|
    տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։

  • ՄԱԿ-ի գրասենյակից ստացել ենք մեր նամակի պատասխանը Արտուր Օսիպյանի գործի առնչութ…

    ❗️ ՄԱԿ-ի գրասենյակից ստացել ենք մեր նամակի պատասխանը Արտուր Օսիպյանի գործի առնչությամբ, հայտնել է ակտիվիստ Գեղամ Օհանյանը և հրապարակել փաստաթուղթը, որտեղ նշված է․
    📃 «Սույնով հաստատում ենք Ձեր՝ 2026 թվականի հունիսի 3-ով թվագրված նամակի ստացումը և ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ այն ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի համապատասխան գործընկերների ուշադրությանը, այդ թվում՝ Նյու Յորքում Քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով դեպարտամենտին, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին։
    Հարգանքներով՝
    ​Տիկին Ֆրանսուազ Ժակոբ»։

  • Ինչպես անցան խորհրդարանական ընտրությունները եւ ինչ պատկեր է սպասվում․ ամփոփ Հո…

    🤷‍♀️ Ինչպես անցան խորհրդարանական ընտրությունները եւ ինչ պատկեր է սպասվում․ ամփոփ
    🗳 Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ։ Մասնակիցների այս թիվը, հավանաբար, ընտրողներին չի զարմացրել․ նրանք 2021 թվականին փորձ են ունեցել ընտրություն կատարել 25 քաղաքական ուժի միջեւ։ Ամեն դեպքում այսքան ուժերից անգամ կեսը չի հաղթահարել անցողիկ 4 տոկոսի շեմը։
    🔸 Այժմ հստակ է, որ խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները։ 4-րդ քաղաքական ուժը, որի խորհրդարան անցնել-չանցնելու հարցը դեռեւս քննարկվում է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։
    ☝️ Թեեւ նախնական հաշվարկի ժամանակ ինչ-որ պահի ԲՀԿ-ի ցուցանիշը հասել էր 4%-ի, այդուհանդերձ ԿԸՀ-ի վերջին տվյալներով այն 3,996% է։ ԲՀԿ-ի համար նույնիսկ ամենափոքր անճշտություններն այս պահին կարեւոր են՝ ընդամենը 0,004 տոկոս է պակասում ԱԺ-ում ներկայացված լինելու համար։

    Ինչպես անցան խորհրդարանական ընտրությունները և ինչ պատկեր է սպասվում․ ամփոփ — Infocom

    Ինչպես անցան խորհրդարանական ընտրությունները և ինչ պատկեր է սպասվում․ ամփոփ Օրերս կայացած խորհրդարանական ընտրություններում, նախորդ երկուսի համեմատությամբ,

  • Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կտրականապես…

    📣 Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կտրականապես չի ընդունում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։
    🗣 «Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից և չի ներկայացնում հայ ժողովրդի կամքն ու շահերը։
    🔸 Ինչ վերաբերում է Բևեռի կողմից արդյունքների բողոքարկմանը, ապա այդ գործընթացը համարում ենք անիմաստ, քանի որ չենք ճանաչում այս խայտառակ ընտրության արդյունքները։ Բևեռը անիմաստ է համարում նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու նախաձեռնությունները: Ամբողջ դատաիրավական համակարգը, հանդիսանում է օրվա իշխանությանը կամակատար և ենթակա մարմին, որից արդարադատություն ակնկալելը միամտություն է։
    🔸 Ստեղծված իրավիճակում ազգային պետականության փրկության միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է»,- նշված է հայտարարության մեջ։

  • Հացադուլի մեջ գտնվող արցախցի Արտուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից…

    ❗️ Հացադուլի մեջ գտնվող արցախցի Արտուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Փաստաբան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արտուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Օսիպյանը բժշկական հետազոտությունից հրաժարվել էր՝ որպես բողոքի նշան։
    📣 «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը հաստատել է, որ Արտուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից, սակայն տեղեկություններ չհայտնեց նրա առողջական վիճակի մասին՝ պատճառաբանելով, որ բժշկական գաղտնիք է։ |hetq.am|
    🗳 Նուբարաշեն ՔԿՀ-ում քվեարկել է արդեն 21 օր հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանը։ 💬 Հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է՝ հոյակապ։ ՔԿՀ աշխատակիցները չեն թույլատրել նրան այլ հարցեր տալ։ |hetq.am| Լուսանկարում՝ Արտուր Օսիպյանը, «Հետք»

  • «Լուսավոր Հայաստան»-ը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ, այնինչ ԿԸՀ կայքո…

    📣 «Լուսավոր Հայաստան»-ը որոշ ընտրատեղամասերում հավաքել է ձայներ, այնինչ ԿԸՀ կայքում դրանց առկայությունը նշված չէ․ Էդմոն Մարուքյան
    📌 «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը նշել է, որ 21/01 տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության մեջ նշված է 4 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0, 21/02 տեղամասում՝ 2 ձայն, ԿԸՀ կայքում՝ 0։ Մարուքյանը ներկայացրել է մի քանի ընտրատեղամասերի տվյալներ ևս։
    🗣 «Մենք չենք պնդում, թե հավաքել ենք անցողիկ ձայներ, բայց պնդում ենք, որ հավաքել ենք այնքան ձայն, որը բավարար կլիներ պետական բյուջեից «Կուսակցությունների մասին» օրենքով նախատեսված ֆինանսավորում ստանալու համար։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի մեր կուսակցությունը չունենա նաև այդ հնարավորությունը», — նշել է Մարուքյանը գրառման մեջ։